Երևանում մրցույթի տաղավարից հեռացվել է «Մենք ենք մեր սարերը» պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ»
ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 35 խաղաղ բնակիչ
Դիտարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
ԱՆԻՖ-ի դուստր ընկերության նախկին տնօրենի վերաբերյալ քրեական վարույթը ուղարկվել է դատարան
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Սուրենյան
ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Հորդանանում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
Իրանի դատարանն ընդդեմ Ծառուկյանի բերված հայցը մերժել է. ՀՀ քննիչները Իրանի դատավորից ավելի «իրանցի՞» են
Ինչ ունեցվածք է կուտակել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը իշխանության գալուց 8 տարի անց . «Ժողովուրդ»ԱՄՆ ուժերը հարվածել են Իրանի հրամանատարական կենտրոններինԻ՞նչպես է համակարգվելու հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կենտրոնների գործունեությունը. «Փաստ» 2026 թվականը կիսվել է` նորոգումը չի էլ սկսվել. «Հրապարակ»Երևանում կասեցվել է «Նյու Յորք» բարի գործունեությունըԳիշերը ՌԴ զինված ուժերը հարձակվել են Կիևի վրա. 2 մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվելՄարտի 1-ի գործով անցնող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները փաստացի փակուղու առաջ են կանգնել. «Ժողովուրդ»Արդար պայքարի իմիտացիա՝ ՔՊ վարչությունում. «Հրապարակ»Ֆինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել՝ նվեր ինչի՞ դիմաց. «Ժողովուրդ»Ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ»Իշխանության ռեպրեսիաները հասել են արդյունաբերական մասշտաբների. «Փաստ»
Առեղծվածային դեպք Երևանում. Շենքի բակում հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Ովքեր են ինքնաբացարկի դիմում ներկայացրել և ովքեր դեռ կներկայացնեն «Ուժեղ Հայաստան»-ում. «Հրապարակ»Ստեփանավանի քաղաքապետը տունը կառուցելուց հետո հյուրանոց է սարքում. «Ժողովուրդ»Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. «Հրապարակ»«Սպասում ենք՝ տեսնենք՝ կառավարությունը կա՞…». «Փաստ» Իրաքում կոռուպցիայի գործով պաշտոնյաներից առգրավվել է ավելի քան 375 կգ ոսկիԳերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է«Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն»․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջումԱնգլիա-Արգենտինա․ պատմական հակամարտության ֆոնին՝ աշխարհի առաջնության վճռական կիսաեզրափակիչԵՄ-ն Ուկրաինայի համար ԱԹՍ-ների ձեռքբերման նպատակով ևս 1 միլիարդ եվրո կհատկացնիԱսկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել էՍտեփանավանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կաՄիացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբԱդրբեջանը հայտնել է, որ կես տարում 17,1 միլիոն դոլարի ապրանք է արտահանել ՀայաստանԻրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-իՆերկայացվել է աշխարհի լավագույն խոհանոցների վարկանիշը. որ տեղում է ՀայաստանըՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի երկու նավահանգիստներում հարվածների մասինԱրագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգությանԻրանում երկրաշարժ է տեղի ունեցել Մրայն Սպետը նշանակվել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան Հռոմում ավարտվել են Լիբանան-Իսրայել բանակցությունները․ կողմերը առաջընթաց են արձանագրել ՄԱԿ-ի ֆորումում ներկայացվել են Հայաստանի կայուն զարգացման առաջնահերթությունները Առեղծվածային դեպք Երևանում․ հյուրանոցում օտարերկրացու մարմին է հայտնաբերվել Նյու Յորքում ԱԳՆ-ն ներկայացրել է ՀՀ մոտեցումները մոլորակային եռակի ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ Ձերբակալվել են սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երկու տղամարդ Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» հարթակի հաջորդ հանդիպման վայրի շուրջ Թուրքական բեռնատար նավ է խորտակվել Իրանի ափերի մոտ՝ Հորմուզի շրջանում ՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների ներքո շարունակում են դատել Բաքվի բանտերում գտնվող հայերին․ Աբրահամյան «Հրապարակում ենք բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր». Գագիկ Ծառուկյանի փաստաբաններ ԱՄՆ-ն 2,2 մլրդ դոլար կծախսի նոր դեսանտային նավերի կառուցման վրաՀայաստանը մասնակցում է ՄԱԿ-ի բազմակողմ համակարգի բարեփոխումների գործընթացինՀԱՊԿ-ը ներկայացրել է ահաբեկչության և զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքները
Հասարակություն

Նալբանդյանը մասնակցել է Սիրիայից փախստականների հարցերին նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ժնևում մարտի 30-ին մասնակցեց և ելույթ ունեցավ Սիրիայից փախստականների խնդիրներին նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը, որի բացումը կատարեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ներկա էին շուրջ հինգ տասնյակ երկրների նախարարներ, բարձրաստիճան պատվիրակություններ և բազմաթիվ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։

