Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Քաղաքականություն

Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ նիկոլիզմի. Շարմազանով

Երեկ հերթական անգամ այցելեցի Սանահինում ամփոփված «Թագավոր Հայոց» եւ «Հայոց Շահնշահ» Զաքարե Զաքարյանի շիրիմին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Նույն այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը Տավուշում ներկայացնում էր «իրական Հայաստանի» տեսլականը, որը նպատակ ունի ջնջել հայի պատմական հիշողությունը։

Մտածում էի, եթե Զաքարե Զաքարյանն էլ Նիկոլի նման մտածեր, 1045-ի Անիի անկումից հետո 1199 -ին չէր ազատագրի Անի մայրաքաղաքը եւ թուրք- սելջուկներից չէր մաքրի մեր հայրենիքի մի մեծ հատված՝ Այրարատը, Արագածոտնը, Արցախը, Շիրակը, Սյունիքն ու Կարսը։

Զաքարեն ոչ միայն չուրացավ սեփական ազգին ու եկեղեցուն, այլ նաև մեծ եկեղեցաշինական գործունեություն է ծավալել ու նախաձեռնել է Լոռու/1205/ եւ Անիի/1207/ եկեղեցական ժողովները ։
 
Նրան այդ ձեռնարկումներում օգնել է նրա հոգևոր հայրը՝ օրենսդիր, առակագիր Մխիթար Գոշը։

Ի տարբերություն նիկոլիստների, Զաքարեն չի խզել կապը պատմական անցյալի հետ։

Ամբերդի ազատագրումից հետո, թողած արձանագրության մեջ վկայակոչվում է Զաքարյանների հայկական Արծրունիներից, իսկ 1210 -ի Հաղպատի արձանագրությամբ հաստատվում է Զաքարյանների կապը Բագրատիւնիների հետ։

Նա ազատագրել է ոչ միայն Անին, այլ նաև 1208-1209 թվականներին ազատագրել է Մանազկերտն ու Արճեշը։ 

Գրավել է Մարանդը, Թավրիզը, Ղազվինը, Բասենի մոտ ջախջախել է Իկոնիայի սուլթանի զորքերին։ 

Քսանամյա պատերազմներով, եղբոր՝ Իվանե Ա-ի հետ ազատագրել է Բագրատունյաց Հայաստանից ավելի մեծ տարածք և դրա վրա ստեղծել բացարձակ ինքնուրույն, անկախ պետություն։ 

Երկրի մայրաքաղաք է դարձրել Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անին։ 

Պետությունը բաժանել է վարչական տարածքների, հաստատել է կողմնակալություններ՝ Վաչուտյանների, Օրբելյանների, Պռոշյանների, Վահրամյանների, Խաչենի տերերի գլխավորությամբ։ 

Որպես պետության գլուխ՝ տիրակալ, զինվորական ու ազնվական տիտղոսներ է շնորհել, հողային տիրույթներ պարգևել։ 

Կրել է Բագրատունիների շահնշահ տիտղոսը, անվանվել թագավոր Հայոց, կեսար, ինքնակալ։ 

Վրաստանի դաշնակից պետության հետ հաստատել է հավասարազոր ռազմական ունիա-միություն՝ պահպանելով իրեն ենթակա տարածքի անկախ գործունեությունը, բացի ռազմական ոլորտից մյուս բոլոր հարցերում վարել է անկախ քաղաքականություն։ 

Դիվանագիտական կապ է հաստատել Կիլիկյան Հայաստանի Լևոն Բ թագավորի հետ, բանակցել դավանաբանական հարցերով։ 

Այդ շրջանում են կառուցվել միջնադարի հայկական գրեթե բոլոր նշանավոր եկեղեցական համալիրները։ 

Հովանավորել է գիտությունն ու մշակույթը։ 

Զաքարեն պատմական հիշողության ու հայոց վրեժի կրող է եղել։

Նա 1200-ականների  սկզբին, 500 տարի անց, հայ նախարարների վրեժն է լուծել  օտար նվաճողներից։

Հայտնի է, որ 703-705թթ. օտար նվաճողները խաբեությամբ Նախիջևանի Խրամ  գյուղի եկեղեցում այրում են շուրջ 500 հայ նախարարների։

Նույնկերպ 500 տարի անց Արդեբիլի էմիրի եւ օտար նվաճողների հետ վարվում է Զաքարե  Զաքարյանը՝ վրեժ լուծելով հայ ազգի թշնամիներից։

Հասկանու՞մ եք, 5 դար անց …

Իսկ Նիկոլը 5 տարի էլ չդիմացավ իւ 2022-ին ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս։

Զաքարեն 500 տարի անց հայ նախարարների վրեժն է լուծում, իսկ Նիկոլը Բաքվի բանտերում հայ պատանդներից չի էլ խոսում։

Զաքարեն երբեք չհակադրեց պատմական ու իրական Հայաստանը, նրա համար կար մեկ Հայաստան՝ Աստծուց տրված հայրենիք։

Ճանաչեք Հայաստանն ու հայ ազգի իրական հերոս-արքաներին, որոնց մեջ իր արժանի տեղն ունի Զաքարե Զաքարյանը։

Այցելեք Սանահին Զաքարե Զաքարյանի շիրիմին ու ստացեք մեր նախնիների ոգու ուժը, որպեսզի չդառնաք նիկոլական թրքահպատակ ապազգային ու հակապետական պրոպագանդայի  զոհը»: