Բյուրեղավանում հրդեհ է բռնկվել պահեստային տարածքում․ մի քանի մարտական հաշվարկ է ժամանել
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բյուրեղավան քաղաքի գործարաններից մեկում։
Օպերատիվորեն ժամանել են Կոտայքի մարզային և Երևանի հրշեջ փրկարարական ջոկատներից՝ 3 մարտական հաշվարկ։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։