NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Տնտեսություն

Հայաստանի հանրային գիտակցության մեջ այն ընկալումը, որ ընդերքը պատկանում է ժողովրդին և պետությանը, այդքան էլ ճշմարտացի չի թվացել. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորում մասնակցել է «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025»-ի բացման արարողությանը: Երկօրյա ֆորումին մասնակցում են Կառավարության, հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ, տեղական և միջազգային մասնագետներ, ներդրողներ, փորձագետներ և այլն:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է ներկաներին և նշել, որ ֆորումը լավ հարթակ է քննարկելու ոլորտի հնարավորությունները և մարտահրավերները։ «Այստեղ մենք ունենք լրջագույն և՛ հնարավորություններ, և՛ մարտահրավերներ: Կարծում եմ՝ հարթակը հնարավորություն է, այդ թվում՝ Կառավարության համար, որպեսզի ոլորտի ներկայացուցիչների հետ աշխատանքային այսպիսի տևական ֆորմատով բոլոր հարցերը քննարկվեն։ Ընդհանրապես, Հայաստանում հանքարդյունաբերություն ասելով՝ մենք հիմնականում հասկանում ենք մետաղական հանքերի շահագործումը, և սա ինչ-որ տեղ հասկանալի է, որովհետև ոլորտի, ըստ էության, 95 և ավելի տոկոսը վերաբերում է հենց մետաղական հանքերի շահագործման գործընթացին: Բայց իրականում այս իրողության մեջ էլ պրոբլեմներ կան: Պիտի ընդգծեմ, որ Կառավարությունն այս համատեքստում շատ լրջագույն խնդիրների է բախվում, օրինակ՝ ոչ մետաղական հանքերի շահագործման ոլորտում։ Երբ Հայաստանում շինարարության տեմպը, նաև սուբվենցիոն ծրագրերը, Կառավարության ուղիղ ներդրումները մարզերում ակտիվացան, մենք զարմանքով արձանագրեցինք, որ Հայաստանում քարի դեֆիցիտ կա»: Այս համատեքստում վարչապետն ընդգծել է, որ համայնքներում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար քար է ներկրվում արտերկրից, ինչն ինքնին արդեն ցույց է տալիս, որ պրոբլեմներ կան և մասնավորապես՝ քարի մշակման և արդյունահանման ոլորտում անելիքներ կան: Նիկոլ Փաշինյանի խոսքով, դա առաջին հերթին Հայաստանի տնտեսության պոտենցիալն է և երկրորդը՝ Հայաստանը ներկայացնելու հնարավորություն։

Իր խոսքում վարչապետը կարևորել է նաև ոլորտի թափանցիկությունն ու պրոֆեսիոնալությունը. «Մենք հսկայական պրոբլեմներ ունենք ավազի արդյունաբերության ոլորտում, որովհետև սա այն ոլորտներից է, որտեղ թափանցիկության լրջագույն խնդիր կա: Մենք այդ խնդիրները լուծելու դժվարություններ ունենք, այդ թվում՝ այն պատճառով, երբ վճռական քայլերի գնալու տրամադրվածություն ենք ունենում, շինարարության այս ծավալների պատճառով շատ արագ ճնշում ենք զգում, որովհետև պարզվում է, որ եթե ամեն ինչ ստանդարտի մեջ տեղավորենք, պարզապես ինչ-որ մի բավականին երկար ժամանակ Հայաստանում շինարարությունը կկանգնի, որովհետև հենց ավազի ոլորտում ահռելի ստվեր կա»,- ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ այդ ստվերն ամեն օր մեր փողոցներով և մայրուղիներով երթևեկում է, բայց մենք այդ ստվերի հետ առնչվելու ձևերը չենք գտել:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է՝ սա լրջագույն մարտահրավեր է և մենք այստեղ պետական անվտանգության երևույթների, տարածքային ամբողջականության խախտման պրոբլեմների հետ ենք առնչվում, քանի որ պարզվում է՝ Արաքս գետից ավազ արդյունահանելով՝ մեր երկրի տարածքն ենք կրճատում. «Ոչ թե մենք, այլ նրանք, ովքեր դա անում են, և մենք այստեղ էֆեկտիվ հակազդման մեխանիզմներ շատ չունենք»։

