Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»
Սպորտ

Հայաստանի ապագան այսօրվա մեր երեխաների և պատանիների ձեռքերում է. ՀԱՕԿ-ի նոր նախաձեռնությանը մարզաշխարհի ավելի քան 1000 ներկայացուցիչ է միացել

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
 
«Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Հայաստանի ապագան այսօրվա մեր երեխաների և պատանիների ձեռքերում է։
 
Նրանց առողջությունն ու բարեկեցությունն են մեր երկրի իրական հիմքը։ Նրանց աճի համար առողջ միջավայրի ապահովումը մեր՝ ավագ սերնդի մարզիկներիս պարտականությունն է։ Առողջ սերունդը մեր վերածննդի և հզորացման ամենակարևոր երաշխիքն է։
 
- Մենք պարտավոր ենք ստեղծել հնարավորություններ և միջավայր, որտեղ բոլոր երեխաներն ու պատանիները՝ անկախ սոցիալական նախադրյալներից, կկարողանան ընտրել իրենց սիրելի մարզաձևերն ու հաճախել կանոնավոր պարապմունքների։
 
- Մեզ խորապես մտահոգում են թմրամոլության տարածման ծավալները։ Մենք պետք է ստեղծենք մթնոլորտ, որտեղ թմրամոլությունը տարածվելու հնարավորություն պարզապես չի ունենա։ Պետք է ամենօրյա, անզիջում աշխատանքով պայքարենք պատանիների և երիտասարդության շրջանում այս արատավոր երևույթի տարածման դեմ։
 
- Վատ սովորությունները, որոնք վնասում են ֆիզիկական և հոգեկան առողջությանը, պետք է հաղթահարվեն՝ առողջ միջավայրը և բազմազան մարզաձևերի ընտրությունը բոլորի համար մատչելի դարձնելու միջոցով։
 
- Մենք պետք է ստեղծենք միջավայր, որտեղ երեխայի առողջ ապրելակերպի խրախուսումը և ապահովումը չեն մնա միայն ծնողի ուսերին։
 
- Ծնողական համայնքի և գործող մարզաշխարհի համագործակցությունն անհրաժեշտ է ոչ միայն մեր երկրի վաղվա չեմպիոններին կերտելու համար, այլև լայն առումով՝ մեր ապագան կառուցելու, քանի որ առողջ սերունդն է մեր երկրի ապագան։
 
- Կարևորագույն խնդիր է ուսանողական սպորտի զարգացումը։ Այն ոչ միայն առողջ ուսանողական միջավայրի ձևավորման խնդիր է, այլև ուղղակիորեն առնչվում է առողջ հայրեր և մայրեր ունենալու խնդրին։ Այստեղ պահանջվում է հսկայածավալ աշխատանք։
 
- Մենք չափազանց կարևորում ենք հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած մեր ընկերների և եղբայրների՝ մարզվելու և սպորտով զբաղվելու հնարավորությունների ստեղծման գաղափարը։
 
Մենք ողջունում ենք արվող քայլերը՝ ֆիզիկական խնդիրներ ունեցող մեր հայրենակիցների համար մարզումների և ակտիվ կյանքի հնարավորություններ ապահովելու ուղղությամբ։
 
- Օլիմպիզմի սկզբունքների տարածումն ու կիրառումը պետք է դարձնենք ամենօրյա պրակտիկա՝ ներմուծելով դրանք առօրյա կյանք։ Արդար մրցակցության, ազնվության, մարդու ներդաշնակ զարգացման, արժանապատվության և հավասար պայմանների սկզբունքներն են իրական խաղաղ և առողջ հասարակության հիմքը։
 
Մենք՝ մարզաշխարհի ներկայացուցիչներս, առանցքային խնդիր ենք համարում առողջ սերնդի ձևավորումը։ Սա մեր ազգի և պետության զարգացման ու վերածննդի գրավականն է։ Մենք պատրաստ ենք ամենօրյա աշխատանքով, մեր փորձով, գիտելիքներով և հեղինակությամբ նպաստելու այս գործին։
 
Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի, ոչ օլիմպիական մարզաձևերի միության, ծնողական և ուսուցչական համայնքների, պետական և մասնավոր կառույցների համատեղ ջանքերով մենք, վստահաբար, կարող ենք հասնել առավելագույն արդյունքի։ Մենք՝ մարզաշխարհի ներկայացուցիչներս, միշտ բարձր ենք պահել մեր երկրի և ժողովրդի պատիվը, և այս գործում ևս պատրաստ ենք ներդնելու մեր ամբողջ ներուժը։
 
Մարզաշխարհի տարբեր սերունդների ավելի քան հազար ներկայացուցիչներ՝ հանդիսանալով տարբեր սպորտային ֆեդերացիաների անդամներ, արդեն միացել են նախաձեռնությանը։
 
Այս պահին ներկայացնում ենք առաջին 50 անձանց ստորագրությունները։
 
Հ․Գ․ Ստորագրությունների հավաքագրումը շարունակվում է, և կներկայացվեն հաջորդականությամբ: