Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Քաղաքականություն

Անպատվաբեր է քննիչ, դատախազ կամ դատավոր լինելը, քանի դեռ հալածվում են սրբազանները

Զինվորական ծառայության մեջ, գոնե իմ ծառայության տարիներին, կար պատասխանատվության հետաքրքիր, գուցե ոչ միշտ արդար, բայց շատ արդյունավետ եղանակ` խմբային պատասխանատվությունը. զինծառայողի թերացման համար պատասխանատու է ողջ ստորաբաժանումը:



Ընդ որում, դա կանոնագրքերով չնախատեսված պատժի ձև էր: Վատ բան է արել զինծառայողը․ ոչ թե գրավոր վարույթով նկատողություն է ստանում կամ զրկվում արձակուրդից, այլ շատ արագ ամբողջ ստորաբաժանումը դուրս է գալիս ֆիզպատրաստության դասի, կամ վարժվում քիմիական զենքից պաշտպանության միջոցներին` հակագազով վազք և այլն: Անառողջ միջավայրի դեպքում կարող է կոնֆլիկտներ առաջացնել ստորաբաժանման մեջ, բայց գոնե իմ ծառայության ընթացքում բոլորը պատվով էին ընդունում կոլեկտիվ պատասխանատվությունը:

Նրանից հետո, երբ քննչականն ու դատախազությունը, դատարանները սկսել են ակնհայտ ապօրինի ու հակաբարոյական հալածանքները Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների նկատմամբ, իմ պարտքն եմ համարում նախ իմ կողմից կիրառել կոլեկտիվ պատասխանատվության միջոց բոլոր քննիչների, դատախազների ու դատավորների հանդեպ, ապա և քարոզել ու համոզել գործընկերներիս միանալ այդ գործին:

Բոլոր ծառայամիտ քննիչներն են նպաստել այն համակարգի ստեղծմանը, որ իրենցից պատահական մեկը գործ կարի հոգևորականների վրա: Բոլոր պարկեշտ ու բարեխիղճ քննիչներն էլ են մեղավոր, որ համակերպվել են այդպիսի համակարգում աշխատելու ու իրենց գործընկերների ձեռքը չբռնելու մտքի հետ:

Եվ բոլոր դատախազներն են մեղավոր, որ ստեղծել են այնպիսի գերատեսչություն, որի ղեկավարը կարող է բացահայտ սուտ խոսել ու չկարմրել: Բոլոր դատախազներն են մեղավոր, պարկեշտ թե անպարկեշտ, որ իրենց գործընկեր Հայկ Հովհաննիսյանը ցանկանում է կալանավորված տեսնել ծանր հիվանդությունից հրաշքով ապաքինված մարդուն:

Եվ բոլոր դատավորներն են մեղավոր, որ դատական իշխանությունը քաղաքական պատվերների են ենթարկել այն աստիճանի, որ անհաղորդ են բոլոր մարդկային արժեքներին:
Չէ, բնականաբար, ես որոշիչ դեր չունեմ այս մարդկանց կյանքում, ինձնից շատ բան կախված չէ: Բայց խոստանում եմ, որ քանի դեռ իրենց կողմից հալածված են հոգևորականները, ես ընտրում եմ հաղորդակցության դեստրուկտիվ եղանակը:

Այսուհետ անհանդուրժող եմ լինելու նույնիսկ ամենաչնչին թերացման դեմ, լինի դա դատական ակտը մեկ օր ուշացնել, թե ընտանեկան առիթով նիստ հետաձգելու անհրաժեշտություն, դատավարական փաստաթղթի մեջ առկա վրիպակ, թե քննչական գործողության հարմար ժամի ընտրություն:
Խոսելու ենք չոր օրենքով, առանց մարդկային վերաբերմունքի:

Եթե դժգոհ եք, որ ձեր դեմ կարգապահական պատասխանատվության դիմում եմ ներկայացրել կամ հաղորդում, ըմբռնումով չեմ մոտենում ձեր անձնական խնդիրներին, բողոքները կհասցեագրեք Արմինե Մելիքսեթյանին, Արգամ Դալլաքյանին, Հայկ Հովհաննիսյանին և ընկերներին, հանրությանը չերևացող, բայց իրենց սև գործն անող քննիչներին:
Քանի դեռ այս մարդիկ ձեր գործընկերներն են, անպատվաբեր է լինել քննիչ, դատախազ, դատավոր:

Փաստաբան Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան էջից