Իր խոսքում նախարար Նալբանդյանը նշեց.«Ելույթ ունենալով այս խորհրդանշական վայրում՝ ցանկանում եմ հարգանքի տուրք մատուցել փախստականների հարցերով Ազգերի Լիգայի առաջին բարձր հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենին, ում անունը հույս և փրկություն էր խորհրդանշում բազմաթիվ փախստականների համար: Նանսենի հանձնառությունը և վճռականությունը՝ զբաղվելու փախստականների առջև ծառացած խնդիրներով, ոգեշնչման իրական աղբյուր է հանդիսանում այսօր, երբ աշխարհն ականատես է լինում վերջին տասնամյակների ամենասարսափելի հումանիտար ճգնաժամերից մեկին:
Տարիներ շարունակ Սիրիայում շարունակվող քայքայիչ պատերազմի հետևանքով հարյուր հազարավոր սիրիացիներ ապաստան են փնտրում ողջ տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս: Հայաստանն առաջիններից մեկն էր, որ խստորեն դատապարտեց «ԴԱԻՇ»-ի, Ալ-Նուսրայի և այլ ահաբեկչական խմբավորումների կողմից Սիրիայի էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի և նրանց մշակութային ու կրոնական ժառանգության դեմ բարբարոսությունները։ Վերոհիշյալ փոքրամասնությունները դարեր շարունակ այդ տարածաշրջանի բազմամշակութային, բազմազգ խճանկարի մաս են կազմել ։ Նախորդ տարի այստեղ՝ Մարդու իրավունքների խորհրդում, Հայաստանն այդ գործողությունները բնորոշեց որպես «քաղաքակրթության դեմ հանցագործություններ»:

Անդրադառնալով փախստականներ ընդունելու և նրանց ապաստան տալու Հայաստանի փորձին՝ նախարար Նալբանդյանն ասաց. «Դառը հիշողություններ են արթնանում հայերի մոտ, ովքեր գաղթի ճանապարհն են բռնում այսօր՝ հարյուր տարի առաջ իրենց ապաստանած վայրերից: Նանսենը և բազմաթիվ այլ հումանիստներ Հայոց ցեղասպանությունից փրկվածներին օգնեցին հաղթահարել կոտորածների և տեղահանության սարսափները: Այսօր Սիրիայից շուրջ 20.000 փախստականներ ապաստան են գտել Հայաստանում՝ մեր երկիրը դարձնելով բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում: Սա զգալի թիվ է ընդամենը 3 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար, որը ոչ վաղ անցյալում արդեն հարյուր հազարավոր փախստականների էր ընդունել Ադրբեջանից: Հիրավի, մենք լավ գիտենք, թե ինչ է նշանակում լինել փախստական և ապաստան տալ մեծ թվով տեղահանվածների, և, անշուշտ, այս քննարկմանը մասնակցում ենք համերաշխության և պատասխանատվության բարձր զգացումով:

Մեր սեփական փորձը ցույց է տալիս, որ նման խոշոր չափերի հասնող հումանիտար ճգնաժամերի հաղթահարումը պահանջում է համախմբում, ինչն առանձին մի երկրի ուժերից վեր է: Դա ճշմարի տ է փախստականներ ընդունած յուրաքանչյուր երկրի պարագայում, սակայն, հավանաբար, առավել մեծ չափով դա վերաբերում է սահմանափակ ռեսուրսներ ունեցողներին: Ցանկանում ենք միջազգային դոնոր հանրության ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ փախստականներին ապաստան տված երկրներին աջակցություն ցուցաբերելու հանձնառությունը չպետք է պայմանավորված լինի միայն աշխարհագրական դիրքով, այլ` պատասխանատվության առավել արդարացի բաշխման սկզբունքով` առանց որևէ տարբերակման` փախստականների միջազգային պաշտպանության ոգուն համապատասխան:

Հայաստանը, իհարկե, շարունակելու է անել առավելագույնը` հոգ տանելու մեր երկրում ապաստան գտած սիրիացիների մասին: Մենք կողջունենք Հայաստանին օժանդակության տրամադրումը` Սիրիայից գաղթած փախստականների առաջնահերթ հումանիտար կարիքները հոգալու և մեր երկրում նրանց ինտեգրմանը աջակցելու նպատակով: Դրա համար Հայաստանի կառավարությունն իրականացրել է համապատասխան օրենսդրական փոփոխություններ` ի թիվս այլոց դյուրացնելով մուտքի արտոնագրի տրամադրումը, մշտական բնակության իրավունքի կամ քաղաքացիության ձեռքբերումը, ձեռներեցության զարգացումը, անհրաժեշտ բժշկակա ն աջակցության և անվճար շտապ օգնության ստացումը, համալսարանական կրթաթոշակների տրամադրումը»։

«Հավատացած ենք, որ փախստականների և աննախադեպ մեծ քանակությամբ տեղահանված անձանց առջև կանգնած հումանիտար խնդիրները լուծելուն ուղղված ջանքերը ոչ մի դեպքում չեն կարող քաղաքական առևտրի և շահարկումների առարկա հանդիսանալ։

Փախստականների ճգնաժամը հասարակությունների առջև բազմաթիվ հարցեր է բարձրացնում` ոչ միայն երկրների անվտանգության, այլև փախստականների բնակեցման, զբաղվածության, կրթության և ինտեգրման երկարաժամկետ խնդիրների առումով: Ինչպես նշվեց այս բարձր մակարդակի հանդիպման բացմանը ցուցադրված ֆիլմում, փախստականներն առավել լավ ապագայի իրավունք ունեն։ Ֆրիտյոֆ Նանսենը համոզված էր, որ «փախստականներն, ովքեր որպես ծանր բեռ են ընկալվում, կարող են կարևոր արժեք դառնալ»։ Նույն համոզմունքը հայտնեց գլխավոր քարտուղար Բան Կի-մունն այսօր առավոտյան իր բացման խոսքում։ Հիրավի, մեր երկրներից շատերի պատմությունները հաստատում են այս խոսքերի իրավացիությունը», – եզրափակելով իր խոսքը՝ ընդգծեց նախարար Նալբանդյանը։