Փաստորեն մեզ ասում են՝ այն, ինչ արել ենք, չի եղել
«Այս կառավարությունը իր սխալները սրբագրելու, իր սխալները չխոստովանելու համար, փորձում է խմբագրել մեր պատմությունը։ Փորձում է այն կյանքը, այն պայքարը, այն դժվարությունները, որ մենք ենք ունեցել, հավասարեցնել գետնին»,- այս մասին քիչ առաջ Կառավարության շենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից Հովսեփ Ղազարյանը։
44-օրյա պատերազմի մի շարք մասնակիցներ, հիշեցնենք, ի նշան բողոքի, հավաքվել են Հայաստանի կառավարության շենքի դիմաց՝ վերադարձնելու իրենց ստացած պարգևները՝ մեդալներն ու շնորհակալագրերը, որոնք հատկացվել էին իրենց հայրենիքին մատուցած ծառայությունների համար։
«Ես ու իմ մարտական ընկերները՝ բողոքելով այս խայտառակության դեմ, որոշել ենք շքանշանները հետ հանձնել, որոնք ստացել ենք 44-օրյա պատերազմի ժամանակ։ Փաստորեն մեզ ասում են, որ այն, ինչ մենք արել ենք, կամ չի եղել, կամ էլ սխալմունք է եղել, նման մի բան, սա է»,- ասաց Ղազարյանը։