NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Հայաստանում ատելության խոսքն ունի մտահոգիչ ծավալներ և օգտագործվում է գրեթե ամենօրյա ռեժիմով. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի համագործակցությամբ հոկտեմբերի 4-ին և 5-ին Ծաղկաձորում կազմակերպվել է երկօրյա քննարկում՝ «Ատելության խոսքի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում» թեմայով։

Միջոցառման նպատակն էր քննարկել ատելության խոսքի տարածման խնդիրները, մասնավորապես՝ սոցիալական մեդիայի և սոցցանցերի միջոցով տարածվող ատելության դրսևորումները, դրանց պատճառները, պայքարի միջազգային չափանիշները, ինչպես նաև անդրադառնալ առավել հաճախ թիրախավորվող խմբերին։  Մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ, ԱԺ, դատական իշխանության, դատախազության,  Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, ինչպես նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներ:

Բացման իր խոսքում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է ատելության խոսքի կանխարգելմանն ուղղված հետևողական աշխատանքի կարևորությունը՝ ընդգծելով, որ նման խոսքը ոչ միայն խաթարում է հասարակական համերաշխությունը, այլև վտանգում ժողովրդավարական արժեքների ամրապնդումը։

«Հայաստանում ատելության խոսքն ունի մտահոգիչ ծավալներ և օգտագործվում է գրեթե ամենօրյա ռեժիմով։ Այն լայնորեն տարածվում է ինչպես մասնագիտական, ակադեմիական համայնքների, այնպես էլ հանրային ու քաղաքական գործիչների կողմից։ Սա չափազանց վտանգավոր միտում է, որը կարող է հանգեցնել խորքային բացասական հետևանքների։ Ուստի՝ անհրաժեշտ է համատեղ, սոլիդար և հետևողական ջանքերով պայքարել նշված երևույթի դեմ։ Այս համատեքստում թե՛ Ազգային ժողովը, թե՛ հանրային ու քաղաքական գործիչները կրում են առանձնահատուկ պատասխանատվություն՝ ատելության խոսքի կանխարգելման և դրա դեմ պայքարի արդյունավետ գործիքակազմերի ձևավորման և գործարկման հարցում։ Կենսական նշանակություն ունի այն, որպեսզի բոլոր դերակատարները հստակ գիտակցեն՝ ատելության խոսքն անթույլատրելի է ցանկացած պարագայում»,- նշել է Անահիտ Մանասյանը։

Շարունակելով՝ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է նաև մեդիայի դերը՝ ընդգծելով, որ տեղեկատվական միջավայրը պետք է ծառայի ոչ թե ատելության խոսքի տարածմանը, այլ՝ իրավաչափ խոսքի առնչությամբ հանրային իրազեկման բարձրացմանն ու հասարակական համերաշխության ամրապնդմանը։ 

Բացման խոսքով են հանդես եկել նաև Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս տարածաշրջանային ծրագրի ղեկավար Յակոբ Վյոլենշտայնը և ՀՀ ԱԺ մարդու իրավունքների  պաշտպանության և հանրային  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը: 

Քննարկման ընթացքում ներկայացվել են միջազգային փորձը, իրավական մոտեցումները և մեդիայի պատասխանատվության հարցերը։  Միջոցառման շրջանակում անցկացվել են նաև խմբային աշխատանքներ, և պանելային քննարկումներ, որոնց ընթացքում մասնակիցները քննարկել են գործնական իրավիճակներ` փորձելով համատեղ մշակել արդյունավետ մեխանիզմներ ատելության խոսքի դեմ պայքարի և իրազեկման բարձրացման ուղղությամբ։

Հիմնական քննարկումները վարել են ազգային փորձագետ Արա Ղազարյանը և միջազգային փորձագետ, իրավապաշտպան Ադնան Կադրիբաշիչը: Տարբեր դերակատարների իրավասությանն ու համագործակցությանն առնչվող հարցերը ներկայացրել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Ազգային ժողովի պատգամավորները, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Գոհար Մամիկոնյանը և Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանը: