Marca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԵղեգնաձորի համայնքապետի ՔՊ-ի թեկնածուն քարոզարշավ է իրականացրել դպրոցում. «Հետք»
Ես ակնկալում եմ հարգանք՝ իմ որդու սխրանքի, նրա հիշատակի և մեր բոլորի արժանապատվության հանդեպ. 44-օրյա նաhատակվшծ Ալբերտ Հովհաննիսյանի հայր
Փոխանակման կետերում դոլարի առքը 359 դրամ է, վաճառքը՝ 361.5«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին ՋրականումԱմենափոշոտ ու աղտոտված օդը Կենտրոնում էԻ՞նչ է խոստանում Ավինյանը Աղի լճի տարածքումԳողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևումԾառուկյանի գործով դատախազի հանդեպ բացարկ եմ ներկայացնում, նա չի կարող լինել անաչառ (տեսանյութ)Իջևանի Քանդակագործների տնակը համայնքին վերադարձնելու նպատակով՝ Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարանԿառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը կճանաչի հանրային գերակա շահ«Սիրելի ու հարազատ ընկերներիս հետ». Սյուզան Մարգարյանը՝ սիրված հայտնիների նեղ շրջապատում (տեսանյութ)
Մամուլ

Փաշինյանը որոշել է թոշակառուների հաշվին բարձրացնել պաշտոնյաների աշխատավարձը․ հետվճարային համակարգը՝ մանիպուլյատիվ գործիք․ «Փաստ»

«Փաստ» թերթн п8цгь 1ю

Իշխանությունները, հրաժարվելով համընդհանուր թոշակային բարձրացումից, սկսել են առաջ քաշել, այսպես կոչված, «հետվճարային» կամ «քեշբեքի» համակարգը, որը ներկայացվում է իբրև կենսաթոշակների բարձրացման ժամանակակից և արդիական տարբերակ։ Հետվճարային համակարգի էությունն այն է, որ թոշակառուները և նպաստառուները, իրենց անկանխիկ վճարումները կատարելով որոշակի վայրերում՝ հիմնականում սուպերմարկետներում կամ այլ ծառայություններ մատուցող կետերում, կարող են իրենց կատարած ծախսերից որոշակի տոկոս հետ ստանալ։

Սկզբում հետվճարը կազմում էր 10 %, ինչի արդյունքում առավելագույնը կարելի էր ստանալ ամսական մինչև 5000 դրամ, այնուհետև շեմը բարձրացվեց մինչև 12 %՝ 6000 դրամի առավելագույն հետվճարով։ Իսկ վերջին որոշմամբ կառավարությունը նախատեսում է 2026 թվականից այդ շեմը դարձնել 20 %: Սոցիալական ոլորտի պատասխանատուները նույնիսկ հատուկ ընդգծում են, թե իբր, օրինակ՝ 50 հազար դրամ ստացող թոշակառուները կարող են անգամ հետվճարի արդյունքում իրենց թոշակը բարձրացնել մինչև 60 հազար։

Նախ և առաջ՝ հետվճարային համակարգն իր էությամբ չի կարող փոխարինել կենսաթոշակների համընդհանուր բարձրացմանը։ Թոշակառուների մի զգալի մասը տարիքային, առողջական կամ թվային հմտությունների բացակայության պատճառով պարզապես չեն կարողանում լիարժեք օգտվել բանկային, մոբայլ կամ անկանխիկ վճարային համակարգերից։ Հատկապես գյուղական բնակավայրերում, որտեղ բանկոմատները կամ վճարային տերմինալները քիչ են, իսկ թվային գրագիտությունը՝ ցածր, թոշակառուներն իրենց կենսաթոշակը կանխիկացնում են և գնումներ կատարում հիմնականում շուկաներից, փոքր խանութներից կամ հարևան վաճառատներից, որտեղ անկանխիկ վճարումները չեն գործում։ Սա հատկապես ակնհայտ է դառնում, երբ վերլուծության է ենթարկվում բյուջետային ծախսերի կառուցվածքը։ Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, պարգևավճարները, գործուղումների ծախսերը, ինչպես նաև պետական կառավարման այլ ոլորտների ֆինանսավորումը վերջին տարիներին աճել են զգալիորեն՝ առանց քեշբեքի սահմանափակումների կամ խնայողությունների, մինչդեռ թոշակառուների համար ամեն լումայի համար ստեղծվում են լրացուցիչ տեխնիկական և գործընթացային խոչընդոտներ։

Այս ամենի ֆոնին կենսաթոշակների հետվճարային համակարգը վերածվել է սոցիալական քաղաքականության մանիպուլյատիվ գործիքի, որով իշխանությունները փորձում են հանրության մոտ ստեղծել թոշակային բարեփոխումների պատրանք, սակայն իրականում խուսափում են իրենց առաջնային պարտավորություններից՝ արժանապատիվ կենսաթոշակ ապահովելուց։ Փոխարենը Փաշինյանը որոշել է թոշակառուների հաշվին բարձրացնել պաշտոնյաների աշխատավարձը: Նա ասել է, որ պետական ապարատի աշխատավարձը վերանայելու որոշումը արդեն կայացրել են, բայց չեն բարձրաձայնում, որովհետև իբր… վախենում են, որ «Հայաստանի ակտիվ հանրության 97 տոկոսը իրենց իմացած բոլոր հայհոյանքներն ուղղեն կառավարությանը»:

Ինչ վախեցող են, է…

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։