Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ինՎստահաբար կարող ենք ասել, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք. Զաքարյան
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի վարչակարգը ձևավորել է կառավարման այնպիսի համակարգ, որտեղ օրենքն ու վարչական ընթացակարգերը դարձել են իշխանության պահպանման ինստիտուցիոնալ զենք. Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է.

«Նորաստեղծ կուսակցություններին, նախաձեռնություններին, շարժումներին:

Հայաստանում ձևավորվել է բյուրոկրատական ավտորիտարիզմ տոտալ վերահսկվող մեխանիզմներով, որը պահպանում է ժողովրդավարության բացառապես ֆորմալ կողմերը:

Սա նշանակում է, որ ժողովրդավարության ձևերը պահպանվում են, բայց բովանդակությունը օրեցօր խեղդվում է իշխանական վերահսկողության տակ։

Նիկոլ Փաշինյանի վարչակարգը ձևավորել է կառավարման այնպիսի համակարգ, որտեղ օրենքն ու վարչական ընթացակարգերը այլևս չեն ծառայում ժողովրդին, այլ դարձել են իշխանության պահպանման ինստիտուցիոնալ զենք։

Այսօր նորաստեղծ կուսակցությունները և շարժումները մուտք են գործում ոչ թե բաց քաղաքական մրցակցային դաշտ, այլ խստորեն վերահսկվող համակարգ, որտեղ ամեն քայլ, ամեն ստորագրություն ու ամեն հաշվետվություն կարող է օգտագործվել որպես ճնշման միջոց։

Այդ պատճառով այս հոդվածը միաժամանակ և՛ վերլուծություն է, և՛ զգուշացում՝ բոլոր այն քաղաքական նախաձեռնություններին, որոնք հավատում են, որ փոփոխությունը ավտոմատ հնարավոր է, եթե ձևավորես մեծամասնություն հակաիշխանական ընտրազանգվածից: Քանի որ քաղաքականությունը սոցիոլոգիա չէ, իսկ ամեն բան քաղաքականություն չէ շտապեմ քաղաքականացնել այն, ինչը շատերը ապաքաղաքականացնում են անգիտակցաբար կրակելով սեփական դեռ ոչ քաղաքական ոտքերին:

Ռիսկեր և իշխանական մանիպուլյացիաներ

1. Կուսակցության գրանցման ձևական ընթացակարգը դառնալու է վերահսկողության գործիք։ Արդարադատության նախարարությունը կամ ԿԸՀ-ն կարող են ձգձգել կամ մերժել գրանցումը՝ հղում անելով աննշան տեխնիկական սխալների վրա։

Սա թույլ է տալու իշխանությանը «օրինական ճանապարհով» չթողնել նոր ուժերին մասնակցել քաղաքական գործընթացներին։

2. Ֆինանսական հաշվետվությունը՝ որպես ճնշման մեխանիզմ լիովին կիրառվելու է նորերի նկատմամբ։ Այդ հրահանգը Փաշինյանը նույնիսկ բաց ռեժիմով է տվել:

Հարկային և վերահսկողական մարմինները օգտագործվելու են քաղաքական նպատակներով՝
վախեցնելով հովանավորներին, արգելափակելով ֆինանսական հոսքերը,
իսկ նորաստեղծ կուսակցության յուրաքանչյուր հաշվետվողական բացթողում կարող է ծառայել որպես պատրվակ վարչական պատժի համար։

3. Մեդիա շրջափակումն ու քարոզչական մենաշնորհը կիրառվելու է անսահման կերպով: Դրա ֆինանսական ապահովումն արդեն հայտնի ՊՈԱԿ-ին արված է:

Հանրային և մասնավոր մեդիաների գերակշռող մասը վերահսկվում է իշխանական ազդեցության ներքո։

Նոր շարժումները կանգնած են տեղեկատվական շրջափակման առաջ՝ երբ իրենց ձայնը պարզապես չի հասնելու քաղաքացիների լայն շրջանակներին

4. Քաղաքական հետապնդումների և վախի մթնոլորտը ավելի խորանալու է։ Դա անփոխարինելի գործիք է ռեժիմի ձեռքում: ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի կամ հարկային մարմինների «ստուգումները» հաճախ դառնալու են քաղաքական ահաբեկման ձև՝ նպատակ ունենալով կաթվածահար անել ցանկացած նախաձեռնություն, որը դուրս է իշխանության վերահսկողությունից։

Քաղաքագիտության դիտանկյունից Հայաստանում հաստատվում է այն, ինչ անվանում են «բյուրոկրատական ավտորիտարիզմ»: Սա համակարգ է, որտեղ բռնաճնշումը իրականացվում է ոչ միայն ոստիկանությամբ, դատախազությամբ, քննչականով, ԱԱԾ-ով , մարզպետարանով, համայնքապետարանով, քաղաքապետարանով այլ՝ օրենքներով, կարգերով և ձևական ընթացակարգերով։
Ժողովրդավարական ինստիտուտները պահպանվում են միայն արտաքին տեսքով, մինչդեռ դրանց բովանդակությունը ծառայեցվում է բացառապես իշխանության վերարտադրությանը։ Այն, ինչ պետք է լինի ժողովրդավարության պաշտպան, դարձել է նրա զսպիչը։

Այս երևույթը պատմականորեն նույն բնույթն ունի, ինչն ի վերջո կործանեց բոլոր կիսաավտորիտար ռեժիմները՝
ինքնահավատ իշխանություն, ինքնակարգավորող օրենք և ինքնասպառվող լեգիտիմություն։

