Կոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՖրանսիայում զանգվածային ցույցեր են. հարյուրավոր դպրոցներ արգելափակված ենԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կանՄտքեր են փոխանակվել Հայաստան-Ֆրանսիա օրակարգի առանցքային ուղղությունների վերաբերյալԵկեղեցու պաշտպանության աներեր հիմքը կարող է լինել մեկը՝ կապը հանրության ու հայության հետ․ ԲադալյանԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Իրանը չի հրաժարվել միջուկային ծրագրից և ուրանի հարստացումը դադարեցնելուց«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անցՎաղը 7 ժամ լույս չի լինիԱդրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով ՄԻԵԴ վճիռը Մեծ Պալատ. «Հաջողության հավանականությունը ցածր է». Արա ՂազարյանՎեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածք. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել էԻրանը նոր պայմաններ է առաջարկել ԱՄՆ-ին՝ պատերազմի դադարեցման վերաբերյալՀայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան
Միջազգային ուշադրությունը պետք է տարածվի ոչ միայն ընտրությունների անցկացման, այլև դրանից հետո պետական մարմինների կողմից ընդունվող որոշումների վրա. «Բարգավաճ Հայաստան»
Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. ՄԻՊ
Վահրամ Սահակյանը ձերբակшլվել է
Արցախի ԱԺ պատգամավորներն ու ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչները քննարկել են միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարnւթյունըԽաչատրյան տրիոյի ելույթները՝ ՌԴ-ումԵկեղեցու ներքին կանոնական կյանքը, եկեղեցական պաշտոնների վերաբերյալ որոշումները չպետք է վերածվեն պետական կառավարման անմիջական ոլորտի. Իսահակ Սրբազան«Ադրբեջանական կողմը հերթական թարս ապտակն է հասցնում «խաղաղության» մասին նիկոլական ցնդաբանությանը»«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԵկեղեցու դեմ պայքարը իրենց «բաժանիր, որ տիրես» գաղափարախոսության շարունակությունն է. ԵԽԽՎ նիստում քննարկվել է նաև եկեղեցու դեմ իշխանությունների արշավը․ պատգամավորՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրելԳործող իշխանությունը հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Մեյդան ընկնելու և բոլորի հետ «ընկերություն» անելու գավառական քաղաքականությունը վերածվելու է բոլորից անտեսվելու վտանգավոր իրավիճակի. Արտակ Զաքարյան54-ից ըմպելիքից միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄԱվտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամ․ քրեական վարույթի նախաքննությունը մեկ անձի մասով ավարտվել էՄենակ ուզում եմ ասեմ՝ էս հզոր մարդուն ինչի՞ կրակեցիր մեջքից․ փոխգնդապետ Սամվել Սահակյանի հայրը կասկածներ ունի՝ պատերազմի ժամանակ որդուն uպանել են նրա ենթակաները (տեսանյութ)Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈւ-երի միջև համագործակցության զարգացման հարցերըԵԽԽՎ զեկույցում առկա քննադատությունները ես չէի գերագնահատի. Արփինե ՀովհաննիսյանԲացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպքԳագիկ Խաչատրյանի կալանավnրման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ փաստաբանները դիմել են ՄԻԵԴՄետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցով քաղաքապետարանը հանրային լսումների է հրավիրումՏնտեսական ակտիվության աճը դանդաղում է. «ԼՈւՅՍ» հիմնադրամՊուտինի որոշմամբ ֆիզիկական անձինք չեն կարողանա կանխիկ ավելի քան 1 մլն ռուբլի արտահանել Հայաստան, Ադրբեջան և այլ երկրներ
Դատախազությունը պահանջում է Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Ալիկ Գևորգյանից հօգուտ պետության բռնագшնձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
Քաղաքային իշխանությունը զբաղված է քաղաքային խնդիրներով, ոչ թե տեսախցիկի կադրում հորիզոնը «խմբագրելով»․ Ավինյանի խոսնակը հերքում է
Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ»-ի տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին և նրա գլխավորած պատվիրակությանը
Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը հետ կանչել զեկույցը, հրաժարվել Կաթողիկոսին հեռացնելու պլանից. «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) կազմակերպություն
Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ նախնական տեղեկություններով՝ կա 3 զոհ
Մարգարիտա Սիմոնյանը վիրահատվել էՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունը
«Ռիբոկ» համալիրի լողավազանում ջրшհեղձ եղած աղջիկը 1,5 ամիս անց մահшցել է, դեպքի իրավական գնահատականը՝ փոփոխվել
Գերմանիան և ևս հինգ երկիր ԵՄ բյուջեի վերաբերյալ վերջնագիր են ներկայացրելՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպՍլովակիայում 8-րդ դասարանի աշակերտը զինված հարձակում է իրականացրել. կան զոհեր և վիրավորներՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում է
Վճռաբեկ դատարանի նախագահին սպասարկող «Toyota»-ի վարորդը խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները
Ուկրաինայի զինված ուժերը Բրյանսկի մերձակայքում հարձակվել են երկաթուղային գծերի վրա՝ գնացքի երթևեկության ժամանակ
Սամվել Սամվելի Աշոտյանն ընդդեմ Ալեն Սիմոնյանի. դատական նիստը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 30-ին
Հասարակություն

«Վերականգնում» թե՞ վերաձևում․ Ադրբեջանի մշակութային քաղաքականության դիմակը

«Գեղարդ» վերլուծական․,

Բաքվում կրկին խոսում են ադրբեջանական բազմամշակութայնության և հանդուրժողականության մասին, պատմում Շուշիում հայկական եկեղեցու «վերականգնման» մասին։ Սա կարող ենք հսկայական «առաջընթաց» համարել, քանի որ ադրբեջանական իշխանություններն ընդունում են, որ Արցախում կան դեռևս «չաղվանականացրած» հայկական կառույցներ:

Սեպտեմբերի 24-ին Բաքվում անցկացվել է Ադրբեջանում կրոնական դավանանքների հիշատակի օրվա 5-ամյակին նվիրված հերթական հանդիպումը, որին մասնակցել է նաև Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն։ Վերջինս բազմիցս է աչքի ընկել հակահայ, հայկական կրոնամշակութային ժառանգությունը մերժող հայտարարություններով։

«Պետությունը, որը պահպանում է հայկական եկեղեցին Բաքվի կենտրոնում, մզկիթների հետ միասին վերականգնում է Շուշիի ուղղափառ և հայկական եկեղեցիները։ Սա ադրբեջանցի ժողովրդի և պետության բազմամշակութային քաղաքականությունն է, ինչպես նաև՝ բարոյական գերազանցությունը»,- համաժողովին ասել է Փաշազադեն։

Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Փաշազադեին հարկ է հիշեցնել 1990-ական թվականներին կամ դրանից հետո կառուցված հայկական եկեղեցիների, հասարակական նշանակության շենքերի, կանգնեցված խաչքարերի ու հուշարձանների, նաև՝ գերեզմանների մասին, որոնք Ադրբեջանը համակարգված ոչնչացրել է 2020 թվականի պատերազմից սկսած։ Դրանով փորձում է ջնջել հայկական բազմադարյա հետքն Արցախում, իսկ «աղվանական» անվան տակ բռնայուրացնում է միջնադարյան կառույցները։

Բայց անդրադառնանք Շուշիի «ուղղափառ և հայկական եկեղեցիներին», որոնք իբր վերականգնում է Ադրբեջանը։ Հարց է ծագում՝ ո՞վ է քանդել կամ վնասել «ուղղափառ» և հայկական եկեղեցիները, որ վերականգնման անհրաժեշտություն է առաջացել։

«Ուղղափառ» հռչակվածը Կանաչ ժամ անունով հայտնի Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցին է, որը Շուշին գրավելու ժամանակ ամբողջությամբ անվնաս էր և Ադրբեջանի կողմից հիմնովին ավերվել է կարճ ժամանակ անց։ Հայկական հռչակվածը Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին է, որը 2020 թվականի հոկտեմբերին երկու անգամ թիրախային խոցվել է հեռահար հրթիռներով։ Վնասված եկեղեցին տևական ժամանակ ծածկված է շինարարական ցանցով և հայտնի չէ, թե ինչ աղավաղումների է ենթարկվել։

Այն, որ Ադրբեջանը շարունակում է համակարգված ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը, փաստագրված է թե՛ արբանյակային լուսանկարներով, թե՛ միջազգային իրավապաշտպան կառույցների զեկույցներով։ 2025 թվականի օգոստոսի 29-ին ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովը հրապարակել է նոր զեկույց՝ մեկ անգամ ևս արձանագրելով, որ հայկական ժառանգությունը ոչնչացման վտանգի տակ է, և ԱՄՆ կառավարությանը խորհուրդ է տվել աջակցել միջազգային անկախ դիտորդների այցին Լեռնային Ղարաբաղ և շրջակա տարածքներ՝ ստուգելու և փաստագրելու կրոնական ու մշակութային ժառանգությունը։

Ադրբեջանի վարած քաղաքականությունը նման է թուրքական իշխանությունների քաղաքականությանը․ վերջիններս Աղթամարի Սուրբ Խաչը «վերանորոգեցին», երբ հարյուրավոր եկեղեցիներ արդեն քանդվել կամ վերածվել էին մզկիթների։

Հայկական ճարտարապետությունն առանձնանում է իր ինքնատիպությամբ, պատմական արմատներով ու գեղարվեստական արժեքներով։ Եթե նույնիսկ «վերականգնում» անվան տակ Ադրբեջանը հայտարարի, թե վերականգնում է հայկական եկեղեցիները, ապա դա կարվի հերթական անգամ «աշխարհի աչքին թոզ փչելու» համար։

Մի՞թե սա է Փաշազադեի նշած «բարոյական գերազանցությունը»։