Բացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպքԳագիկ Խաչատրյանի կալանավnրման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ փաստաբանները դիմել են ՄԻԵԴՄետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցով քաղաքապետարանը հանրային լսումների է հրավիրումՏնտեսական ակտիվության աճը դանդաղում է. «ԼՈւՅՍ» հիմնադրամՊուտինի որոշմամբ ֆիզիկական անձինք չեն կարողանա կանխիկ ավելի քան 1 մլն ռուբլի արտահանել Հայաստան, Ադրբեջան և այլ երկրներ
Դատախազությունը պահանջում է Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Ալիկ Գևորգյանից հօգուտ պետության բռնագшնձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
Քաղաքային իշխանությունը զբաղված է քաղաքային խնդիրներով, ոչ թե տեսախցիկի կադրում հորիզոնը «խմբագրելով»․ Ավինյանի խոսնակը հերքում է
Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ»-ի տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին և նրա գլխավորած պատվիրակությանը
Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը հետ կանչել զեկույցը, հրաժարվել Կաթողիկոսին հեռացնելու պլանից. «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) կազմակերպություն
Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ նախնական տեղեկություններով՝ կա 3 զոհ
Մարգարիտա Սիմոնյանը վիրահատվել էՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունը
«Ռիբոկ» համալիրի լողավազանում ջրшհեղձ եղած աղջիկը 1,5 ամիս անց մահшցել է, դեպքի իրավական գնահատականը՝ փոփոխվել
Գերմանիան և ևս հինգ երկիր ԵՄ բյուջեի վերաբերյալ վերջնագիր են ներկայացրելՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպՍլովակիայում 8-րդ դասարանի աշակերտը զինված հարձակում է իրականացրել. կան զոհեր և վիրավորներՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում է
Վճռաբեկ դատարանի նախագահին սպասարկող «Toyota»-ի վարորդը խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները
Ուկրաինայի զինված ուժերը Բրյանսկի մերձակայքում հարձակվել են երկաթուղային գծերի վրա՝ գնացքի երթևեկության ժամանակ
Սամվել Սամվելի Աշոտյանն ընդդեմ Ալեն Սիմոնյանի. դատական նիստը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 30-ին
60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով գումար էր վերցրել
Գրողների դիրքորոշումը հստակ է և անփոփոխ․ սեփականության իրավունքը որևէ մեկի ցանկությամբ չի կարող վերածվել ուրիշի սեփականության. փաստաբան
Ադրբեջանցին մտել է Ծովագյուղ և հանգիստ նկարում է տարածքը (քարտեզ, տեսանյութ)
Փաշինյանն աշխատանքից ազատել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարինՍոչիի օդանավակայանում մոտ 40 չվերթ է հետաձգվելԶեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes», կա վիրավnր
Նիկոլ Փ․-ն չի ցանկանում մեծ հնչեղություն տալ հակառուսական ուղղվածության այս «գործին», այլապես կստացվի, որ ՀՀ-ն պաշտոնապես և մեծ շուքով պատերազմ է հայտարարում ՌԴ-ին․ Թևանյան
Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հյուսիսային բրիգադի հրամանատարի ոչնչացման մասին
Տիգրանաշենի տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելու մասին կա՞ն փաստաթղթեր. պարզաբանում
Գործող կառավարչի սանձազերծած արկածախնդրությունը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ անբարոյականության մակարդակի է հասել. Տիգրան ԱբրահամյանԾառը կողաշրջվել է և փակել երթևեկելի հատվածըՏիրադավ արքեպիսկոպոսին՝ պատվավոր քաղաքացու կոչում․ հաջորդ քայլը Կաթողիկոսի թեկնածո՞ւն է․ «Հրապարակ»Գառնիկ Դավթյանը հրաժարվել է Ռուբինյանի հետ քննարկումներիցԹուրքիայի դպրոցներից մեկում կրակոցներից ուսուցիչ է զոհվել
Մհեր Գրիգորյանը հերքել է դիրքային զիջումների մասին հրապարակումները
Նիստի ընթացքում որևէ վիրավորական արտահայտություն չի հնչել․ Մալաթիա-Սեբաստիայի ղեկավարը հերքում է
«Ո՞նց կարա պատերազմ տանուլ տվածը դեռ մնա իշխանության, Ո՞ՆՑ …». օգտատերերն արձագանքել են Հարությունյանի գրառմանը
Սպիտակ-Ապարան ճանապարհին կցորդիչով բեռնատարը կորցրել է կառավարումը, ընդունել մկրատաձև դիրք․ երթևեկությունը փակվել է
Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի տարածքում միզելու փորձ կատարող իսրայելցի հրեա տղամարդը բռնվել է
Շատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ ՄելիքյանՄինչև ժամը 18:00-ը ջուր չի լինի12.9 մլն դրամ եկամուտ, 20.1 մլն դրամ վարկ․ ի՞նչ ունեցվածք ունի Արմավիրի ՔՊ-ական համայնքապետ Վարշամ Սարգսյանը․ «Ժողովուրդ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Վահագն Հովակիմյանի որոշումը դժգոհության առիթ է դարձել. «Հրապարակ»ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով երկրորդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում․ «Ժողովուրդ»Ինչ են նվիրել Արարատ Միրզոյանին. «Հրապարակ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Ուշագրավ ժողով է սպասվում․ «Հրապարակ»Ադրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է ադրբեջանցիների՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասինՎահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ «Ժողովուրդ»
Հասարակություն

44-օրյայի զեկույցը ստացել է գաղտնիության «Հույժ գաղտնի» աստիճան. «Սիվիլնեթ»

2020-ի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կուղարկվի Ազգային ժողովի առաջին բաժին, որի գործառույթների մեջ է մտնում ԱԺ-ում պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանությունը, գաղտնիության ռեժիմի ապահովումը, գաղտնի փաստաթղթերի հաշվառումը, արխիվացումը և այլն։ Այս մասին հոկտեմբերի 6-ին լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղարը՝ նշելով, որ զեկույցին կարող են ծանոթանալ միայն այն պատգամավորները, որոնք ունեն համապատասխան գաղտնիության թույլտվություն, գրել է Civilnet-ը:

Մինչ այդ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բազմիցս հայտարարել էր, որ զեկույցը ներկայացվելու է ԱԺ լիագումար նիստին, և հանրությունը հնարավորություն է ունենալու ծանոթանալ դրա ոչ գաղտնի համարվող որոշ հատվածներին։

Ինչո՞ւ 44-օրյայի զեկույցը չներկայացվեց լիագումար նիստին

ԱԺ կանոնակարգի օրենքի 25-րդ հոդվածը սահմանում է՝ քննիչ հանձնաժողովը պարտավոր է իր գործունեության արդյունքով ստեղծված զեկույցը ներկայացնել ԱԺ նախագահին, որից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, այն քննարկվում է ԱԺ-ի հերթական նիստում։

Իսկ կանոնակարգի 20-րդ հոդվածի համաձայն՝ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը վեց ամիս է, որը կարող է երկարաձգվել երկու անգամ՝ մինչև 6-ական ամսով։ 2022-ի փետրվարին ստեղծված հանձնաժողովի ժամկետն այս ընթացքում երկու անգամ վեց ամսով երկարաձվել է՝ 2022-ի հոկտեմբերին և 2023-ի մայիսին։

Զեկույցի ներկայացման ձգձգման հետ կապված լրագրողները վերջին երկու տարիներիներին պարբերաբար հարցեր էին ուղղում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։ Արդյունքում հանձնաժողովի ստեղծումից ավելի քան 3,5 տարի անց՝ 2025-ի սեպտեմբերի 3-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց, որտեղ նշվում էր, որ սեպտեմբերի 3-ին զեկույցն ուղարկվել է ԱԺ նախագահին։

Միևնույն ժամանակ, նույն օրենքի 26-րդ հոդվածը սահմանում է, որ քննիչ հանձնաժողովի լիազորությունները ավարտվում են, եթե զեկույցը չի ներկայացվել ԱԺ-ի քննարկմանը մինչև լիազորությունների ժամկետն ավարտվելը։

Ստացվում է, որ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը սպառվել է 2023-ի հոկտեմբեր-նոյեմբերին՝ դեռ երկու տարի առաջ, սակայն զեկույցը ներկայացվել է ԱԺ նախագահին վերջերս։

Թեև 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պարբերաբար հայտարարել է, որ զեկույցը պետք է ներկայացվի ԱԺ լիագումար նիստերին, սակայն պարզվում է՝ զեկույցը լիագումար նստաշրջան մտցնելու իրավական հիմքեր չկան, քանի որ ժամկետներն ավարտվել են։ Այս մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել էր լրագրողներին 2025-ի հոկտեմբերի 1-ին՝ պնդելով, թե կարող են խորհրդարանում հանրային լսումներ կազմակերպել՝ «որոշվելու է անել մաքսիմալը, որը որ հնարավոր է՝ հանրային դարձնելու համար»։

Այնուամենայնիվ, արդեն հաջորդ օրը Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց թե տեղի են ունենալու փակ լսումներ, և զեկույցը ներկայացվելու է այդ ձևաչափով։ Սակայն զեկույցը չքննարկվեց ո՛չ լիագումար, ո՛չ փակ նիստում, ո՛չ էլ հանրային լսումների ձևաչափով։

Փոխարենը զեկույցն ուղարկվեց խորհրդարանի առաջին բաժին։

#CivilNetCheck-ի հետ զրույցում Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը հստակեցրեց, որ առաջին բաժին ուղարկվելուց հետո հանրային լսումներ կազմակերպելու թեման ևս փակվել է։ Բացի այդ, պատգամավոր Անդրանիիկ Քոչարյանի խորհրդական Փայլակ Առաքելյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում հայտնել է, որ այն ստացել է գաղտնիության «Հույժ գաղտնի» աստիճան։

Նախկինում արված հայտարարությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ 2023-ին, քննիչ հանձնաժողովի հարցերին պատասխանելիս, նշել էր, որ հանրային լավագույն շահը ենթադրում է 44-օրյա պատերազմի և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ հանրային շարունակական հաղորդակցություն։

2024-ի ապրիլի 12-ին Անդրանիկ Քոչարյանը News.am-ի հետ զրույցում ասել էր, որ զեկույցը ներկայացնելուց հետո այն ամբողջ ծավալով կտնօրինեն համապատասխան կառույցները՝ անվտանգության մարմինները, գլխավոր դատախազությունը և պետական ինստիտուտները, իսկ բաց մասը հասանելի կլինի բոլորին։

2024-ի սեպտեմբերի 5-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ Քոչարյանը հայտարարել էր, որ զեկույցը կուղարկվի ԱԺ նախագահին՝ փակ նիստում քննարկելու նպատակով։ Սակայն վստահեցրել էր, որ հանրությանը կներկայացվեն եզրակացության որոշ հատվածներ։

«Եզրակացության իմ ելույթի ինչ-որ հատվածներ անպայման դուք կլսեք, բայց ամբողջ ծավալով, ենթադրում եմ, որ՝ ոչ, որովհետև այնտեղ կա գաղտնիություն պարունակող այնպիսի տեղեկատվություն, որը տարիներ է պետք, որպեսզի այդ տեղեկատվությունը բացվի»,- ասել էր Քոչարյանը։

Այսպիսով՝ թեև 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ձևավորումից ի վեր բազմիցս հայտարարվել էր, որ զեկույցը կներկայացվի ԱԺ լիագումար նիստին և դրա որոշ հատվածներ կհանրայնացվեն, ի վերջո փաստաթուղթն ուղարկվեց խորհրդարանի առաջին բաժին։ Այն այժմ հասանելի է միայն այն պատգամավորներին, որոնք ունեն գաղտնիության համապատասխան թույլտվություն։