Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Քաղաքականություն

Երուսաղեմի պատրիարքարանի Գլխավոր ժողովը մերժում է իսրայելցի ներդրողի հետ կնքված վարձակալության պայմանագիրը. Սասունյան

Սա վերջին դրվագն է`«Կովերի պարտեզը» իսրայելցի ներդրողին վարձակալության տալու շուրջ ծագած վեճում, որը կազմում է Երուսաղեմի պատրիարքարանի Հայկական թաղամասի գրեթե 25 տոկոսը։

2021 թվականին Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը պայմանագիր է կնքել իսրայելցի գործարարի հետ՝ 98 տարով վարձակալության հանձնելու պատրիարքարանի 11500 քառակուսի մետր տարածքը՝ շքեղ հյուրանոց կառուցելու նպատակով։

Չնայած բազմաթիվ խնդրանքներին՝ ո՛չ ես, ո՛չ էլ հայ հասարակությունը չենք կարողացել տեսնել պայմանագրի պատճենը: Չենք տեսել նաև Պատրիարքարանի և Երուսաղեմի հայ համայնքի կողմից վարձակալության վավերականությունը վիճարկող երկու դատական հայցերի պատճենները: Ավելին, հայ համայնքի փաստաբանները պատրաստել են 184 էջանոց փաստահավաք զեկույց, որը նույնպես գաղտնի է պահվել: Չունենք նաև իսրայելցի ներդրողի կողմից տեղի հայ համայնքի դեմ ներկայացված հակընդդեմ հայցի պատճենը:

Կարևոր է իմանալ պայմանագրի պայմանները: Ի՞նչ էր կոնկրետ պատրիարքը համաձայնվել փոխանցել իսրայելցի ներդրողին: Ի՞նչ փոխհատուցում էր խոստացել իսրայելցի ներդրողը պատրիարքարանին վարձակալության դիմաց: Արդյոք պայմանագիրը թո՞ւյլ էր տալիս միակողմանի չեղարկում, թե՞ դադարեցումը պահանջում էր երկուստեք համաձայնություն: Ի՞նչ խախտումների մեջ էին մեղադրվում իսրայելցի ներդրողը և Հայոց պատրիարքարանը դատական հայցերում:

Այս կարևոր փաստաթղթերը թաքցնելու գործում ամենաանհանգստացնողն այն է, որ կողմերն այս վեճը դիտարկում են որպես մասնավոր հարց: Պատրիարքարանի ունեցվածքը հետաքրքրում է ամբողջ հայ ժողովրդին, այլ ոչ թե միայն Պատրիարքարանին կամ տեղական համայնքին: Դարեր շարունակ աշխարհի տարբեր ծայրերից հայ ուխտավորները առատաձեռն նվիրատվություններ են արել, որոնք հնարավորություն են տվել Պատրիարքարանին ձեռք բերել այդ ունեցվածքներից շատերը:

Դատական հայցերի բովանդակությունը գաղտնի պահելն անիմաստ է: Որևէ հայց  դատարան ներկայացնելիս, պատասխանողը ստանում է դրա պատճենը: Հետևաբար, և՛ հայ մեղադրողները, և՛ իսրայելցի պատասխանող կողմը գիտեն դատական հայցերի բովանդակության մասին: Անտեղյակ են միայն աշխարհասփյուռ հայերը:

Ավելին, հաշվի առնելով Արևելյան Երուսաղեմի վիճարկվող քաղաքական կարգավիճակը, այս վարձակալությունը կարևոր է միջազգային հանրության, այդ թվում՝ պաղեստինցիների, արաբական կառավարությունների, Իսրայելի պետության և բոլոր հայերի, մասնավորապես՝ Երուսաղեմի նոսրացող հայկական համայնքի համար: Զարմանալի չէ, որ Պաղեստինի իշխանությունը բողոքի խիստ նամակ էր հղել Հայոց պատրիարքարանին՝ պատրիարքարանի սեփականության մի խոշոր հատվածը իսրայելցի ներդրողի վերահսկողության տակ դնելու որոշման կապակցությամբ:

Երուսաղեմի պատմական պահապան Հորդանանի թագավորը և Պաղեստինի ազգային ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը համատեղ հայտարարություն էին տարածել՝ մեղադրելով պատրիարքին, միաժամանակ կասեցնելով արքեպիսկոպոս Մանուկյանի ճանաչումը որպես Երուսաղեմի, Սուրբ Երկրի և Հորդանանի Հայ եկեղեցու պատրիարք: Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչը նույնիսկ խոստացել էր վճարել վարձակալության պայմանագիրը չեղարկելու դեպքում նախատեսված տուգանքը:

2021 թվականի պայմանագիրը ստորագրել են Պատրիարքը, Պատրիարքարանի գլխավոր լուսարարապետ Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը և Պատրիարքարանի  կալվածքների տեսուչ Հայր Պարետ Երեցյանը: Վեճի բռնկումից հետո, Պատրիարքը Հայր Երեցյանին դարձրեց քավության նոխազ և կարգալույծ արեց՝ մեղադրելով նրան խաբեության մեջ: Անհավատալի է՝ Պատրիարքը պնդում էր, որ պայմանագիրը ստորագրել է առանց այն կարդալու: Եթե նա չստորագրեր, մյուս երկու ստորագրությունները որևէ նշանակություն չէին ունենա: Ինչպե՞ս կարող է Պատրիարքը 98 տարվա վարձակալության պայմանագիր կնքել Պատրիարքարանի տարածքի 25 տոկոսի վերաբերյալ՝ առանց նախապես այն կարդալու կամ իր փաստաբանների իրավական կարծիքը ստանալու, որոնք, ըստ լուրերի, ներկա են եղել: Ավելին, նման երկարաժամկետ վարձակալության պայմանագրի կնքումն առանց Գլխավոր ժողովի հաստատման խախտում է Պատրիարքարանի կանոնադրությունը: 2021 թվականին Պատրիարքարանի Միաբանության 17 անդամները, որոնք կազմում են նրա գերագույն մարմնի մեծամասնությունը, երկու հայտարարություն տարածեցին վարձակալության դեմ՝ պնդելով, որ Պատրիարքը լիազորություններ չուներ այն ստորագրելու համար:

Վերջին ամիսներին իսրայելցի ներդրողը և Հայոց Պատրիարքարանը մի քանի անգամ հանդիպել են՝ 2021 թվականի պայմանագիրը վերանայելու համար՝ առաջարկելով կրճատել վարձակալության պայմանները, օրինակ՝ տարածքը 11500 քառակուսի մետրից կրճատելով մինչև 7200 քառակուսի մետր: Տեղական համայնքը դեմ է եղել առաջարկվող վերանայմանը՝ վախենալով, որ դրան համաձայնելը կվավերացնի 2021 թվականի սկզբնական վարձակալության պայմանագիրը:

Անցած շաբաթ 20 ականավոր իսրայելցի գիտնականներ, իրավաբաններ և մշակութային գործիչներ հրատապ հայտարարություն տարածեցին՝ աջակցելով Երուսաղեմի Հայկական թաղամասին և մերժելով «Կովերի պարտեզի» վարձակալության պայմանագիրը։

Վերջապես, Պատրիարքարանի Գլխավոր Ժողովի 28 անդամներն աշխարհի տարբեր ծայրերից սեպտեմբերի 24-ին հանդիպեցին Երուսաղեմում՝ առաջարկվող վերանայված վարձակալության պայմանագրի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում ընդունելու նպատակով։

Երկար քննարկումներից հետո Գլխավոր ժողովի անդամների ճնշող մեծամասնությունը որոշեց.

1) Եղբայրության անդամների կողմից 2021 թվականի հոկտեմբերի 27-ին և 2021 թվականի նոյեմբերի 15-ին գործարքը դատապարտող հայտարարությունները մնում են ուժի մեջ և պարտավորեցնող են։

2) 2021 թվականի հուլիսի 8-ին ստորագրված «Կովերի պարտեզի» 2021 թվականի վարձակալության պայմանագիրը համարվում է անօրինական, հակականոնական և անվավեր՝ Գլխավոր ժողովի հաստատման բացակայության պատճառով։

3) Գլխավոր ժողովը պաշտոնապես մերժում է թե՛ հավելվածը, թե՛ միջնորդությամբ ձեռք բերված հաշտության համաձայնագիրը։

4) Ստեղծվել է հինգ հոգևորականներից կազմված հանձնաժողով՝ Պատրիարքարանի իրավաբանի հետ միասին՝ շարունակելու հետապնդել իսրայելցի ներդրող «Xana Gardens» ընկերության դեմ ներկայացված չեղարկման հայցը:

Մնում է տեսնել, թե ինչ որոշում կկայացնի իսրայելական դատարանը Պատրիարքի կողմից 2021 թվականին ստորագրված վարձակալության պայմանագրի օրինակալության վերաբերյալ։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի