Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄՏաշիրում բախվել են MAN կցորդիչով բեռնատարը և «Գազ 53»-ը․ վերջինս կողաշրջվել է․ կան վիրավորներ
Չեմ վերցնի մանդատը և չեմ գա Ազգային ժողով որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը․ Ալեն Սիմոնյան
ԵՄ-ն փորձում է ավելի ամուր հաստատվել Հարավային Կովկասում. Euronews
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը. «Իշխանություն»
Արմենին բանտում պահելու մոլուցքը շարունակում է ուղեկցել իշխանությանը․ ԱբրահամյանՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի (տեսանյութ)Նպաստառուների 54 տոկոսը զրկվել է նպաստիցԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքը հայտնվի Չինաստանի վերահսկողության տակ. Թրամփ
Ուղիղ․ Ցույց` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով
«Մերգելյանի» անվան ինստիտուտի տանիքը փլուզվել է, քաղաքացին վայր է ընկել՝ ստանալով վնասվածքներ
Փաշինյանի և ֆոն դեր Լայենի ասուլիսը՝ ուղիղ
Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ»Ալիևն ու Ֆոն դեր Լեյենը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացըԴոհայում Իրան-ԱՄՆ բանակցություններում դրական առաջընթաց է գրանցվելՕդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանովՆորընտիր ԱԺ-ի անդրանիկ նիստը կրկին կվարի Կնյազ Հասանովը. «Հրապարակ»Թրամփին ադամանդե մատանի են նվիրել«Տղայիս վերջին խոսքերն էին՝ ուժեղ մնա, մա՛մ». Արարատ Մինասյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Թալիշում, տուն «վերադարձել»... չորս ամիս անցԻրանում խոստացել են, որ Ալի Խամենեիի մահվան համար վրեժ կլուծվի՝ Երուսաղեմի ազատագրումով1.5 մլն դրամ աշխատավարձ, տունն ու հողամասն էլ` նվերԵրբ իրավական վեճը դուրս է գալիս իր տեխնիկական սահմաններից և դառնում է պետականության նկատմամբ վստահության քննություն. «Փաստ»Ռուսաստանից սկսել են վախենալ. «Հրապարակ»Իսրայելը շարունակում է Գազայում հարվածներ հասցնել ՀամասինՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ» ՔՊ-ն հույսը դրել է մարդագողության վրա. «ՀրապարակՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ»Հովիկն ու Ջոնիկը միասին են դատվում. «Հրապարակ»Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի մասով որոշում ունի. «Ժողովուրդ»ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ»Նոր նշանակումներ՝ ՊՆ-ումԻրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ»
Այրվել է Արարատի նախկին մարզպետի առանձնատունը. «Հրապարակ»
Հրթիռային հարվածներ Կիևի ուղղությամբ. կան զոհեր և վիրավորներԱմառվա տապ, անջուր Երևան և Մակրոնի հետ ձեռքսեղմման «սուրբ» արժեքը. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ»ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացուՀունիսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխաԱՄՆ ռազմածովային ուժերի ուղղաթիռի անձնակազմի երեք անդամ փրկվել է Արաբական ծովում վթարային վայրէջքից հետոՀայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ ՀայհիդրոմետՎենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակինՎթարային ջրանջատում Վայոց ձորի մարզումԹրամփը հայտարարել է փաստաթղթերի գաղտնազերծման հարցում ԱՄՆ հետախուզության ղեկավարի լիազորությունների ընդլայնման մասինՊարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրաՍևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ներըԱյս թիմը սարսափելի է. նրանք որևէ թույլ կողմ չունեն․ ԻբրահիմովիչՌուսաստանը բենզին է ներմուծում ՀնդկաստանիցԵրևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԼեհաստանում հարգված ուկրաինացի գեներալ Մարկո Բեզրուչկոն հնարավոր է ընդգրկվի Ուկրաինայի ազգային հիշողության պանթեոնումՖոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասինԱպօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը արդարության վերականգնման գործընթաց է
Տնտեսություն

Այս իշխանության յոթ տարիների սոցիալական ձախողումը. Թադևոս Ավետիսյան

Սոցիալական․ այս իշխանության յոթ տարիների ձախողումը: Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

«Կառավարության նախընտրական և գործունեության ծրագրերով այս իշխանությունը նախորդ 7 տարիներին պարբերաբար խոստացել է․

տնտեսական առնվազն 7 տոկոսանոց տարեկան աճ, աղքատության մակարդակի կրկնակի կրճատում, ծայրահեղ աղքատության վերացում, տնտեսական կառուցվածքի բարելավում, կենսաթոշակների նվազագույն չափի հավասարեցում պարենային զամբյուղի արժեքին, իսկ կենսաթոշակի միջին չափը՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին, նվազագույն աշխատավարձը դարձնել 85 հազար դրամ, ի վերջո՝ բերել համատարած երջանկություն։

Նախորդ 7 տարիներին արձանագրվել են հետևյալ պաշտոնական ցուցանիշները․

2017 թվականին տնտեսական աճը 7,5 տոկոս էր, իսկ 2018-2024 թվականներին՝ տնտեսական աճի տարեկան միջին ցուցանիշը կազմել է 5,4 տոկոս՝ 2 տոկոսային կետով պակաս։

2018 թվականին աղքատության մակարդակը կազմել է 23,5 տոկոս, ծայրահեղ աղքատության մակարդակը՝ 1 տոկոս, իսկ 2023 թվականին հրապարակված վերջին տվյալներով այս ցուցանիշները կրկնակի կրճատման և զրոյացման փոխարեն աճել են՝ կազմելով համապատասխանաբար 23,7 տոկոս և 1,1 տոկոս։

2018 թվականի առաջին եռամսյակում մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը կազմել է 61355 դրամ, իսկ 2025 թվականի առաջին կիսամյակում 81681 դրամ, աճը՝ 33,1 տոկոս, կենսաթոշակի միջին ամսական չափը դարձել է 49000 դրամ, աճը՝ 21 տոկոս, մեկ ընտանիքի նպաստի միջին ամսական չափը 31350 դրամից աճել է ընդամենը 2000 դրամով՝ 6,4 տոկոսով, աշխատող աղքատների նվազագույն աշխատավարձի աճը մոտ է միջին գնաճի ցուցանիշին։

Ի դեպ, նոր նշանակված կենսաթոշակների միջին չափը գնալով նվազում է՝ աշխատանքային ստաժերի կրճատմանը զուգահեռ։ 2024 թվականին այն կազմել է շուրջ 43 հազար դրամ։ Ավելին՝ կենսաթոշակառուների շուրջ 35 տոկոսը աղքատ են կամ ծայրահեղ աղքատ և ստանում են անապահովության նպաստ։

Մինչև 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող շուրջ 100 հազար քաղաքացիներ էլ ստանում են ծերության կամ հաշմանդամության նպաստ, որը միջինում կազմում է 36500 դրամ։

Այսինքն՝ իրենց ծրագրային խոստումը կատարելու համար այս կառավարությունը հաջորդ տարի միջին կենսաթոշակի չափը պիտի բարձրացնի 67 տոկոսով կամ առնվազն 33000 դրամով, քանի որ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը այս տարվա սկզբի համեմատ աճել է շուրջ 6000 դրամով և դարձել է 81681 դրամ։ Նվազագույն կենսաթոշակի չափն էլ պիտի բարձրացնի 21 տոկոսով կամ շուրջ 8000 դրամով, քանի որ պարենային զամբյուղի արժեքը այս տարվա սկզբի համեմատ աճել է շուրջ 4000 դրամով և դարձել է 44152 դրամ է։

Իսկ իրականում չկատարված սոցիալական խոստումները քողարկելու նպատակով հաջորդ տարի նախատեսված է կենսաթոշակի անկանխիկ վճարումներից հետվճարի առավելագույն չափը բարձրացնել 33000 դրամի փոխարեն՝ ընդամենը 4000 դրամով։ Ի դեպ, հետվճար չի կատարվում հիմնական ծախս հանդիսացող կոմունալ վճարումներից։ Հաջորդը՝ նպաստառուների և կենսաթոշակառուների գրեթե կեսը փաստացի չեն օգտվում այս հետվճարից։

Ավելին՝ աղքատության մակարդակը գրեթե անփոփոխ է, իսկ միայն 2024 թվականին անապահովության նպաստառու ընտանիքների թիվը կրճատվել է 7271-ով կամ շուրջ 11 տոկոսով, որոնց հիմնական մասը իրականում աղքատ են։

Անապահովության նպաստ ստացող ընտանիքների թիվը այս իշխանության օրոք իրականացված տարբեր խստացումների հետևանքով, ընդհանուր առմամբ, նվազել է շուրջ 40 տոկոսով՝ դառնալով 60752 ընտանիք, որոնց 65 տոկոսում ապրում են նաև երեխաներ։ Եվ սա այն դեպքում, երբ աղքատության միջին մակարդակը գրեթե չի փոխվել։

Ընտանիքի անապահովության նպաստի միջին չափը 36600 դրամ է՝ շուրջ 2,5 անգամ պակաս նույնիսկ մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից։

Փաստորեն, նվազում է սոցիալական աջակցության հասցեականությունը։

Նվազագույն աշխատավարձ ստացողներն էլ աշխատող աղքատ են, քանի որ դրա չափը շուրջ 7 հազար դրամով պակաս է նույնիսկ մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից։

Այսինքն՝ ըստ խոստման նվազագույն աշխատավարձն էլ հաջորդ տարի պիտի բարձրացնեն 14 տոկոսով կամ 10 հազար դրամով։ Իսկ 2026 թվականի պետական բյուջեի նախագծում այս բարձրացումը ևս նախատեսված չէ»: