Վալերի Գերգիևն իր հարգանքի տուրքն է մատուցել հայ մեծանուն երաժիշտներին
Այսօր առավոտյան, Վալերի Գերգիևն այցելեց Կոմիտասի անվ. պանթեոն իր հարգանքի տուրքը մատուցելու հայ մեծանուն երաժիշտներին, որոնցից շատերը նաև եղել են իր կոլեգաներն ու ընկերները` Ալեքսանդր Հարությունյան, Էդուարդ Միրզոյան, Գեղամ Գրիգորյան, Օհան Դուրյան, ինչպես նաև Կոմիտաս և Արամ Խաչատրյան։ Հայտնում են
Գերգիևին պանթեոնում ուղեկցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Ալեքսանդր Հարությունյանի, Էդվարդ Միրզոյանի, Գեղամ Գրիգորյանի ընտանիքի անդամները, ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները և այլոք: