Գլխավոր դատախազի հրամանով Նիկոլայ Բարսեղյանը փոխադրվել է Արագածոտնի մարզի դատախազ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ս․թ․ սեպտեմբերի 29-ին ստորագրել է հրաման՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Նիկոլայ Գագիկի Բարսեղյանին փոխադրել Արագածոտնի մարզի դատախազի պաշտոնին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազությունը:
Հրամանը ստորագրվել է՝ ղեկավարվելով «Դատախազության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 30-րդ հոդվածի 3-րդ մասով և 60-րդ հոդվածի 1-ին մասով։