Գրիպի դեմ պատվաստումները հասանելի են ՀՀ բոլոր պոլիկլինիկաներում
Հայաստանում իմունականխարգելմանն ուղղված գործողությունների շրջանակում արդեն իրականացվում են գրիպի դեմ պատվաստումները։
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը նշում է՝ հատկապես այս փուլում բավականին կարևորվում է գրիպի դեմ պատվաստումը հատկապես խոցելի խմբերի շրջանում։
Գրիպի դեմ պատվաստումները հասանելի են հանրապետության բոլոր պոլիկլինիկաներում։
Այս տարի ևս գործելու են շրջիկ կենտրոններ Երևանում. մեկ շրջիկ կենտրոնը մշտական գործելու է Երևանի կենտրոն վարչական շրջանում, մյուսը կլինի տարբեր վարչական շրջաններում։
Պատվաստումն անվճար է։