Քաղաքական և կազմակերպական խորհուրդ

Նորաստեղծ կուսակցությունները պետք է հասկանան, որ նրանց առջև կանգնած մարտահրավերը ոչ թե քարոզարշավն է, մարդկանց և աջակիցների քանակը այլ ինքնապաշտպանությունը պետական բյուրոկրատիայի դեմ։ Սա ենթադրում է

1. Իրավական պատրաստվածություն և ինստիտուցիոնալ դիմադրություն: Յուրաքանչյուր նոր ուժ պետք է ունենա իրավաբանների խումբ, որը պետք է ոչ միայն արագ և օպերատիվ արձագանքի մերժումներին և ապօրինի սահմանափակումներին այլ դա դարձնի աղմուկ, քաղաքական օրակարգ, մեդիա առիթ: Օրենքը պետք է պաշտպանվի նաև օրենքով, ոչ թե հռետորաբանությամբ և արձանագրմամբ և փակմամբ:

2. Անկախ մեդիա և հաղորդակցական ցանցեր: Քանի որ պետական մեդիան փակ է, անհրաժեշտ է ձևավորել անկախ հաղորդակցման հարթակներ՝ թվային մեդիայի, սոցիալական ցանցերի և տեղական համայնքային նախաձեռնությունների միջոցով։Ղրանք պետք է աշխատեն և ստեղծեն կոնտենտ օրնիբուն:

3. Քաղաքացիական համագործակցություն և փոխաջակցություն: Ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները, նախաձեռնությունները չպետք է վայրի կերպով մրցակցեն միմյանց դեմ, այլ պետք է ստեղծեն ՓՈԽԱՋԱԿՑՈւԹՅԱՆ ԴԱՇԻՆՔ, որը կպաշտպանի ցանկացած նոր ուժին՝ իշխանության ճնշման տակ հայտնվելու դեպքում։ Ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը կուսակցական մրցակցության թեմա չէ, դա գոյության հարց է փոխադարձ շահով կապակցված:

4. Թափանցիկություն և հանրային վստահություն: Իշխանությունը շահում է հասարակության մեջ կասկածների և մանիպուլյացիաների սերմանմաբ: Նոր կուսակցություններն ու շարժումները պետք է բաց լինեն ֆինանսապես, գաղափարապես և էթիկապես՝
ցույց տալով, որ նրանց նպատակը ոչ թե հերթական իշխանություն դառնալն է, այլ իշխանության ձևի, տիպի, բովանդակության վերափոխումն է սեփական օրինակով:

Այսօր իշխանությունը չի փակում ժողովրդավարության դռները՝ նա պարզապես ծածկում է դրանք օրենքներով։ Այն չի արգելում մրցակցությունը՝ պարզապես թաղում է այն բյուրոկրատիայի, փաստաթղթերի խրթին կարգավորումների և ընթացակարգերի տակ։
Նորաստեղծ կուսակցությունները և շարժումները պետք է հասկանան՝
իրենց առջև դրված է ոչ թե պարզապես մասնակցության, այլ՝ գոյատևման մարտահրավեր։ Բյուրոկրատիան դարձել է նոր տիպի ավտորիտարիզմ առանց աղմուկի, առանց տեսանելի բռնության, բայց նույնքան վտանգավոր։

Այս հայտարարությունը սթափ քաղաքական գիտակցության կոչ է այն մասին, որ ժողովրդավարությունը չի փրկվի ինքն իրեն, իսկ քաղաքական հավակնությունը դեռ քաղաքական այբուբենի առաջին տառն է և ավտոմատ արդյունքի չի բերելու։ Այն պետք է պաշտպանել և ծառայեցնել սեփական և լայն շահերի համար նույնիսկ փաստաթղթերում, ինստիտուտներում, և ամենից առաջ՝ քաղաքական համերաշխության մեջ։

Ժողովրդավարությունը պաշտպանվում է այն ժամանակ, երբ միմյանց չենք տեսնում որպես մրցակից, այլ՝ որպես համախոհ՝ հանրային ազատության պաշտպանության նույն ճակատում։

P.S. Սոցիոլոգիան և ապաքաղաքականությունը իհարկե լավ բան է, բայց այլ պայքարի մեթոդ բացի քաղաքականից բնության մեջ գոյություն չունի: Իրավաբանությամբ կամ տնտեսական ռեֆորմով դեռ ոչ մի ավտորիտար կամ կիսաավտորիտար ռեժիմ չի տապալվել: Միևնույն ժամանակ, չկա աշխարհում շարժում, որը քաղաքական չէ, որովհետև պահանջների և խնդիրների լուծումներն են քաղաքական ինստիտուտներում և դա էդպես էլ պետք է լինի: Ուստի քաղաականացումը ամեն կերպ ամեն ձև և ամենի՝ բանալին է հաջողության: Չքաղաքականացնելով դու ի սկզբանե անհասցե ես թողնում և ազատում այդ ինստիտուտներին պատասխանատվությունից և քո հետ հաշվի նստելու պարտականությունից: Ապաքաղաքական քաղաքականություն չկա, ինչպես նաև չկա քաղաքական հավակնությունը ապաքաղաքական ձևով իրացնելու ձև: Քաղաքականությունը դաժան է վարվում իրենով ուրիշ ձևով զբաղվողների հետ, երբ գալիս է քաղաքական հարցերին և քաղաքական բովանդակությանը անդրադառնալու ժամանակը:

Քաղաքականությունը սիրում է նրանց ովքեր այդ կանոններին տիրապետում են հանդուգն և առաջանցիկ»: