Դավիթ Տոնոյանի գրքում հստակ պարզ է դառնում, թե ովքեր են եղել պատերազմում պարտության պատասխանատուները. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն աշխատելու է ՔՊ-ի դեմ։
«Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հարցազրույցների ձևով գիրք է հրապարակել, որը կարդում ես՝ հստակ պարզ է դառնում, թե ովքեր են եղել պարտության պատասխանատուները՝ այն ժամանակվա ռազմաքաղաքական իշխանությունը, որոնց գործողությունների բացակայությունը բերել է նման իրավիճակի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Աբրահամյանը չգիտի, թե ինչպես են փորձելու ներկայացնել զեկույցը, բայց մի բան ակնհայտ է՝ իշխանության կողմից դատաիրավական համակարգին արվում են ուղղորդումներ, նշանակվում են «դավաճաններ»։
Պատգամավորի խոսքով՝ իշխանությունն ամբողջ պատասխանատվությունը թողնելու է բանակի վրա։