Վաղը 7 ժամ լույս չի լինիԱդրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով ՄԻԵԴ վճիռը Մեծ Պալատ. «Հաջողության հավանականությունը ցածր է». Արա ՂազարյանՎեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածք. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել էԻրանը նոր պայմաններ է առաջարկել ԱՄՆ-ին՝ պատերազմի դադարեցման վերաբերյալՀայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան
Միջազգային ուշադրությունը պետք է տարածվի ոչ միայն ընտրությունների անցկացման, այլև դրանից հետո պետական մարմինների կողմից ընդունվող որոշումների վրա. «Բարգավաճ Հայաստան»
Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. ՄԻՊ
Վահրամ Սահակյանը ձերբակшլվել է
Արցախի ԱԺ պատգամավորներն ու ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչները քննարկել են միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարnւթյունըԽաչատրյան տրիոյի ելույթները՝ ՌԴ-ումԵկեղեցու ներքին կանոնական կյանքը, եկեղեցական պաշտոնների վերաբերյալ որոշումները չպետք է վերածվեն պետական կառավարման անմիջական ոլորտի. Իսահակ Սրբազան«Ադրբեջանական կողմը հերթական թարս ապտակն է հասցնում «խաղաղության» մասին նիկոլական ցնդաբանությանը»«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԵկեղեցու դեմ պայքարը իրենց «բաժանիր, որ տիրես» գաղափարախոսության շարունակությունն է. ԵԽԽՎ նիստում քննարկվել է նաև եկեղեցու դեմ իշխանությունների արշավը․ պատգամավորՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրելԳործող իշխանությունը հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Մեյդան ընկնելու և բոլորի հետ «ընկերություն» անելու գավառական քաղաքականությունը վերածվելու է բոլորից անտեսվելու վտանգավոր իրավիճակի. Արտակ Զաքարյան54-ից ըմպելիքից միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄԱվտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամ․ քրեական վարույթի նախաքննությունը մեկ անձի մասով ավարտվել էՄենակ ուզում եմ ասեմ՝ էս հզոր մարդուն ինչի՞ կրակեցիր մեջքից․ փոխգնդապետ Սամվել Սահակյանի հայրը կասկածներ ունի՝ պատերազմի ժամանակ որդուն uպանել են նրա ենթակաները (տեսանյութ)Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈւ-երի միջև համագործակցության զարգացման հարցերըԵԽԽՎ զեկույցում առկա քննադատությունները ես չէի գերագնահատի. Արփինե ՀովհաննիսյանԲացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպքԳագիկ Խաչատրյանի կալանավnրման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ փաստաբանները դիմել են ՄԻԵԴՄետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցով քաղաքապետարանը հանրային լսումների է հրավիրումՏնտեսական ակտիվության աճը դանդաղում է. «ԼՈւՅՍ» հիմնադրամՊուտինի որոշմամբ ֆիզիկական անձինք չեն կարողանա կանխիկ ավելի քան 1 մլն ռուբլի արտահանել Հայաստան, Ադրբեջան և այլ երկրներ
Դատախազությունը պահանջում է Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Ալիկ Գևորգյանից հօգուտ պետության բռնագшնձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
Քաղաքային իշխանությունը զբաղված է քաղաքային խնդիրներով, ոչ թե տեսախցիկի կադրում հորիզոնը «խմբագրելով»․ Ավինյանի խոսնակը հերքում է
Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ»-ի տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին և նրա գլխավորած պատվիրակությանը
Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը հետ կանչել զեկույցը, հրաժարվել Կաթողիկոսին հեռացնելու պլանից. «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) կազմակերպություն
Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ նախնական տեղեկություններով՝ կա 3 զոհ
Մարգարիտա Սիմոնյանը վիրահատվել էՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունը
«Ռիբոկ» համալիրի լողավազանում ջրшհեղձ եղած աղջիկը 1,5 ամիս անց մահшցել է, դեպքի իրավական գնահատականը՝ փոփոխվել
Գերմանիան և ևս հինգ երկիր ԵՄ բյուջեի վերաբերյալ վերջնագիր են ներկայացրելՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպՍլովակիայում 8-րդ դասարանի աշակերտը զինված հարձակում է իրականացրել. կան զոհեր և վիրավորներՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում է
Վճռաբեկ դատարանի նախագահին սպասարկող «Toyota»-ի վարորդը խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները
Ուկրաինայի զինված ուժերը Բրյանսկի մերձակայքում հարձակվել են երկաթուղային գծերի վրա՝ գնացքի երթևեկության ժամանակ
Սամվել Սամվելի Աշոտյանն ընդդեմ Ալեն Սիմոնյանի. դատական նիստը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 30-ին
60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով գումար էր վերցրել
Գրողների դիրքորոշումը հստակ է և անփոփոխ․ սեփականության իրավունքը որևէ մեկի ցանկությամբ չի կարող վերածվել ուրիշի սեփականության. փաստաբան
Ադրբեջանցին մտել է Ծովագյուղ և հանգիստ նկարում է տարածքը (քարտեզ, տեսանյութ)
Փաշինյանն աշխատանքից ազատել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարինՍոչիի օդանավակայանում մոտ 40 չվերթ է հետաձգվելԶեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes», կա վիրավnր
Նիկոլ Փ․-ն չի ցանկանում մեծ հնչեղություն տալ հակառուսական ուղղվածության այս «գործին», այլապես կստացվի, որ ՀՀ-ն պաշտոնապես և մեծ շուքով պատերազմ է հայտարարում ՌԴ-ին․ Թևանյան
Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հյուսիսային բրիգադի հրամանատարի ոչնչացման մասին
Հասարակություն

Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նախագահությունը ստանձնել է ՀՀ գլխավոր դատախազությունը

Երևանում այսօր կայացել է Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հոբելյանական՝ 10-րդ նիստը:

Խորհրդի անդամներն են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի և Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազները, Ղազախստանի Հանրապետության ազգային անվտանգության կոմիտեն, Ուզբեկստանի Հանրապետության կոռուպցիայի հակազդման գործակալության տնօրենն ու Տաջիկստանի Հանրապետության պետական ֆինանսական հսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության տնօրենը:

 

Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Տաջիկստանի Հանրապետության պետական ֆինանսական վերահսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության նախագահ, Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի գործող նախագահ Սուլայմոն Սուլթոնզոդան, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ Պյոտր Գորոդովը, Ղազախստանի Հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալի Ալթինբաևը, Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազ Մակսատ Ասանալիևը, Ուզբեկստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության նախագահ Աքմալ Բուրխանովը, Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալ Սերգեյ Խմառուկը, Անկախ պետությունների համագործակցության գործադիր կոմիտեի ներկայացուցիչ Իգոր Մալաշևիչը, ԱՊՀ անդամ պետությունների ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի ներկայացուցիչ Յուլիա Դենիսովան, այլք:

Աննա Վարդապետյանը ողջունել է Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 10-րդ նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին Երևանում, շնորհակալություն է հայտնել աշխատանքային ծանրաբեռնվածության պայմաններում հրավերն ընդունելու համար և ընդգծել, որ 7-ամյա դադարից հետո Հայաստանի մայրաքաղաքը հյուրընկալում է Խորհրդի անդամ երկրների պատվիրակություններին։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ողջունել է Նիստին մասնակցող պատվիրակություններին և ընդգծել, որ Խորհրդի ձևավորման պահից՝ Խորհրդի անդամներին հաջողվել է ձևավորել կայուն երկխոսություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ Փոխվարչապետի խոսքով՝ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհուրդը ԱՊՀ կարևորագույն ոլորտային մարմիններից մեկն է, որն առանցքային դեր ունի իրավակարգի ապահովման ոլորտում՝ ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության ամրապնդման, համատեղ գործողությունների համադրման և համագործակցության առաջնահերթ ուղղությունների ձևավորման գործում։ «Տասներորդ նիստը հերթական փուլ չէ։ Սա լավ առիթ է գնահատելու ձեռքբերումները, ամփոփելու արդյունքները և սահմանելու հետագա համագործակցության և Խորհրդի գործունեության ուղղությունները», - նշել է հանրապետության փոխվարչապետն ու հավելել, որ Հայաստանը, ստանձնելով Խորհրդի նախագահությունը, արժանապատվորեն կշարունակի հակակոռուպցիոն գործընկերության ամրապնդման ուղին, կապահովի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շարունակական իրականացումը և նշանակալի ներդրում կունենա համատեղ նախաձեռնություններում։

