Վարդան Ղուկասյանի դեմ քրգործ կհարուցվի՞․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․
«Վարդան Ղուկասյանի հասցեին երեկ սպառնալից հայտարարություններ հնչեցին: Փաշինյանը, պատասխանելով գյումրեցի պատգամավոր Կարեն Սարուխանյանի հարցին, սպառնաց, որ Ղուկասյանին դուրս են շպրտելու քաղաքական ու հանրային դաշտից:
«Դա պետք է անի առաջին հերթին գյումրեցին»,- ասաց նա:
Հիշեցրինք, որ գյումրեցին իր քայլն արել է և ամիսներ առաջ իր ձայնը տվել է հենց Ղուկասյանին։
«Դա կարվի սահմանադրական, օրենքով նախատեսված ձեւերով՝ որպես ժողովրդավարական երկիր»,- շարունակեց նա: Անվստահությա՞ն միջոցով, բայց ավագանիում ընդդիմությունը մեծամասնություն է։ «Ունեն, բայց ցանկացած պահի կարող են չունենալ»:
Մտադիր եք մարդագողությա՞մբ զբաղվել։
«Դա մարդագողություն չէ, քաղաքական պրոցես է»:
Քրեական հետապնդումների միջոցո՞վ եք ոմանց ձեր կողմը բերելու: Այս հարցին պատգամավորը չպատասխանեց:
Ակնհայտ է, որ գործի է դրվել Փաշինյանի սիրելի քրեական մահակը, և իշխանություն խլելու սցենարն են կիրառելու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում