Երևան քաղաքն ունի կապիտալ սանմաքրման կարիք՝ թե գետնի երեսին և թե գետնի տակ. Հայրումյանը ցույց է տալիս խցանված անձրևատարը (տեսանյութ)
Երևանի խնդիրները վեր հանող, դրանց մասին հաճախ բարձրաձայնող ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը տևական ժամանակ ներկայացնում է, թե ինչ բարձիթողի ու վատ վիճակում են մայրաքաղաքի ջրահեռացման համակարգն ու անձրևատարները։ Նա այսօր ցույց է տվել, թե ինչ փնթի վիճակում է գետնանցումներից մեկի անձրևատարը։ Կարելի է պնդել, որ այն տարիներ շարունակ չի մաքրվել, քանի որ կուտաղկված կեղտը կարծրացած է։
«Իսկ էս տեսանյութը կարող եք օգտագործել ի պատասխան «տեղումներն էս տարի շատ են, դրա համար են գետնանցումները հեղեղվում» հեքիաթին։
Երևան քաղաքն ունի կապիտալ սանմաքրման կարիք՝ թե գետնի երեսին և թե գետնի տակ, ու քանի դա արված չէ, անիմաստ է խոսել որևէ ինֆրոստրուկտուրայի արդիականացման մասին։
Խնդրում եմ նայեք մինչև վերջ, որպեսզի պարզ լինի այս գետնանցման բոլոր խնդիրները»,-գրել է Հայրումյանը։