ՔՊ-ն Մեխակյանին 180 աստիճանով փոխել է. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Էջմիածնում նախընտրական կրքերը շարունակում են եռալ, բայց ոչ թե իշխանության, այլ ընդդիմադիր թևի ներսում։ Բանն այն է, որ վերջիններս հասկացել են, որ քաղաքում նախկին - ներկա հեղինակություն ունեցող անձինք ոչ բացահայտ, բայց իրենց շրջապատին զգուշացրել են՝ «Աշխատում ենք Արգիշտիի համար»։
Ըստ նույն լուրերի, դա ոչ թե Արգիշտիի, այսպես ասած, շնորհքն է, այլ նրա` Արցախյան առաջին պատերազմում նահատակված հոր։ Ասում են, որ նա մի այլ կարգի համեստ, սիրված մարդ էր:
Ընդ որում, նույն աղբյուրի փոխանցմամբ` որդին ևս հորից չէր տարբերվում նիստուկացով՝ մինչև 2018-ը։
ՔՊ-ն նրան 180 աստիճանով փոխել է, ասում են նրան ճանաչողները։ Ընդդիմադիր թևն իր հերթին փորձում է ռասկրուտկա անել իրենց թեկնածուներին, բայց, ինչպես տեղի մեր աղբյուրն է ասում՝ «Անհույս կույսի վիճակում են դեռ»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում