Արմավիրում հնչած կրակոցների դեպքով կա ձերբակալված, վիճել են կենցաղային հողի վրա
Արմավիրում հնչած կրակոցների դեպքով կա ձերբակալված, ԶԼՄ-ներին հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Ահազանգ ունենք։ Նախնական տվյալներով` կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանություն է եղել։ Հանգամանքները պարզվում են»,– նշել է ՆԳՆ խոսնակը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ կրակոցներ են հնչել Արմավիրում։
Լարված իրավիճակ է ստեղծվել Արաքս գյուղում: Երկու համագյուղացիների միջև ծագած վեճն այնպես է թեժացել, որ կողմերից մեկը կրակել է մյուսի վրա։ Հրազենային վիրավորում ստացած Մասիս Ասատրյանը հիվանդանոցում մահացել է: