Երբեմն մեր ընդդիմախոսներն ինձ չեն հավատում, որ Հայաստանում խաղաղություն է հաստատված ու ամեն ինչ արդեն լավ է. Գևորգ Պապոյան
Համաշխարհային բրենդների և հատկապես զբոսաշրջային ընկերությունների մուտքը Հայաստան, որոնք զբոսաշրջային հոսքին են նպաստում, նշանակում է, որ իրենք հավատում և վստահում են Հայաստանին, «Wizz air»ավիաընկերության բազայի բացման արարողության ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Սա շատ կարևոր է, որովհետև երբեմն մեր ընդդիմախոսներն, օրինակ, ինձ չեն հավատում, որ Հայաստանում խաղաղություն է հաստատված, որ Հայաստանում ամեն ինչ արդեն լավ է։ Սա ամենալավ ապացույցն է, որովհետև մարդիկ փող են դրել ՀՀ-ում, ներդրումներ են անում, որովհետև հավատում են, որ ՀՀ-ում հաստատվել է խաղաղություն, որ ՀՀ-ում եկել է տնտեսական շարունակական զարգացման և բարեկեցության ժամանակաշրջանը»,-ասաց Պապոյանը։