Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Քաղաքականություն

Եթե Փաշինյանը այդքան վստահ է իր փաստարկների հարցում՝ ինչո՞ւ է խուսափում փաստաթղթեր հրապարակել․ ինչի՞ց պետք է խոսեն նախկին նախագահները. վերլուծաբան

Քաղաքական վերլուծաբան Տիգրան Դումիկյանը գրել է.

«Հայաստանի վարչապետը հերթական անգամ հրապարակային կոչով նախկին նախագահներին Արցախի հարցով հրավիրում է հեռուստաբանավեճի՝ միաժամանակ, մերժելով  նրանց պահանջը՝ հրապարակել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ քննարկված փաստաթղթերը։ Եթե վարչապետն, իսկապես, այդքան վստահ է իր փաստարկների հարցում, ապա ինչո՞ւ է խուսափում փաստաթղթերի հրապարակումից։ Ո՞րն է նրա իրական մտավախության պատճառը։ 

ՀՀ անկախության տարիները համընկան Ղարաբաղյան շարժման հետ։ Խաղաղ, քաղաքակիրթ պահանջներից սկսված շարժումը վերածվեց հայ բնակչության՝ Ադրբեջանի կողմից կազմակերպված  զանգվածային տեղահանությունների, հալածանքների, ջարդերի ու բռնաճնշումների։ Դրանց հաջորդեց բացահայտ ռազմական ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ։ Ժամանակի իշխանությունը սակայն, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, չվախեցավ մարտահրավերներից․ստանձնեց պատասխանատվություն, դիմացավ ճնշումներին և պատվով հաղթահարեց փորձությունը։ Առաջին նախագահի կողքին էին նաև այն մարդիկ, ովքեր հետագայում դարձան երկրորդ և երրորդ նախագահներ։ Սխալներ եղե՞լ են։ Այո՛։ Հնարավո՞ր էր ուղղել։ Միանշանա՛կ։ 

Երեք նախագահների կառավարման տարիներին Հայաստանն ապրում էր «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում, բայց ուներ պաշտպանական համակարգ, որը զսպում էր թշնամուն։ Մասնավորապես՝ 2016-ի քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ բանակը կարողանում է դիմադրել և պարտադրել զինադադար։ Հայաստանը շարունակում էր մասնակցել բանակցություններին, ամրապնդում էր Զինված ուժերն ու պետականությունը։ 

Ի՞նչ եղավ 2018 թվականի իշխանափոխությունից հետո։ Պատերազմ, աղետալի կորուստներ և պետական պատասխանատվությունից հրաժարում։ Գործող իշխանությունը փորձեց ամեն ինչ բարդել նախկինների վրա՝ թիրախավորելով  բանակցային գործընթացը, բանակը, անգամ անտեսանելի ուժերին։ Եթե նույն իրադարձությունները տեղի ունենային մինչև 2018թ․-ը, կարելի էր խոսել նախկին իշխանությունների համակարգային ձախողումների մասին։ Բայց երբ 2020թ․-ի պատերազմը ղեկավարում էր արդեն նոր իշխանությունը, որը, օրինակ, հսկայական կորուստների ֆոնին հերոսացնում էր պարտված հրամանատարներին, ապա մեղքն այլևս կիսելու տեղ չունի՝ հատկապես, որ պատերազմը հնարավոր էր կանգնեցնել հայկական կողմի համար շատ ավելի շահավետ փուլում, բայց նույնիսկ դա չարվեց՝ ներքաղաքական շահերի պատճառով։ 

Այսօր ակնհայտ է՝ Հայաստանը չունի արտաքին սպառնալիքներին ողջամտորեն արձագանքող իշխանություն։ Փաշինյանը նախագահներին բանավեճի է հրավիրում՝ գիտակցելով, որ առանց փաստաթղթերի հրապարակման նրանք հրավերը չեն ընդունի։ Նա փորձում է ստեղծել կեղծ տպավորություն, թե, իբր, նախկիններն «արդեն ընդունել էին պարտությունը»։ Սա ընդամենը քաղաքական պարզագույն մանիպուլյացիա է։ 

Ավելին՝ բանակցային գործընթացից դժգոհ, Արցախի կորստի մեջ բոլորին մեղադրող Փաշինյանի վարչակարգը խոչընդոտում է անգամ արցախահայերի Մայր հայրենիքում վերաբնակեցմանը՝ աջակցության ոչ լիարժեք ծրագրերով նրանց մղելով արտագաղթի։ Պետք է  արձանագրել՝ այս իշխանությունն այնքան տկար է, որ, վախերով պայմանավորված, բախտի քմահաճույքին է հանձնել տեղահան եղած իր հազարավոր հայրենակիցներին, սպառնում է եկեղեցուն, արհամարհում է ազգային արժեքները, չի համարձակվում նույնիսկ այցելել Եռաբլուր, բայց անդադար խոնարհվում է թշնամու առաջ։ Ի՞նչ սպասել նման վախկոտ ու աթոռամոլ խմբակից, որը պատրաստ է ամեն ինչ զոհել իշխանությունն օր ավել պահելու համար։ 

Ելքը մեկն է՝ իշխանափոխություն։ Այո’, նոր իշխանությունն էլ հաշվի է առնելու միջազգային փաստաթղթերը և առաջնահերթ է համարելու խաղաղության օրակարգը։ Բայց կա մեկ տարբերություն․նոր իշխանությունը չի գնա այն վտանգավոր ու կեղծ խաղաղությանը, որի քողի տակ հարյուր հազարավոր ադրբեջանցիներ կհայտնվեն Հայաստանում։ Իսկ դա իրական սպառնալիք է, հայրենիքի վերջնական հանձնում, սեփական ժողովրդի ապագայի մսխում․․․»,-գրել է նա։