Արցախի ԱԺ պատգամավորներն ու ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչները քննարկել են միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարnւթյունն Խաչատրյան տրիոյի ելույթները՝ ՌԴ-ումԵկեղեցու ներքին կանոնական կյանքը, եկեղեցական պաշտոնների վերաբերյալ որոշումները չպետք է վերածվեն պետական կառավարման անմիջական ոլորտի. Իսահակ Սրբազան«Ադրբեջանական կողմը հերթական թարս ապտակն է հասցնում «խաղաղության» մասին նիկոլական ցնդաբանությանը»«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԵկեղեցու դեմ պայքարը իրենց «բաժանիր, որ տիրես» գաղափարախոսության շարունակությունն է. ԵԽԽՎ նիստում քննարկվել է նաև եկեղեցու դեմ իշխանությունների արշավը․ պատգամավորՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրելԳործող իշխանությունը հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Մեյդան ընկնելու և բոլորի հետ «ընկերություն» անելու գավառական քաղաքականությունը վերածվելու է բոլորից անտեսվելու վտանգավոր իրավիճակի. Արտակ Զաքարյան54-ից ըմպելիքից միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄԱվտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամ․ քրեական վարույթի նախաքննությունը մեկ անձի մասով ավարտվել էՄենակ ուզում եմ ասեմ՝ էս հզոր մարդուն ինչի՞ կրակեցիր մեջքից․ փոխգնդապետ Սամվել Սահակյանի հայրը կասկածներ ունի՝ պատերազմի ժամանակ որդուն uպանել են նրա ենթակաները (տեսանյութ)Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈւ-երի միջև համագործակցության զարգացման հարցերըԵԽԽՎ զեկույցում առկա քննադատությունները ես չէի գերագնահատի. Արփինե ՀովհաննիսյանԲացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպքԳագիկ Խաչատրյանի կալանավnրման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ փաստաբանները դիմել են ՄԻԵԴՄետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցով քաղաքապետարանը հանրային լսումների է հրավիրումՏնտեսական ակտիվության աճը դանդաղում է. «ԼՈւՅՍ» հիմնադրամՊուտինի որոշմամբ ֆիզիկական անձինք չեն կարողանա կանխիկ ավելի քան 1 մլն ռուբլի արտահանել Հայաստան, Ադրբեջան և այլ երկրներ
Դատախազությունը պահանջում է Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Ալիկ Գևորգյանից հօգուտ պետության բռնագшնձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
Քաղաքային իշխանությունը զբաղված է քաղաքային խնդիրներով, ոչ թե տեսախցիկի կադրում հորիզոնը «խմբագրելով»․ Ավինյանի խոսնակը հերքում է
Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ»-ի տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին և նրա գլխավորած պատվիրակությանը
Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը հետ կանչել զեկույցը, հրաժարվել Կաթողիկոսին հեռացնելու պլանից. «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) կազմակերպություն
Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ նախնական տեղեկություններով՝ կա 3 զոհ
Մարգարիտա Սիմոնյանը վիրահատվել էՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունը
«Ռիբոկ» համալիրի լողավազանում ջրшհեղձ եղած աղջիկը 1,5 ամիս անց մահшցել է, դեպքի իրավական գնահատականը՝ փոփոխվել
Գերմանիան և ևս հինգ երկիր ԵՄ բյուջեի վերաբերյալ վերջնագիր են ներկայացրելՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպՍլովակիայում 8-րդ դասարանի աշակերտը զինված հարձակում է իրականացրել. կան զոհեր և վիրավորներՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում է
Վճռաբեկ դատարանի նախագահին սպասարկող «Toyota»-ի վարորդը խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները
Ուկրաինայի զինված ուժերը Բրյանսկի մերձակայքում հարձակվել են երկաթուղային գծերի վրա՝ գնացքի երթևեկության ժամանակ
Սամվել Սամվելի Աշոտյանն ընդդեմ Ալեն Սիմոնյանի. դատական նիստը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 30-ին
60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով գումար էր վերցրել
Գրողների դիրքորոշումը հստակ է և անփոփոխ․ սեփականության իրավունքը որևէ մեկի ցանկությամբ չի կարող վերածվել ուրիշի սեփականության. փաստաբան
Ադրբեջանցին մտել է Ծովագյուղ և հանգիստ նկարում է տարածքը (քարտեզ, տեսանյութ)
Փաշինյանն աշխատանքից ազատել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարինՍոչիի օդանավակայանում մոտ 40 չվերթ է հետաձգվելԶեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes», կա վիրավnր
Նիկոլ Փ․-ն չի ցանկանում մեծ հնչեղություն տալ հակառուսական ուղղվածության այս «գործին», այլապես կստացվի, որ ՀՀ-ն պաշտոնապես և մեծ շուքով պատերազմ է հայտարարում ՌԴ-ին․ Թևանյան
Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հյուսիսային բրիգադի հրամանատարի ոչնչացման մասին
Տիգրանաշենի տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելու մասին կա՞ն փաստաթղթեր. պարզաբանում
Գործող կառավարչի սանձազերծած արկածախնդրությունը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ անբարոյականության մակարդակի է հասել. Տիգրան ԱբրահամյանԾառը կողաշրջվել է և փակել երթևեկելի հատվածըՏիրադավ արքեպիսկոպոսին՝ պատվավոր քաղաքացու կոչում․ հաջորդ քայլը Կաթողիկոսի թեկնածո՞ւն է․ «Հրապարակ»Գառնիկ Դավթյանը հրաժարվել է Ռուբինյանի հետ քննարկումներիցԹուրքիայի դպրոցներից մեկում կրակոցներից ուսուցիչ է զոհվել
Մհեր Գրիգորյանը հերքել է դիրքային զիջումների մասին հրապարակումները
Նիստի ընթացքում որևէ վիրավորական արտահայտություն չի հնչել․ Մալաթիա-Սեբաստիայի ղեկավարը հերքում է
Հասարակություն

Գյումրեցին ուրիշ «խասյաթ» ունի՝ համառ է. Առուշանյանը շնորհավորել Գյումրու օրվա առթիվ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյումրու օրվա առթիվ։

«Սիրելի՛ գյումրեցիներ, իմ շատ հարազատ համաքաղաքացիներ, շնորհավորում եմ Գյումրու օրվա առթիվ։ 

Մեր անկրկնելի ծննդավայրի օրը կրկին առիթ է խոսելու Գյումրու բացառիկության, աննախադեպ հմայքի մասին։ 

Ջերմության, թասիբի, հումորի, գիտության, արվեստի, արհեստի, սպորտի  ու սիրո քաղաք է Գյումրին, որին չսիրել չի լինի, որով չհիանալ չի լինի։ 

Մեզ բոլորիս միավորում է սերը մեր քաղաքի հանդեպ, գյումրեցի լինելու հպարտությունն ու նաև այն տեղին գլուխգովանությունը, որ «աշխարհի կենտրոն» քաղաք ունենք, որի ձգող էներգիան, յուրատիպ ու յուրատեսակ ճարտարապետությունը, բարի ու ձեռք մեկնող բնակիչները ամբողջացնում են Գյումրու կոլորիտն ու անկրկնելիության մասին են խոսում։ 

Ակնածանք ներշնչող վեհության ու նաև անմեկնելի պարզության քաղաք է Գյումրին, որի պատմությունը, հնամենի խաս քարով շենքերը, մեկը մյուսից տարբերվող ու հանրաճանաչ թաղերը, կոպիտ թվացող, սակայն բոլորիս համար ամենաքաղցր բարբառն ու խոսքը, ուրույն ու սուր մտքերը, բոլորին են հայտնի։ 

Շատ փորձություններով, դժվարություններով է անցել մեր հայրաքաղաքը, բայց ամեն անգամ ապացուցել է, որ պատվախնդրությամբ ու արժանապատվությամբ, արարելու պատրաստակամությամբ ու հզոր ներուժով կարող է ոտքի կանգնել, կարող է ի ցույց դնել աննկուն կամք ու կորով և առաջ շարժվել՝ պահպանելով գնահատելի հինն ու արժևորելով անհրաժեշտ նորը։

Անցած մի քանի տարին Գյումրու համար քաղաքական առումով վայրիվերումների տարիներ են եղել, միևնույն ժամանակ քաղաքաշինական ու վերականգնման առումով՝ ձեռքբերումների։

Կառավարության տրամադրած միջոցներով կառուցվել ու նորոգվել և հիմա էլ շարունակվում են բազմաթիվ դպրոցների, մանկապարտեզների, փողոցների ու ենթակառուցվածքների հիմնանորոգման աշխատանքները, որոնք կրելու են շարունակական բնույթ։ 

Վստահ եմ՝ մենք քայլ-քայլ գնալու ենք խնդիրների լուծման, մեր քաղաքը զարգացնելու ճանապարհով։

Գյումրեցին ուրիշ «խասյաթ» ունի՝ համառ է, բնույթով փոքր ինչ կոշտ, բայց նուրբ է հոգով, իր քաղաքի ամեն քարն ու թուփը սիրում է ու սիրո մասին էլ ամենուր պատմում է։ 

Այսօր եկեք բոլորս պատմենք մեր քաղաքի մասին, հիանանք նրանով։

Մաղթում եմ բոլորիդ կամքի անսասանություն, անսպառ սեր ու նոր ձեռքբերումներ։

Շնորհավո՛ր տոնդ, մեր սրտի քաղաք, մեր ոգու տուն, մեր սիրուն Գյումրի»,-նշել է մարզպետը։