Սպասվում է նորմայից տաք և սակավատեղում հոկտեմբեր
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է հոկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը։
«Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում սպասվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։
Մեզ սպասվում է նորմայից տաք և սակավատեղում հոկտեմբեր»,-նշված է հաղորդագրության մեջ։