Բենզինը էական չի էժանանա
Գործարար Սամսոն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Մի թեթև դառնացնեմ
Բենզինը էական չի էժանանա
1 Բենզինի մեծ մասը ներկրվում է ՌԴ-ից, այսինքն մաքսատուրքի զրոյացումը այս հատվածին չի վերաբերում։
2 Երրորդ երկրներից ներկրվող բենզինի մաքսատուրքը 5% է, որը կիրառվում է բենզինի ինքնարժեքի վրա, ոչ թե այստեղ վաճառվող մանրածախ գների։ Այսինքն, նույնիսկ այդ դեպքում մանրածախ բենզինի գինը կէժանանա ոչ ավելի, քան 5-10 դրամով։ Եվ սա միայն այն կետերում, ովքեր ներկրում էին ոչ ռուսական բենզին»։