Վաղը 7 ժամ լույս չի լինիԱդրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով ՄԻԵԴ վճիռը Մեծ Պալատ. «Հաջողության հավանականությունը ցածր է». Արա ՂազարյանՎեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածք. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել էԻրանը նոր պայմաններ է առաջարկել ԱՄՆ-ին՝ պատերազմի դադարեցման վերաբերյալՀայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան
Միջազգային ուշադրությունը պետք է տարածվի ոչ միայն ընտրությունների անցկացման, այլև դրանից հետո պետական մարմինների կողմից ընդունվող որոշումների վրա. «Բարգավաճ Հայաստան»
Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. ՄԻՊ
Վահրամ Սահակյանը ձերբակшլվել է
Արցախի ԱԺ պատգամավորներն ու ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչները քննարկել են միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարnւթյունըԽաչատրյան տրիոյի ելույթները՝ ՌԴ-ումԵկեղեցու ներքին կանոնական կյանքը, եկեղեցական պաշտոնների վերաբերյալ որոշումները չպետք է վերածվեն պետական կառավարման անմիջական ոլորտի. Իսահակ Սրբազան«Ադրբեջանական կողմը հերթական թարս ապտակն է հասցնում «խաղաղության» մասին նիկոլական ցնդաբանությանը»«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԵկեղեցու դեմ պայքարը իրենց «բաժանիր, որ տիրես» գաղափարախոսության շարունակությունն է. ԵԽԽՎ նիստում քննարկվել է նաև եկեղեցու դեմ իշխանությունների արշավը․ պատգամավորՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրելԳործող իշխանությունը հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Մեյդան ընկնելու և բոլորի հետ «ընկերություն» անելու գավառական քաղաքականությունը վերածվելու է բոլորից անտեսվելու վտանգավոր իրավիճակի. Արտակ Զաքարյան54-ից ըմպելիքից միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄԱվտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամ․ քրեական վարույթի նախաքննությունը մեկ անձի մասով ավարտվել էՄենակ ուզում եմ ասեմ՝ էս հզոր մարդուն ինչի՞ կրակեցիր մեջքից․ փոխգնդապետ Սամվել Սահակյանի հայրը կասկածներ ունի՝ պատերազմի ժամանակ որդուն uպանել են նրա ենթակաները (տեսանյութ)Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈւ-երի միջև համագործակցության զարգացման հարցերըԵԽԽՎ զեկույցում առկա քննադատությունները ես չէի գերագնահատի. Արփինե ՀովհաննիսյանԲացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպքԳագիկ Խաչատրյանի կալանավnրման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ փաստաբանները դիմել են ՄԻԵԴՄետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցով քաղաքապետարանը հանրային լսումների է հրավիրումՏնտեսական ակտիվության աճը դանդաղում է. «ԼՈւՅՍ» հիմնադրամՊուտինի որոշմամբ ֆիզիկական անձինք չեն կարողանա կանխիկ ավելի քան 1 մլն ռուբլի արտահանել Հայաստան, Ադրբեջան և այլ երկրներ
Դատախազությունը պահանջում է Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Ալիկ Գևորգյանից հօգուտ պետության բռնագшնձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
Քաղաքային իշխանությունը զբաղված է քաղաքային խնդիրներով, ոչ թե տեսախցիկի կադրում հորիզոնը «խմբագրելով»․ Ավինյանի խոսնակը հերքում է
Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ»-ի տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին և նրա գլխավորած պատվիրակությանը
Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը հետ կանչել զեկույցը, հրաժարվել Կաթողիկոսին հեռացնելու պլանից. «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) կազմակերպություն
Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ նախնական տեղեկություններով՝ կա 3 զոհ
Մարգարիտա Սիմոնյանը վիրահատվել էՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունը
«Ռիբոկ» համալիրի լողավազանում ջրшհեղձ եղած աղջիկը 1,5 ամիս անց մահшցել է, դեպքի իրավական գնահատականը՝ փոփոխվել
Գերմանիան և ևս հինգ երկիր ԵՄ բյուջեի վերաբերյալ վերջնագիր են ներկայացրելՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպՍլովակիայում 8-րդ դասարանի աշակերտը զինված հարձակում է իրականացրել. կան զոհեր և վիրավորներՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում է
Վճռաբեկ դատարանի նախագահին սպասարկող «Toyota»-ի վարորդը խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները
Ուկրաինայի զինված ուժերը Բրյանսկի մերձակայքում հարձակվել են երկաթուղային գծերի վրա՝ գնացքի երթևեկության ժամանակ
Սամվել Սամվելի Աշոտյանն ընդդեմ Ալեն Սիմոնյանի. դատական նիստը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 30-ին
60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով գումար էր վերցրել
Գրողների դիրքորոշումը հստակ է և անփոփոխ․ սեփականության իրավունքը որևէ մեկի ցանկությամբ չի կարող վերածվել ուրիշի սեփականության. փաստաբան
Ադրբեջանցին մտել է Ծովագյուղ և հանգիստ նկարում է տարածքը (քարտեզ, տեսանյութ)
Փաշինյանն աշխատանքից ազատել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարինՍոչիի օդանավակայանում մոտ 40 չվերթ է հետաձգվելԶեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes», կա վիրավnր
Նիկոլ Փ․-ն չի ցանկանում մեծ հնչեղություն տալ հակառուսական ուղղվածության այս «գործին», այլապես կստացվի, որ ՀՀ-ն պաշտոնապես և մեծ շուքով պատերազմ է հայտարարում ՌԴ-ին․ Թևանյան
Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հյուսիսային բրիգադի հրամանատարի ոչնչացման մասին
Միջազգային

Ալիևների ընտանիքի ինքնագովազդը․ օկուպացված Քարվաճառում, Շուշիում գործակալություն են բացել

«Գեղարդ» վերլուծական․

Ադրբեջանի աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության համակարգում գործող DOST (Dayanıqlı və Operativ Sosial Təminat Agentliyi)՝ Կայուն և հրատապ սոցիալական ապահովման գործակալություն) գործակալությունը ստեղծվել է Իլհամ Ալիևի՝ 2018 թվականի օգոստոսի 9-ի հրամանով՝ նախագահի պահուստային ֆոնդի միջոցներով։

Քարվաճառում ևս ադրբեջանական DOST գործակալության մասնաճյուղ է բացվել։ Արցախի տարածքում սա այդ կառույցի թվով երրորդ ստորաբաժանումն է։ Առաջինը հիմնադրվել է 2024 թվականին Շուշիում, երկրորդը՝ Smart DOST անվամբ, գործում է Կովսականի Աղալը բնակավայրում։ Սոցիալական նշանակության այս կառույցի մասնաճյուղերի ցանցի ընդլայնումը շարունակվում է նաև Ադրբեջանի տարածքում։

Սոցիալական և թվայնացման գործառույթների «փաթեթավորմամբ» Ադրբեջանում ծավալվող այս «գործակալական ցանցն» իր վրա ուշադրություն է հրավիրում հասարակությանը կառավարելու յուրօրինակ մեխանիզմի ներդրմամբ, կազմակերպության միջոցով Ալիևների ընտանիքի ինքնագովազդի և ընտանեկան հերթական մենաշնորհի ապահովմամբ։

Հաշվի առնելով Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի բազմաոլորտ գործունեությունն ու նրա պաշտոնային առաջխաղացման տեմպերը, վերջին տարիներին Փաշաևների հետ ասոցացվող անձանց տարբեր պաշտոններում հաճախակի նշանակումներն ու Ադրբեջանի ամբողջ տարածքում նրանց անվան հետ կապվող DOST կենտրոնների ստեղծման մտադրությունները՝ կարող ենք նշել, որ այդ երկրում իշխանության հետագա փոխանցման հարցի շուրջ տեղի է ունենում կենտրոնացում նախիջևանյան կլանից դեպի ապշերոնյանը՝ Ալիևներից սահուն կերպով անցնելով Փաշաևներին։ Հիշեցնենք, որ Մեհրիբան Ալիևան զբաղեցնում է առաջին փոխնախագահի պաշտոնը, «Հեյդար Ալիև» հիմնադրամի նախագահն է, իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահն է և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչն է միջազգային տարբեր կազմակերպություններում։

Ընդ որում՝ 2017 թվականին Մեհրիբան Ալիևային փոխնախագահի պաշտոնում նշանակելը տարբեր շրջանակներում դիտվել է որպես ամուսնուն՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնում փոխարինելու նախապատրաստություն։ Համարվել է, որ նրա նշանակմամբ Իլհամ Ալիևը փորձել է մեղմել Ալիևների ու Փաշաևների միջև միջկլանային մրցակցությունը, որը Հեյդար Ալիևը կարողացել էր զսպել Իլհամի և Մեհրիբանի ամուսնությամբ։

Ընդհանրապես՝ Ալիևայի քաղաքական գործունեությունը խիստ տեսանելի է ոչ միայն ներքին կյանքում, սոցիալական, կրթական և հումանիտար այլ հարցերում, այլև՝ արտաքին հարթակներում։ Եվրոպական երկրներում Մեհրիբան Ալիևայի բազմաթիվ «շրջագայությունները» նույնպես վկայում են, որ նա՝ որպես Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչ, Արևմուտքում ևս ընկալելի է։ Եթե նախկինում նրա արտաքին գործունեության համար «Հեյդար Ալիև» հիմնադրամն էր «փոխադրամիջոցը», ապա այժմ՝ նաև «DOST»-ը, որի գործունեության ցուցադրությունը միջազգային ասպարեզում զուգակցվում է անձնական գովազդով։

Առավել ուշագրավ է DOST գործակալության և Մեհրիբանի հորը՝ Արիֆ Փաշաևին, Մեհրիբանի դուստրերին՝ Լեյլային ու Ազրուին, պատկանող «Pasha Holding»-ի միջև տեսանելի կապը։ Երկու կազմակերպությունների տարբերանշանները չափազանց նման են, գրեթե՝ կրկնություն։ Այս խորհրդանշական ընդհանրությունը համադրելով «DOST»-ում Մեհրիբանի և դուստրերի ակտիվ ներգրավվածության մասին բաց տեղեկատվության հետ՝ կարելի է նշել, որ Ադրբեջանի առաջին փոխնախագահը հայրական կապիտալի առաջմղմամբ և սոցիալական գործակալության ցանցի ու գործառույթների ընդլայնմամբ յուրացնում է պետական կառավարման համակարգը։

Անշուշտ, «DOST»-ի տարբերանշանը կարող է մեկնաբանվել որպես Ադրբեջանի աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության (որի նախարարը մշտապես շեշտում է Մեհրիբան Ալիևայի նախաձեռնության հանգամանքը) տարբերանշանի նմանությամբ ստեղծված պատկեր։ Սակայն, գործակալության և կազմակերպության նույնաբովանդակ գործառույթները, այդ թվում՝ սոցիալական պաշտպանության, սոցիալական ձեռներեցության խթանման ծրագրերը վկայում են, որ երկրի սոցիալական ոլորտն ու դրանով հանրության կառավարման մի հսկայական ուղղություն սահուն կերպով փոխանցվում է Մեհրիբանին ու նրա հայրական թևին։

Այս ամենի մասին հուշող տեղեկությունների շարքում են նաև «DOST»-ի կողմից վարձակալվող տարածքների՝ Փաշաևներին կամ նրանց ընկերության հետ կապված անձանց պատկանելու մասին լուրերը, նրանց կողմից կազմակերպվող միջոցառումներին «DOST»-ին հատուկ տարածք տրամադրելը, գործակալության համար անցկացվող աճուրդներում տարիներ շարունակ նույն ընկերությունների ու անձանց «հաղթանակը»։ Ընդ որում՝ DOST կենտրոնների գործունեությունը սովորաբար իրականացվում է շքեղ շինություններում, որոնք գործակալության կողմից վարձակալվում են երբեմն շատ մեծ գումարներով։ Պետական բյուջեից և որոշ ծառայությունների դիմաց քաղաքացիներից գանձվող տուրքերից սնվող այս կառույցի դեպքում պահպանման ծախսերը բավականին տպավորիչ են։

Ուշագրավ են նաև «Pasha»-ի կողմից կազմակերպվող տարատեսակ մրցույթներում հաղթող ճանաչվածների նշանակումները «DOST»-ի ղեկավար հաստիքներում։ Եվ ինչպես Նախիջևանում նախորդ տարիներին տեղի ունեցած կադրային ու կառուցվածքային փոփոխություններն են վկայում Փաշաևների առաջխաղացման մասին, այնպես էլ DOST գործակալությունում Փաշաևների հետ առնչություն ունեցողների կամ «Pasha»-ի կազմակերպած միջոցառումներում աչքի ընկածների նշանակումներն են փաստում այդ ոլորտի միջոցով ամբողջ իշխանության յուրացման մասին։ Փաշաևների հաջողությունների մասին վկայություններից մեկն է նաև Նախիջևանում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցչի՝ Ինքնավար Հանրապետության փաստացի ղեկավար, «Pasha Holding»-ում ղեկավար պաշտոն զբաղեցրած Ֆուադ Նաջաֆլիի նշանակումը։