Փաշինյանն անդրադարձել է նաև ոլորտի իմիջի հետ կապված խնդրին և նշել, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով այստեղ բազմաթիվ հարցեր են կուտակվել։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է խոստովանել, որ հանքարդյունաբերության ոլորտի շուրջ շատ նեգատիվ կա կուտակված, և պետք է հասկանալ դրա պատճառները: «Չնայած՝ այս ընթացքում որոշակիորեն հասկացել ենք նաև նեգատիվի պատճառները, որովհետև ակնհայտ է, որ ընդերքը պատկանում է պետությանը և ժողովրդին. պրոբլեմն այստեղ այն է, որ Հայաստանի հանրային գիտակցության մեջ այս ընկալումը, որ ընդերքը պատկանում է ժողովրդին և պետությանը, այդքան էլ ճշմարտացի չի թվացել և ժամանակն է, որ մենք այս խնդրի վրա աշխատենք: Եվ մենք այս խնդրի վրա աշխատում ենք։ Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել միայն այն հանգամանքին, որ հիմա Հայաստանի Կառավարությունը և ի դեմս Կառավարության՝ նաև ժողովուրդը, ըստ էության, մասնաբաժին ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մասնաբաժին ունի Ամուլսարի հանքում: Սա շատ կարևոր է: Ուզում եմ ընդգծել նաև, որ մենք բյուջետային համակարգի մասին օրենքում շատ կարևոր փոփոխություն արեցինք ազդակիր համայնքներին հանքարդյունաբերության ոլորտի ռոյալթիներից 2% մասհանման մասին: Սա ինչ-որ տեղ կարող է սիմվոլիկ թվալ, բայց կարևորը մեխանիզմի ներդրումն է, որովհետև այդ մեխանիզմը հընթացս նաև կզարգանա»:

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է, որ 2018-2025 թվականներին  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ նախորդող յոթ տարվա համեմատ պետական բյուջե կատարած վճարումներն ավելացել են շուրջ 148 %-ով, այսինքն՝ կրկնակիից ավելի: Վարչապետի խոսքով, սա ոչ միայն նշանակում է, որ Կառավարությունը պետական բյուջե եկամուտներ է ավելացնում, այլ նաև նշանակում է, որ մարդկանց մոտ սերմանվում է այն գիտակցումը, որ ընդերքը ժողովրդինն է, և ժողովուրդն ու պետությունն ավելի մեծ օգուտներ են ստանում այդտեղից: «Ի վերջո, այդ վճարումները դառնում են ճանապարհներ, այդ վճարումները դառնում են դպրոցներ, այդ վճարումները դառնում են մանկապարտեզներ, այդ վճարումները դառնում են անվտանգություն և այլն»,- ասել է վարչապետը:

Հաջորդիվ՝ Նիկոլ Փաշինյանը խոսել է Հայաստանում հանքարդյունաբերությունը միջազգային բնապահպանական լավագույն ստանդարտներին համապատասխանեցնելու հարցի շուրջ, ընդգծել դրա առաջնահերթությունն ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները:  Վարչապետը շեշտել է, որ հաջորդ տարի Հայաստանում անցկացվելիք կենսաբազմազանության «COP 17» համաշխարհային գագաթնաժողովի օրակարգում այս հարցերը նույնպես կներառվեն:  

