ԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Ֆրանսիայում բողոքի ցույցերի հետևանքով պատճառված վնասի չափը կազմել է առնվազն 30 միլիոն եվրոԴոլարն էժանացել էԴուրս եկեք քաղաք. Ավինյանը շնորհավորել է մայրաքաղաքի տոնն ու խոստացել բարձր տրամադրությունՈւկրաինական բանակը ԱԹՍ-ներով hարվածել է ՌԴ Ռոստով քաղաքին․ տnւժածների մասին տեղեկատվությունը ճշտվում էԵրկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ինձ ասաց, որ չի կարող հավատալ, որ ինձ հաջողվեց կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը. Դոնալդ ԹրամփԱդրբեջանը միջազգային ճանապարհորդների խումբ է տարել օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանԻսկ որտե՞ղ են այդ աղբամանները... Մաղթում ենք Հայաստանի մայրաքաղաքին շարունակական հաջողություններ իր յուրահատուկ կերպարը պահպանելու գործում. ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու․ Սամվել Կարապետյան30-ամյա կինը հայտնել է, որ սեռական բռնության է ենթարկվել հյուրանոցում, ավտոմեքենայում ու նաև խոտերի մեջԲրազիլական զինվшծ տղամարդը ներխուժել է մանկապարտեզ և շուրջ երեք ժամ պատանդ պահել 13 երեխայիԹրամփի և Պուտինի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվելԻշխանությունը փորձում է ոչնչացնել Ծառուկյանի բիզնեսը, բայց փլուզում է տնտեսության ճյուղեր՝ հազարավոր մարդկանց թողնելով առանց օրվա հացի․ Արման ԱբովյանՀանգստյան օրերին սպասվում է առանձ տեղումների եղանակ ՀԿ-ները հայտարարություն են արել, Իոաննիսյանը դրան չի միացել. «Հրապարակ»Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել. «Հրապարակ»Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ»ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»Սրբազանի գործը մտել է փակուղի. «Հրապարակ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»Կադրային բանկի անակնկալները. «Հրապարակ»ՄՔԴ-ի դեմ ցանկացած քայլ հարված է զանգվածային հանցագործությունների զոհերին․ դատարանի նախագահՀրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տունՇարունակում ենք ջանքերը՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ․ դեսպանՎրաստանում ապօրինի միգրանտների դեմ ստուգումների արդյունքում 64 մարդ է ձերբակալվելԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպինՎերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումըԹրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շատ հաջող զրույց է ունեցելՄիասնական ժամերգություն և նախատոնակ՝ Սրբոց Թարգմանչաց տոնին ընդառաջՈւկրաինայի հարձակումը իրանական նավի վրա սպառնում է Կասպից ծովի անվտանգությանը․ ՓեզեշքիանՔոչարյանը կարևորել է ազատությունից զրկված անձանց հոգեկան առողջության պաշտպանությունըՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է թվային տեխնոլոգիաների դերը կայուն զարգացման և տնտեսական աճի գործումԱլ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակՔննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկություններըՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցությամբ հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձըՊապոյանը կարևորել է քաղաքաշինության ոլորտում ներդրումների ներգրավումը, բնակարանների հասանելիությունըՊեսկովը Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ լինել եվրոպական երկրներ մեկնելուց
Տնտեսություն

Ամերիաբանկ. համադրելով թվայինն ու կայուն ֆինանսավորումը. Ֆորբսի անդրադարձը

Ֆորբս ամսագիրը հրապարակել է Հայաստանին նվիրված հատուկ զեկույց, որտեղ ներկայացվում է մեր երկրի տնտեսական ու ներդրումային գրավչությունը: Զեկույցում առանձին հեղինակային անդրադարձ է կատարվել նաև Ամերիաբանկին և վերջին տարիներին բիզնեսի տարբեր ուղղություններով բանկի արձանագրած ցուցանիշներին ու ձեռքբերումներին: Հոդվածը ներկայացնում ենք ստորև.

Ամերիաբանկը Հայաստանի բանկային համակարգի ակունքներում է, որի պատմությունը սկիզբ է առնում դեռևս 1910 թվականից։ 2008 թ.-ից գործելով ներկայիս բրենդի ներքո՝ բանկը շարունակական զարգացմամբ վերափոխվել է համապարփակ ֆինանսական հաստատության՝ մատուցելով կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ։ Բանկի զարգացման ուղին բնորոշվում է կայուն ընդլայնմամբ, թվային առաջնորդությամբ և միջազգային գործակցության խորացմամբ, ինչն ապահովում է առաջատար դիրք Հայաստանի ֆինանսական համակարգում։

Վերջին տասնամյակում բանկը հիմնական բոլոր ֆինանսական ցուցանիշներով տպավորիչ տարեկան աճ է գրանցել։ Միայն 2024 թվականին ակտիվներն աճել են ավելի քան 30 տոկոսով` հասնելով մոտ 4.8 միլիարդ ԱՄՆ դոլարի, իսկ մանրածախ վարկային պորտֆելն ընդլայնվել է ավելի քան 40 տոկոսով։ Գործարքների ավելի քան 99 տոկոսն այժմ կատարվում է թվային և հեռավար կապուղիներով՝ բանկի բջջային հավելվածի արագ տարածման և օնլայն բանկինգի նկատմամբ հանրային պահանջարկի աճի շնորհիվ։

Թվային հարթակների լայն կիրառումն արմատապես բարելավել է հաճախորդների համար ծառայությունների հասանելիությունը՝ ձևավորելով ավելի ներառական և արդյունավետ ֆինանսատեխնոլոգիական միջավայր։

Միջազգային ֆինանսավորումն Ամերիաբանկի ռազմավարության առանձնահատկություններից է։ 2025 թվականի սկզբին բանկը ֆինանսավորման խոշոր փաթեթ է ներգրավել համաշխարհային գործընկերներից՝ կլիմայի փոփոխության մարտահրավերներին դիմագրավելու և փոքր բիզնեսի ու կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունների զարգացումը խթանելու նպատակով։

Այդ միջոցները կնպաստեն նոր աշխատատեղերի ստեղծմանը, արտանետումների նվազեցմանը` խթանելով Հայաստանի անցումը կանաչ տնտեսության։

Զարգացման միջազգային բանկերի հետ կնքված լրացուցիչ համաձայնագրերի շնորհիվ ներդրվել են ռիսկերի բաշխման նոր մեխանիզմներ՝ ընդլայնելով կապիտալի հասանելիությունը տեղական ընկերությունների համար և նպաստելով շրջակա միջավայրի ու սոցիալական կառավարման ավելի բարձր ստանդարտների կիրառմանը։

Ամերիաբանկը նաև առաջատար դիրք է զբաղեցնում Հայաստանի կապիտալի շուկայում։ Տասը տարի անընդմեջ այն ճանաչվել է Հայաստանի «Լավագույն ներդրումային բանկը»՝ իրականացնելով երկրի՝ տասնյակ միլիոնավոր դոլարների ծավալով առաջին կանաչ պարտատոմսերի տեղաբաշխումը և սահմանելով թափանցիկության նոր չափանիշներ։

Սպառողական վարկավորման ոլորտում Ամերիաբանկը հիփոթեքային և ավտովարկերի պորտֆելներով այժմ բացարձակ առաջատարն է Հայաստանի վարկային շուկայում՝ տնօրինելով, համապատասխանաբար, ավելի քան 20 և շուրջ 50 տոկոս մասնաբաժին։ Այս ցուցանիշների զգալի աճին նպաստել են բանկի MyHome և MyCar առցանց հարթակները, որոնք ապահովում են անխափան թվային փորձառություն՝ սկսած գույքի որոնումից մինչև ֆինանսավորում։ Այս հարթակները ինտեգրված էկոհամակարգերի շնորհիվ հաճախորդների փոփոխվող կարիքների արդյունավետ բավարարվան վառ օրինակ են։

Ճանաչումն ու գնահատականը երկար սպասեցնել չեն տվել։ Արդեն ավելի քան մեկ տասնամյակ բանկը Հայաստանի ամենատիտղոսակիր ֆինանսական հաստատությունն է՝ հեղինակավոր միջազգային պարբերականների կողմից շուրջ 30 անգամ ճանաչվելով երկրի լավագույն բանկ։ 2025 թվականին Ամերիաբանկը կրկին արժանացել է Euromoney ամսագրի «Լավագույն բանկը Հայաստանում» գերազանցության մրցանակին։

Մանրածախ ծառայությունների ոլորտի վերջին արդիականացումները՝ ներառյալ թվային նոր հնարավորությունները, անվտանգության կենսաչափական գործիքները և հաշիվների սպասարկման պարզեցված ընթացակարգերը, ընդգծում են բանկի անփոփոխ հանձնառությունը մրցակցային միջավայրում հաճախորդի փորձառության բարելավման և նորարարական լուծումների ներդրման ուղղությամբ։

Ամերիաբանկը համատեղում է հարյուրամյա ժառանգությունն ու ապագայամետ ռազմավարությունները։ Թվային փոխակերպման, ֆինանսատեխնոլոգիական նորարարության և կայունության նկատմամբ հանձնառու մոտեցմամբ այն շարունակում է ձևավորել Հայաստանի ֆինանսական ապագան՝ միաժամանակ ամրապնդելով երկրի դերը տարածաշրջանային տնտեսությունում։