Մեհրիբան Ալիևան՝ որպես Փաշաևյան կլանի առաջին դեմք ու նախագահի պաշտոնի հավանական թեկնածու, հենց սոցիալական, կրթական և հումանիտար այլ միջոցառումներով է հասարակության շրջանում մեծացնում իր հեղինակությունն ու «կուտակում» անհրաժեշտ վարկանիշը։ Պատահական չէ, որ «DOST»-ի ստեղծումն ու նրա առաջընթացը հենց Մեհրիբանի անվան հետ են կապում։ Այսպես՝ հայտարարվել է, որ գործակալությունը 2018 թվականին նրա նախաձեռնությամբ է ստեղծվել՝ լուծելու երկրում առկա սոցիալական սպասարկման ոլորտի խնդիրները։ Կառույցի պաշտոնյաները մշտապես շարունակում են հայտարարել, թե նա է գործակալության հայեցակարգի հեղինակը, իսկ նրա օգնականն ընդգրկված է կառավարման խորհրդում՝ անմիջականորեն մասնակցելով «DOST»-ի կառավարմանը։

Մեկ այլ ընդհանրություն ևս՝ թուրքական համանուն ընկերության ներգրավմամբ. 2021 թվականի հոկտեմբերին Կովսականում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները մասնակցել են նույն՝ DOST անվամբ ագրոպարկի հիմնարկեքի արարողությանը։ Ոչ պատահականորեն՝ 100 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ նախագծի ներդրողներն են Թուրքիայից՝ Էրդողանի ընտանիքին (եղբոր փեսային) պատկանող DOST Ziraat ընկերությունը, Ադրբեջանից՝ «Pasha Investment»-ը՝ «Pasha Holding»-ի դուստր ընկերություններից մեկը։

Հետաքրքրական, բայց ոչ պատահական է ընտանիքի մյուս անդամների «ուշադրությունը» «DOST»-ի ծրագրերի հանդեպ։ Այսպես՝ Լեյլա Ալիևան, ով պարբերաբար է այցելում DOST կենտրոններ, լուսանկարվում այցելուների հետ, հիմնադրել և ղեկավարում է IDEA հասարակական միավորումը, որին մեծապես աջակցում է «Pasha Holding»-ը։ Նշենք, որ նույն Լեյլան քրոջ և մորական պապի՝ Արիֆ Փաշաևի հետ միասին «Pasha Holding»-ի բաժնետեր է։ Փաստորեն՝ Ալիևի դուստրը «Pasha»-ի աջակցությամբ գործող «IDEA»-ի քողի ներքո գովազդում է Մեհրիբանի նախաձեռնությամբ ստեղծված «DOST»-ը։

Այսօրինակ տեղեկությունները փաստում են, որ Ալիևների ընտանեկան կառավարումը հետագա ընտրական գործընթացների միջոցով էական փոփոխության միտում չունի։ Ընդհակառակը՝ տեսանելի է, որ սոցիալական ծանր պայմաններում ապրող ադրբեջանցիների քվեին տիրելու նպատակով ընտրվել է հենց սոցիալական-հումանիտար գործիքակազմը՝ ապահովելու առաջին հերթին Մեհրիբան Ալիևայի վարկանիշը։ DOST կենտրոնների ստեղծման հարցում նրա հասցեին մշտապես հնչող գովեստն ու փառաբանումը, սոցիալական, կրթական և հումանիտար այլ հարցերում Ալիևայի ակտիվությունը վկայում են, որ նրա հայրական գերդաստանի ազդեցության օգնությամբ հասարակական կյանքն ուրույն կերպով կառավարելու մտադրությունն իրատեսական է, և որ Ադրբեջանում ներկայումս տեղի է ունենում իշխանության փոխակերպման գործընթաց։ Ասել է թե՝ Մեհրիբան Ալիևան առաջնորդում է դեռևս նախիջևանյան կլանի ձեռքում գտնվող «պետական գործերի» փոխանցումը փաշաևյան թևին։