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն անդրադարձել է կոռուպցիոն հանցագործությունների հետևանքով ստացված ապօրինի եկամուտների օրինականացման (փողերի լվացման) գործերին,  նշել է, որ դրանցով արդյունավետ ֆինանսական քննությունը վճռորոշ դեր է խաղում հանցավոր սխեմաները բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու հարցում։ «Վերջին տարիներին փողերի լվացման՝ անդրազգային բնույթ կրող երևույթի ծավալները մեծացել են․ ապօրինի ակտիվների օրինականացման, այդ թվում՝ արտերկիր դուրս բերելու դեպքերը բազմապատկվել են, այդ պատճառով մենք ակտիվացրել են կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված մեր ջանքերը», - ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազը և ներկայացրել այդ ուղղությամբ հայկական կողմի կատարած աշխատանքներն ու արդյունքները:

Աննա Վարդապետյանն անդրադարձել է 2024 թվականի դեկտեմբերի 5-ից գործարկված՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին, նշելով, որ այսօրվա դրությամբ, հաշվին մուտքագրվել է 52 միլիոն 254 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 20 միլիարդ դրամը գերազանցող գումար: «Բացի այդ, վերջին 3 տարիների ընթացքում, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորությունների շրջանակում, կնքվել է հաշտության 9 համաձայնություն, որոնց արդյունքում պետությանն է վերադարձվել շուրջ 13.5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գույք, իսկ պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, նույն ժամանակահատվածում վերականգնվել է 30.6 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գույք», - տեղեկացրել է Աննա Վարդապետյանը և ներկայացրել օտարերկրյա գործընկերների հետ արդյունավետ համագործակցության և աջակցության արդյունքում բացահայտված հանցավոր սխեմայի մեկ օրինակ՝ նշելով, որ այն մեկն է բազմաթիվ դեպքերից, որը հաստատում է միջազգային իրավական համագործակցության գործիքների կիրառմամբ համապարփակ և հետևողական ֆինանսական քննության արդյունավետությունը՝ փողերի լվացման ամբողջ շղթայի բացահայտման գործընթացում։

Տաջիկստանի Հանրապետության պետական ֆինանսական վերահսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության նախագահ Սուլայմոն Սուլթոնզոդան շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին՝ Խորհրդի նիստը Երևանում բարձր մակարդակով կազմակերպելու համար, ներկայացրել է Խորհրդի վերջին մեկ տարվա գործունեության արդյունքներն ու ձեռքբերումները:

Նիստի արդյունքներով՝ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նախագահությունը ստանձնել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, Խորհրդի նախագահը՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Նիստի ընթացքում Աննա Վարդապետյանը Խորհրդի կողմից պարգևատրվել է «Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդին ցուցաբերած ներդրման համար» մեդալով և «Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 10-րդ նիստ» հոբելյանական մեդալով:

Հիշեցնենք, որ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհուրդը ստեղծվել է ԱՊՀ անդամ պետությունների 6 ղեկավարների կողմից 2013 թվականի հոկտեմբերի 25-ին ստորագրված՝ «Կոռուպցիայի հակազդման Միջպետական խորհրդի կազմավորման մասին» համաձայնագրի հիման վրա, հանդիսանում է ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմին և հաշվետու է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին: