Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի ՔԿՀ-ում. վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել
ՀՀ վճռաբեկ դատարանի 26.09.2025թ-ի որոշմամբ մեղադրյալ Ջալալ Հարությունյանի և նրա պաշտպանի վճռաբեկ բողոքն վարույթ ընդունելն մերժվել է և դատավճիռն ստացել է օրինական ուժ:
Դատապարտյալ Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում:
Հիշեցնենք` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, հունվարի 15-ին մեղավոր էր ճանաչել Ջալալ Հարությունյանին՝ ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով ազատազրկման՝ 5,5 տարի ժամկետով։