Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Քաղաքականություն

Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանը կրկին փորձեց փակել Արցախի հարցը. սա վտանգավոր խեղաթյուրում է. Օսկանյան

Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանը կրկին փորձեց փակել Արցախի հարցը՝ հայտարարելով, որ վերադարձի հարցը «փակված է», «իրատեսական չէ» և որ այն բարձրացնողները խափանում են խաղաղության գործընթացը։ Սա ոչ միայն շահամոլ դիրքորոշում է, այլև վտանգավոր խեղաթյուրում իրականության։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մեղմ ասած, մի քանի օր առաջ ԱՄՆ վարչակազմը պաշտոնապես հաստատեց, որ Արցախի հայերի վերադարձի իրավունքը առանցքային է ցանկացած արդար լուծման համար՝ միաժամանակ ընդգծելով նաև հայ քաղաքական բանտարկյալների ազատ արձակման և մշակութային ժառանգության պահպանության կարևորությունը։ Վաշինգտոնի հայտարարությունը արձանագրեց պարզ մի ճշմարտություն․ առանց վերադարձի չի կարող լինել կայուն խաղաղություն։ Այս փաստը մերժելը նշանակում է ժխտել այն իրականությունը, որը ԱՄՆ-ն արդեն գրավոր արձանագրել է։

Փաշինյանի մտահոգությունը երկակի է։ Նախ՝ այնքան խորը և լայն է գնացել զիջումների ու խոստումների մեջ Ադրբեջանի հանդեպ, որ այլևս իրեն անհնար է թվում հարցը վերկանդանացնելը։ Երկրորդ՝ նա վախենում է, որ եթե վերադարձի իրավունքը մտնի բանակցությունների օրակարգ, կարող է հետաձգել «խաղաղության պայմանագրի» ստորագրումը, որը նա հույս ունի շահարկել առաջիկա ընտրություններում։ Այլ խոսքով՝ մեկ մարդու սխալներն ու քաղաքական գոյատևումը դրվում են մի ամբողջ ժողովրդի իրավունքներից վեր։ Սակայն իրական խաղաղությունը չի կարող վերածվել նախընտրական կարգախոսի և չի կարող կառուցվել էթնիկ զտումների հիման վրա։

Միջազգային աջակցությունը վերադարձի իրավունքի նկատմամբ անկասելի է։ Արդարադատության միջազգային դատարանը արդեն պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել տեղահանվածների անվտանգ ու անարգել վերադարձը։ Եվրոպական խորհրդարանը, Ֆրանսիան, Բելգիան և Շվեյցարիան ևս վերահաստատել են նույն սկզբունքը։ Հիմնական դերակատար երկրների օրենսդիրներն ու կառավարությունները հստակ ասում են․ խաղաղությունը չի կարող կայուն լինել, եթե այն օրինականացնում է բնիկ ժողովրդի վերացումը։

Հարցը փակված չէ։ Այն ապրում է միջազգային իրավունքով, դիվանագիտական բանաձևերով և բոլոր նրանց մոտ, ովքեր ցանկանում են իսկական խաղաղությօւն ու արդարություն։

Հետփաշինյանյան Հայաստանում ես կասկած չունեմ, որ վերադարձի իրավունքը կվերադառնա բանակցային սեղան՝ միջազգային դերակատարների լիարժեք աջակցությամբ։ Բոլորը հասկանում են․ կայուն խաղաղությունը միայն այն օրը կգա, երբ Արցախի հայերը կարողանան վերադառնալ իրենց տները՝ անվտանգության և արժանապատվության պայմաններում։.