Փաշինյանը նշել է, որ հանքարդյունաբերությունը գիտելիքահեն ոլորտ է և հավելել, որ արդյունավետ հանքարդյունաբերությունը պահանջում է բարձր որակի մասնագետներ բազմաթիվ ուղղություններով՝ բարձր որակավորման ինժեներներ, քիմիկոսներ, գեոդեզիստներ, երկրաբաններ և այլն: «Ես նկատի ունեմ հանքարդյունաբերությունը կրթության լոկոմոտիվ է, հանքարդյունաբերությունը նաև տնտեսության լոկոմոտիվ է, որովհետև հանքը շահագործելու համար բազմաթիվ այլ տնտեսվարողներ են աշխատում և բազմաթիվ այլ գործունեության ձևեր են զարգանում: Ես պարզապես ուզում եմ, որ մենք նաև ուշադրություն հրավիրենք այս փաստի վրա, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի ներսում մարդկանց մասնագիտական կարիերա անելու շատ մեծ և լավ հնարավորություններ է տալիս: Եվ ինչքան մենք բարձրացնենք մեր հանքարդյունաբերության ստանդարտը, այնքան ավելի կշատանան բարձր որակավորման մասնագետները: Բայց ես նկատի ունեմ՝ ոլորտում նաև բարձր որակավորման արհեստավորների մեծ պահանջարկ կա, բարձր որակավորվման բանվորական ուժի մեծ պահանջարկ կա և այլն»: Խոսելով հանքարդյունաբերության սոցիալական կողմի մասին՝ վարչապետը նշել է, որ այդ աշխատանքով մարդիկ կարող են բարեկեցության ավելի բարձր մակարդակ ապահովել:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև բարձր ստանդարտին հանքարդյունաբերության համապատասխանությանը, նշել, որ հանքարդյունաբերության ոլորտում հաջորդ ռազմավարական խնդիրն արդյունաբերության շղթայի երկարացումն է, որի շուրջ ոլորտը և Կառավարությունը պետք է սերտորեն համագործակցեն։ «Դա նշանակում է լրացուցիչ աշխատատեղեր, դա նշանակում է լրացուցիչ եկամուտներ պետական բյուջեի համար, դա նշանակում է լրացուցիչ բարձր որակավորման մասնագետների կարիք, դա նշանակում է լրացուցիչ ներդրումներ տնտեսության, կրթության ոլորտներում, դա նշանակում է բարեկեցության նոր աստիճան»,- ասել է երկրի ղեկավարը:

Փաշինյանի խոսքով, առաջիկա գործընթացները, այդ թվում՝ տարածաշրջանային, ավելի նպաստավոր կդարձնեն միջավայրը, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը և տարածաշրջանային ենթակառուցվածքների սպասվող բացումը նոր հնարավորություններ կբացեն այս ոլորտում։

Հայաստանում պղնձաձուլարան ունենալու հարցի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Պիտի մեր գործընկեր նախարարների և ոլորտի հարգարժան ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրեմ այս խնդրի վրա, որովհետև այո՛, պղնձի հանքաքարի արտահանումը մեր երկրի համար, իհարկե, մեր տնտեսության համար շատ էական նշանակություն ունի, բայց մենք ի վերջո պետք է մտածենք, թե ի՞նչ կարող ենք անել, որպեսզի Հայաստանում  արդյունավետ պղնձաձուլարան ունենալու պայմանավորվածությունն իրականություն դառնա»:

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև Հայաստանի տարածքում օգտակար հանածոների պաշարների հայտնաբերման, ուսումնասիրման նոր շրջափուլ սկսելը՝ ընդերքի ուսումնասիրության արդյունավետ տեխնոլոգիաների ներդրմամբ:

Ամփոփելով խոսքը՝ Փաշինյանը հույս է հայտնել, որ հանքարդյունաբերության ֆորումը կդառնա այն ֆորումներից մեկը, որը ոլորտի, հանրության և Կառավարության համար կգեներացնի այս հարցերի պատասխանները, որովհետև այդ հարցերին հնարավորինս ճշգրիտ պատասխան տալը և հնարավորինս ճշգրիտ և արդյունավետ լուծումներ առաջարկելը, նշանակում է Հայաստանի զարգացման տարբեր մակարդակներ: «Հանքարդյունաբերությունն այն ոլորտն է, որտեղ մենք պետք է առանց ընդհատումների, այսինքն՝ հետևողականորեն աշխատենք, և այդ հետևողականությունն է, որ բավարար արագությամբ կբերի այն էֆեկտներին, որոնք մենք ուզում ենք տեսնել։ Եվ, իհարկե, այս բոլոր հարցերը Կառավարության առաջնահերթությունների շարքում են, և նման հարթակներում ձևավորված մտքերը, գաղափարները, նախագծերը, լուծումները, համոզված եմ, կծառայեն այդ թվում՝ Կառավարության կողմից առավել արդյունավետ քաղաքականություններ վարելու գործում»։

Ֆորումի շրջանակում քննարկման առարկա են հանքարդյունաբերության զարգացման հեռանկարները, ներդրումային միջավայրը և կայուն զարգացման գլոբալ միտումները։ Կանցկացվեն պանելային քննարկումներ, հուշագրերի ստորագրումներ, ցուցադրություններ։