Եկեղեցու պաշտպանության աներեր հիմքը կարող է լինել մեկը՝ կապը հանրության ու հայության հետ․ ԲադալյանԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Իրանը չի հրաժարվել միջուկային ծրագրից և ուրանի հարստացումը դադարեցնելուց«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անցՎաղը 7 ժամ լույս չի լինիԱդրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով ՄԻԵԴ վճիռը Մեծ Պալատ. «Հաջողության հավանականությունը ցածր է». Արա ՂազարյանՎեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածք. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել էԻրանը նոր պայմաններ է առաջարկել ԱՄՆ-ին՝ պատերազմի դադարեցման վերաբերյալՀայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան
Միջազգային ուշադրությունը պետք է տարածվի ոչ միայն ընտրությունների անցկացման, այլև դրանից հետո պետական մարմինների կողմից ընդունվող որոշումների վրա. «Բարգավաճ Հայաստան»
Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. ՄԻՊ
Վահրամ Սահակյանը ձերբակшլվել է
Արցախի ԱԺ պատգամավորներն ու ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչները քննարկել են միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարnւթյունըԽաչատրյան տրիոյի ելույթները՝ ՌԴ-ումԵկեղեցու ներքին կանոնական կյանքը, եկեղեցական պաշտոնների վերաբերյալ որոշումները չպետք է վերածվեն պետական կառավարման անմիջական ոլորտի. Իսահակ Սրբազան«Ադրբեջանական կողմը հերթական թարս ապտակն է հասցնում «խաղաղության» մասին նիկոլական ցնդաբանությանը»«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԵկեղեցու դեմ պայքարը իրենց «բաժանիր, որ տիրես» գաղափարախոսության շարունակությունն է. ԵԽԽՎ նիստում քննարկվել է նաև եկեղեցու դեմ իշխանությունների արշավը․ պատգամավորՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրելԳործող իշխանությունը հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Մեյդան ընկնելու և բոլորի հետ «ընկերություն» անելու գավառական քաղաքականությունը վերածվելու է բոլորից անտեսվելու վտանգավոր իրավիճակի. Արտակ Զաքարյան54-ից ըմպելիքից միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄԱվտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամ․ քրեական վարույթի նախաքննությունը մեկ անձի մասով ավարտվել էՄենակ ուզում եմ ասեմ՝ էս հզոր մարդուն ինչի՞ կրակեցիր մեջքից․ փոխգնդապետ Սամվել Սահակյանի հայրը կասկածներ ունի՝ պատերազմի ժամանակ որդուն uպանել են նրա ենթակաները (տեսանյութ)Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈւ-երի միջև համագործակցության զարգացման հարցերըԵԽԽՎ զեկույցում առկա քննադատությունները ես չէի գերագնահատի. Արփինե ՀովհաննիսյանԲացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպքԳագիկ Խաչատրյանի կալանավnրման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ փաստաբանները դիմել են ՄԻԵԴՄետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցով քաղաքապետարանը հանրային լսումների է հրավիրումՏնտեսական ակտիվության աճը դանդաղում է. «ԼՈւՅՍ» հիմնադրամՊուտինի որոշմամբ ֆիզիկական անձինք չեն կարողանա կանխիկ ավելի քան 1 մլն ռուբլի արտահանել Հայաստան, Ադրբեջան և այլ երկրներ
Դատախազությունը պահանջում է Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Ալիկ Գևորգյանից հօգուտ պետության բռնագшնձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
Քաղաքային իշխանությունը զբաղված է քաղաքային խնդիրներով, ոչ թե տեսախցիկի կադրում հորիզոնը «խմբագրելով»․ Ավինյանի խոսնակը հերքում է
Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ»-ի տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին և նրա գլխավորած պատվիրակությանը
Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը հետ կանչել զեկույցը, հրաժարվել Կաթողիկոսին հեռացնելու պլանից. «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) կազմակերպություն
Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ նախնական տեղեկություններով՝ կա 3 զոհ
Մարգարիտա Սիմոնյանը վիրահատվել էՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունը
«Ռիբոկ» համալիրի լողավազանում ջրшհեղձ եղած աղջիկը 1,5 ամիս անց մահшցել է, դեպքի իրավական գնահատականը՝ փոփոխվել
Գերմանիան և ևս հինգ երկիր ԵՄ բյուջեի վերաբերյալ վերջնագիր են ներկայացրելՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպՍլովակիայում 8-րդ դասարանի աշակերտը զինված հարձակում է իրականացրել. կան զոհեր և վիրավորներՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում է
Վճռաբեկ դատարանի նախագահին սպասարկող «Toyota»-ի վարորդը խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները
Ուկրաինայի զինված ուժերը Բրյանսկի մերձակայքում հարձակվել են երկաթուղային գծերի վրա՝ գնացքի երթևեկության ժամանակ
Սամվել Սամվելի Աշոտյանն ընդդեմ Ալեն Սիմոնյանի. դատական նիստը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 30-ին
60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով գումար էր վերցրել
Գրողների դիրքորոշումը հստակ է և անփոփոխ․ սեփականության իրավունքը որևէ մեկի ցանկությամբ չի կարող վերածվել ուրիշի սեփականության. փաստաբան
Ադրբեջանցին մտել է Ծովագյուղ և հանգիստ նկարում է տարածքը (քարտեզ, տեսանյութ)
Փաշինյանն աշխատանքից ազատել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարին
Հասարակություն

Երկու տարի Բաքվի բանտում. փաստեր Ռուբեն Վարդանյանի «գործից»

  • 2023թ. սեպտեմբերի 27 -ին հազարավոր արցախցիների հետ Հայաստան բռնի տեղահանման ճանապարհին, Հակարի կամրջի մոտ, Ադրբեջանի իշխանությունների կողմից  ձերբակալվեց և Բաքվի բանտ տեղափոխվեց հայտնի բարերար և մարդասեր Ռուբեն Վարդանյանը: Նա կարճ  ժամանակով՝ 2022թ. նոյեմբեր 4-ից մինչև 2023թ. փետրվարի 23-ը զբաղեցրել էր Արցախի Հանրապետության պետնախարարի պաշտոնը, իսկ պաշտոնանկ լինելուց հետո որոշել էր մնալ Արցախում և լինել շրջափակման զրկանքները կրող արցախցիների կողքին:
  • 2023թ. սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը հաջորդեցին Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի, նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի,  Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի և ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի ձերբակալությունները: 
  • 2024թ. ապրիլի 5-ին Ռուբեն Վարդանյանը հացադուլ հայտարարեց  Բաքվի բանտում՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ գերիներին։ Հացադուլը նա շարունակեց մինչև ապրիլի 24-ը՝  Հայոց ցեղասպանության օրը: Ավելի ուշ պարզվեց, որ հացադուլի ընթացքում նա ենթարկվել է խոշտանգումների: 
  • 2024թ. հունիսի 13-ին Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավաբանական թիմը հրատապ դիմում ներկայացրեց ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցով հատուկ զեկուցողին՝ հայտնելով Ադրբեջանի կառավարության կողմից  նրա նկատմամբ իրականացված խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մասին: 
  • 2024թ. նոյեմբերին Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարեց, որ Ադրբեջանի դատախազությունը թույ չի տվել իր մուտքը Բաքու՝ այդպիսով խախտելով միջազգային իրավունքի նորմերը: 
  •  2024թ. դեկտեմբերի 16-ին  Ռուբեն Վարդանյանի պաշտպանական թիմը հայտարարեց, որ  Վարդանյանի նկատմամբ շուրջ 42 հնարավոր մեղադրանք է առաջադրվել, և դրանց հաստատվելու դեպքում նրան կսպառնա ցմահ ազատազրկում: Ռուբեն Վարդանյանի դեմ ներկայացված  մեղադրանքներն առնչվում են Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 20 տարբեր հոդվածների հատկանիշներին։ Շինծու ապացույցները ներկայացված են 422  հատորով, կազմել են 105,000 էջ, ամբողջը՝ ադրբեջաներենով: Դրանց ծանոթանալու համար չի ապահովվել ո՛չ պատշաճ թարգմանություն , ո՛չ էլ ժամանակ: 
  • 2024թ. դեկտեմբերի  28 -ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ 16 հայ գերիների գործերը փոխանցվել են դատարան: 
  • 2025թ. հունվարի 16-ին  Ռուբեն Վարդանյանին հաջողվեց  ընտանիքի միջոցով ուղերձ փոխանցել Բաքվի բանտից՝  հայտարարելով, որ իր ձերբակալման առաջին օրվանից ի վեր ինքը ոչ մի ցուցմունք չի տվել, իր ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են, իսկ փաստաբանին և թարգմանչին ստիպել են իրենց ստորագրությունները դնել այդ փաստաթղթերի տակ: 
  • 2025թ. հունվարի 17-ին միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունն արձագանքեց Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը՝ կոչ անելով Ադրբեջանի  իշխանություններին ապահովել արդար դատաքննության  իրավունքը:
  • 2025թ. հունվարի 17-ն  Բաքվի ռազմական դատարանում, ապօրինի ձերբակալումից գրեթե 1 տարի 5 ամիս անց, սկսվեց այսպես կոչված «դատավարությունը»: Թեև Ադրբեջանի իշխանությունները հայտարարել էին «բաց դատավարությունների» մասին,  բայց դրանց մասնակցում է միայն պետական «Ազերթաջ» լրատվամիջոցը: Բոլոր միջազգային անկախ  դիտորդների դիմումները՝ ներկա գտնվելու  դատավարությանը, մերժվել են կամ անտեսվել: 
  • Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է Արցախի գործիչների և  մյուս գերիների գործից առանձին:  Հենց առաջին նիստի ժամանակ Ռուբեն Վարդանյանը միջնորդել է իր գործը քննել մյուսների հետ միասնական վարույթով, սակայն դատարանը մերժել է այդ և նրա մյուս միջնորդությունները:
  • 2025թ. հունվարի 19-ին  Ռուբեն Վարդանյանը հայտարարեց  երկրորդ հացադուլը՝ այդ կերպ իր բողոքը հայտնելով  իր նկատմամբ իրականացվող դատական ֆարսի նկատմամբ.  «Այս «դատաքննությունը» միայն իմ նկատմամբ չէ: Սա փորձ է դատապարտելու բոլոր հայերին, որոնք օգնել ու աջակից են եղել Արցախին ու նրա բնակչությանը: Սա հարված է՝ ուղղված մի ողջ ժողովրդի: Ես հրաժարվում եմ այս ֆարսին մասնակցելուց»: Երկրորդ հացադուլը տևեց 23 օր՝ զգալիորեն հյուծելով նրան: Այդուհանդերձ, նրա այդ ծայրահեղ  քայլը միջազգային  հանրության ուշադրությունը  հրավիրեց Ադրբեջանում իրականացվող ձևական դատավարության վրա:
  •  Մարտի 12-ին Եվրոպական խորհրդարանն ընդունեց բանաձև՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից հայ պատանդների հանդեպ անմարդկային վերաբերմունքն ու պահանջելով  նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակել։  
  • 2025թ մարտի 7-ին Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ կազմակերպված հեռախոսազանգերի ընթացքում  Ռուբեն Վարդանյանը կարողացավ ծավալուն և առաջին անգամ՝ ձայնային ուղերձ փոխանցել  ընտանիքին՝ կատարելով մի քանի առանցքային հայտարարություն և ընդգծելով, որ «դատավարությունը» ողջ հայության նկատմամբ  է՝ «Դատում են ոչ թե ինձ ու մյուս 15 հոգուն, այլ բոլոր հայերին»: 
  • 2025թ. հունիսի 5 -ին հայտարարությամբ հանդես եկավ Բաքվում Ռուբեն Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը՝  նշելով, որ քրեական պատասխանատվությունը կարող է առաջանալ միայն այն գործողությունների համար, որոնք տվյալ անձը փաստացի կատարել է կոնկրետ ժամանակում ու վայրում և այնպիսի պայմաններում, որոնք հնարավոր են դարձրել կատարել տվյալ արարքները։ 
  • 2025թ. հուլիսի  11 -ին փաստաբան,  Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հրապարակեց փաստաթուղթ՝ Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ՝ արձանագրելով, որ «արդյունքում ստեղծվել է հիմնովին անարդար դատավարական իրավիճակ, որտեղ պաշտպանվող կողմը զրկված է մեղադրանքները վիճարկելու կամ իր անմեղությունն ապացուցելու իրատեսական որևէ հնարավորությունից»։
  • 2025թ. սեպտեմբերի 3-ից Ադրբեջանի իշխանությունների պահանջով Կարմիր Խաչը պաշտոնապես հայտարարեց Ադրբեջանում գործունեությունը դադարեցնելու մասին: ԿԽՄԿ-ն միակ միջազգային կազմակերպություններն էր, որը հնարավորություն ուներ այցելել Բաքվում  պահվող հայ  գերիներին: 
  • 2025թ. հունվար 17-ից  մեկնարկած և ութ ամսից ավելի շարունակվող  դատաքննության ողջ ընթացքում տեղի է ունեցել  36 նիստ: Այդ ընթացքում որևէ ապացույց չի ներկայացվել Ռուբեն Վարդանյանի կողմից անձամբ կատարված «հանցագործությունների մասին»: Ավելին,  նրան վերագրվում են արարքներ, որոնք անգամ ժամանակային առումով  նա չէր կարող կատարել: Ցուցմունք տվող  բոլոր «վկաները» նշում են, որ նրան չեն տեսել ու չեն ճանաչում, պարզապես լրատվամիջոցներից տեղեկացել են, որ նա «մեղավոր» է այդ ամենում: