Գնունու շուկայի առաջին շարքի կրպակները առավոտյան սկսել են ապամոնտաժվել (լուսանկարներ)
Այսօր՝ հոկտեմբերի 1-ի առավոտյան, Երևանի քաղաքապետարանը մեկնարկել է Գնունու շուկայի առաջին շարքի կրպակների ապամոնտաժման աշխատանքները:
Շուկայի աշխատակիցներին քաղաքապետարանից տեղեկացրել են, որ տարիներ շարունակ այստեղ գործող կրպակները ապօրինի են և ենթակա ապամոնտաժման:
Նրանց պնդմամբ՝ վաճառակետերում առկա ապրանքների տեղափոխման համար քաղաքապետարանից շատ քիչ ժամանակ է հատկացվել. չի հաջողվել ամբողջությամբ դուրս բերել ապրանքները:
Տեղում հավաքված քաղաքացիների խոսքով՝ այս տարածքները վարձակալությամբ էին տրված:
Լուսանկարները՝ civilnet.am-ի․