Երկու դատավոր հեռացվել է առաջխաղացման ցանկից
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Շահբազյանը և Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանը հանվել են Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակից։ Որպես հիմք մատնանշվել է վերապատրաստմանը անհարգելի պատճառով չմասնակցելը: