NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Տեսանյութ

Մենք ունենք իշխող կուսակցություն, որը չարաշահել է իր վարչական ռեսուրսները, բայց մեզ GONGO անվանելուց առաջ խոսեք ձեր երկրի՝ Ադրբեջանի ժողովրդավարության մասին. Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)

2025 թվականի հոկտեմբերի 7-ին Վարշավայում անցկացվող ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափողականության կոնֆերանսի շրջանակում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով Հայաստանում քաղաքացիական հասարակության դերին և ժողովրդավարության մակարդակին։

 Իր խոսքում Իոաննիսյանը ներկայացրել է ինչպես Հայաստանում ընտրական գործընթացներում առկա խնդիրները, այնպես էլ արձագանքել է Ադրբեջանից հնչած մեղադրանքներին՝ ընդգծելով, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը՝ ի տարբերություն ադրբեջանականի, գործում է ազատության և հաշվետվողականության պայմաններում։

«Տիկին նախագահող,

Սկզբում ես նախատեսում էի խոսել Հայաստանում ընտրությունների հետ կապված խնդիրների մասին: Մենք ունենք Ռուսաստան, որը փորձում է միջամտել մեր ընտրություններին, ճիշտ ինչպես դա արեց Մոլդովայում: Մենք ունենք ԿԸՀ, որը ձախողում է քաղաքականության մեջ փողի վերահսկումը։

Մենք ունենք կառավարություն, որը հրաժարվում է ընդունել քաղաքականության մեջ փողի վերաբերյալ օրենսդրություն, որը մշակվել էր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից: Ի վերջո, ունենք իշխող կուսակցություն, որը չարաշահել է իր վարչական ռեսուրսները մի շարք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում՝ առանց հետևանքի:

Բայց քանի որ Ադրբեջանի հարգարժան ներկայացուցիչներն իրենց՝ մեկը մյուսից արտատպված ելույթներում մեզ անվանել են GONGO-ներ (իշխանամետ ՀԿ-ներ), ես կցանկանայի խոսել ՀԿ-ների մասին՝ որպես ժողովրդավարական հասարակության առանցքային բաղադրիչի։

Հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, այդ թվում՝ իմ ներկայացրածը, բոլորովին երջանիկ չեն երկրում տիրող ժողովրդավարության մակարդակից։ Դրանով հանդերձ, մենք լիարժեք կարող ենք քննադատել մեր կառավարությանը։ Ոչ ոք մեզ դրա համար չի հետապնդի, ոչ ոքի մտքով չի անցնի մեզ դրա համար ձերբակալել, ոչ ոք մեզ դրա համար չի պիտակավորի որպես «օտարերկրյա գործակալներ»։

Մենք կարող ենք քննադատել մեր կառավարությանն այստեղ, մենք կարող ենք քննադատել նրանց մեր երկրում, մենք կարող ենք դա անել Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ, և մենք կարող ենք ցանկացած հարց ուղղել մեր կառավարությանը և պահանջել պատասխաններ տարատեսակ ձևաչափերով։

Եվ մենք դա անում ենք։ Մենք խստորեն քննադատում ենք մեր կառավարությանը մի շարք հարցերում, մենք լրագրողական հետաքննություններ ենք անցկացնում՝ բացահայտելով մեր երկրի կոռուպցիոն դեպքերը։ Եվ այդ ջանքերի համար մեր կազմակերպությունը ստացել է «Ժողովրդավարության պաշտպան» մրցանակը ԵԱՀԿ անդամ պետությունների մեծ թվով պատվիրակություններից։

Մեր կազմակերպությունը մի շարք դատական ​​գործեր ունի կառավարության դեմ։ Մենք ընդդեմ Հայաստանի գանգատ ենք ներկայացրել ՄԻԵԴ։ Մենք հետաքննություններ ենք իրականացնում, որոնք հանգեցնում են հրաժարականների, քաղաքականության փոփոխությունների և անգամ իրավապահ մարմինների ղեկավարների թեկնածուների արգելափակման։

Ուստի խնդրում եմ, Ադրբեջանից եկած յուրաքանչյուր ոք, ով մեզ կանվանի GONGO, ասե՛ք մեզ, արդյոք երբևէ քննադատե՞լ եք ձեր կառավարությանը մեր կողմից մեր կառավարության հասցեին հնչեցրած քննադատության գեթ 1%-ի չափով: Մենք ժողովրդավարական ինստիտուտներին նվիրված նիստ ունենք։ Խնդրում եմ, խոսե՛ք ձեր երկրի ժողովրդավարության մասին։

Դուք ներկայացնում եք տարածաշրջանի ամենա ոչ ժողովրդավարական երկրներից մեկը։ Մի երկիր, որտեղ ցանկացած ոչ իշխանամետ ՀԿ հետապնդվում է պետության կողմից, ինչպես Ռուսաստանում կամ Բելառուսում։ Եվ հիմա՝ ժողովրդավարությանը նվիրված այս նիստին, դուք խոսում եք ամեն ինչի մասին, բացի Ադրբեջանում ժողովրդավարության բացակայությունից։

Արդյո՞ք Ադրբեջանում կան ընտրություններ։ Արդյո՞ք Ադրբեջանում կան անկախ լրատվամիջոցներ։ Թույլատրվո՞ւմ է արդյոք Ադրբեջանի քաղաքացիներին քննադատել իրենց կառավարությանը։ Պատասխանե՛ք այս հարցերին, նախքան մեզ GONGO անվանելը»։