Գագիկ Խաչատրյանի կալանավnրման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ փաստաբանները դիմել են ՄԻԵԴՄետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցով քաղաքապետարանը հանրային լսումների է հրավիրումՏնտեսական ակտիվության աճը դանդաղում է. «ԼՈւՅՍ» հիմնադրամՊուտինի որոշմամբ ֆիզիկական անձինք չեն կարողանա կանխիկ ավելի քան 1 մլն ռուբլի արտահանել Հայաստան, Ադրբեջան և այլ երկրներ
Դատախազությունը պահանջում է Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Ալիկ Գևորգյանից հօգուտ պետության բռնագшնձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
Քաղաքային իշխանությունը զբաղված է քաղաքային խնդիրներով, ոչ թե տեսախցիկի կադրում հորիզոնը «խմբագրելով»․ Ավինյանի խոսնակը հերքում է
Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ»-ի տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին և նրա գլխավորած պատվիրակությանը
Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը հետ կանչել զեկույցը, հրաժարվել Կաթողիկոսին հեռացնելու պլանից. «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) կազմակերպություն
Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ նախնական տեղեկություններով՝ կա 3 զոհ
Մարգարիտա Սիմոնյանը վիրահատվել էՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունը
«Ռիբոկ» համալիրի լողավազանում ջրшհեղձ եղած աղջիկը 1,5 ամիս անց մահшցել է, դեպքի իրավական գնահատականը՝ փոփոխվել
Գերմանիան և ևս հինգ երկիր ԵՄ բյուջեի վերաբերյալ վերջնագիր են ներկայացրելՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպՍլովակիայում 8-րդ դասարանի աշակերտը զինված հարձակում է իրականացրել. կան զոհեր և վիրավորներՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում է
Վճռաբեկ դատարանի նախագահին սպասարկող «Toyota»-ի վարորդը խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները
Ուկրաինայի զինված ուժերը Բրյանսկի մերձակայքում հարձակվել են երկաթուղային գծերի վրա՝ գնացքի երթևեկության ժամանակ
Սամվել Սամվելի Աշոտյանն ընդդեմ Ալեն Սիմոնյանի. դատական նիստը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 30-ին
60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով գումար էր վերցրել
Գրողների դիրքորոշումը հստակ է և անփոփոխ․ սեփականության իրավունքը որևէ մեկի ցանկությամբ չի կարող վերածվել ուրիշի սեփականության. փաստաբան
Ադրբեջանցին մտել է Ծովագյուղ և հանգիստ նկարում է տարածքը (քարտեզ, տեսանյութ)
Փաշինյանն աշխատանքից ազատել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարինՍոչիի օդանավակայանում մոտ 40 չվերթ է հետաձգվելԶեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes», կա վիրավnր
Նիկոլ Փ․-ն չի ցանկանում մեծ հնչեղություն տալ հակառուսական ուղղվածության այս «գործին», այլապես կստացվի, որ ՀՀ-ն պաշտոնապես և մեծ շուքով պատերազմ է հայտարարում ՌԴ-ին․ Թևանյան
Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հյուսիսային բրիգադի հրամանատարի ոչնչացման մասին
Տիգրանաշենի տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելու մասին կա՞ն փաստաթղթեր. պարզաբանում
Գործող կառավարչի սանձազերծած արկածախնդրությունը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ անբարոյականության մակարդակի է հասել. Տիգրան ԱբրահամյանԾառը կողաշրջվել է և փակել երթևեկելի հատվածըՏիրադավ արքեպիսկոպոսին՝ պատվավոր քաղաքացու կոչում․ հաջորդ քայլը Կաթողիկոսի թեկնածո՞ւն է․ «Հրապարակ»Գառնիկ Դավթյանը հրաժարվել է Ռուբինյանի հետ քննարկումներիցԹուրքիայի դպրոցներից մեկում կրակոցներից ուսուցիչ է զոհվել
Մհեր Գրիգորյանը հերքել է դիրքային զիջումների մասին հրապարակումները
Նիստի ընթացքում որևէ վիրավորական արտահայտություն չի հնչել․ Մալաթիա-Սեբաստիայի ղեկավարը հերքում է
«Ո՞նց կարա պատերազմ տանուլ տվածը դեռ մնա իշխանության, Ո՞ՆՑ …». օգտատերերն արձագանքել են Հարությունյանի գրառմանը
Սպիտակ-Ապարան ճանապարհին կցորդիչով բեռնատարը կորցրել է կառավարումը, ընդունել մկրատաձև դիրք․ երթևեկությունը փակվել է
Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի տարածքում միզելու փորձ կատարող իսրայելցի հրեա տղամարդը բռնվել է
Շատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ ՄելիքյանՄինչև ժամը 18:00-ը ջուր չի լինի12.9 մլն դրամ եկամուտ, 20.1 մլն դրամ վարկ․ ի՞նչ ունեցվածք ունի Արմավիրի ՔՊ-ական համայնքապետ Վարշամ Սարգսյանը․ «Ժողովուրդ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Վահագն Հովակիմյանի որոշումը դժգոհության առիթ է դարձել. «Հրապարակ»ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով երկրորդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում․ «Ժողովուրդ»Ինչ են նվիրել Արարատ Միրզոյանին. «Հրապարակ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Ուշագրավ ժողով է սպասվում․ «Հրապարակ»Ադրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է ադրբեջանցիների՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասինՎահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ «Ժողովուրդ»ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է. «Հրապարակ»
Հասարակություն

Բաքուն հայտարարում է օկուպացված Արցախում հայկական կրոնական ժառանգությունն ավերելու մասին

«Գեղարդ» վերլուծական․

Բաքվում հոկտեմբերի 9-ին անցկացվել է «Անհետ կորած անձանց հարցի լուծման համար ջանքերի համատեղում և համագործակցության ընդլայնում» խորագրով միջազգային համաժողով։ Այնուհետև կազմակերպվել է կոնֆերանսի մասնակիցների շրջայցը Արցախի տարբեր շրջաններ, այդ թվում՝ բռնազավթած Շուշի։

Մասնակիցները շրջել են քաղաքում, եղել են նաև Բաքվի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում հրթիռակոծված Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում։

Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված հայկական եկեղեցու լուսանկարներից պարզ է դառնում, որ Բաքուն կարծես թե ավարտել է այստեղ իրականացվող վերանորոգման կամայական աշխատանքները, քանի որ շինաշխատանքների հետքեր չեն երևում: Ըստ հրապարակված լուսանկարների՝ եկեղեցու գմբեթի խաչը բացակայում է։

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 8-ին, եկեղեցին երկու անգամ թիրախային հրթիռակոծության էր ենթարկվել ադրբեջանական զինված ուժերի կողմից։

Միջազգային Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց էր հրապարակել Սուրբ Ամենափրկիչի հրթիռակոծության մասին՝ այն որակելով որպես «հնարավոր պատերազմական հանցագործություն»։

«Եկեղեցուն հասցված երկու հարվածները (2-րդի ժամանակ տեղում եղել են լրագրողներ ու քաղաքացիական անձինք) թվում են կանխամտածված։ Այդ հարվածները պետք է անաչառ հետաքննվեն, իսկ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-ասել է «HRW»-ի Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլիամսոնը։

Պատերազմից հետո Բաքուն հայտարարել էր, թե սկսել է եկեղեցու «ռեստավրացիան», որն իրականացվում էր կամայական ու տարօրինակ կերպով՝ առանց հայկական կողմի և միջազգային որևէ կառույցի համաձայնության ու ներգրավվածության։

Ավելին՝ ադրբեջանցի պաշտոնյաները եկեղեցին ներկայացնում էին որպես «աղվանական» ու բացահայտ հայտարարում Արցախի տարածքներում հայկական կրոնական ժառանգությունն ավերելու ու ինքնությունը փոխելու մասին։

Դեռևս 2022 թվականի փետրվարին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել էր, որ «Ալբանիայի (Աղվանք) պատմության ու ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ է ստեղծվել», իբր «ալբանական կրոնական տաճարներից հայերի գրած կեղծ հետքերը վերացնելու համար»։

«Մենք դիտարկել ենք այդ վայրերն աշխատանքային խմբի անդամների հետ, ստուգումից հետո կորոշենք մեր հաջորդ քայլերը։ Այդ վայրերը դեռ լիովին անվտանգ չեն։ Տարածքների ականազերծումից հետո մենք տեղական ու միջազգային փորձագետներին կտանենք այնտեղ, կփաստագրենք հայկական կեղծիքն ու փոփոխությունները և կներկայացնենք միջազգային հանրությանը»,-ասել էր Քերիմովը։

Իր հերթին՝ Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ն դատապարտել էր Քերիմովի հայտարարությունն ու «Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայկական կրոնական ու պատմամշակութային կոթողներն ավերելու և ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծումը»։ «Հարևան ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը միտումնավոր ու ապօրինի յուրացնելու և նրան պատմական հիշողությունից զրկելու նպատակով պետական մակարդակով նման կառույցի ստեղծումն աննախադեպ է անգամ հակամարտությունների պատմության համար: Այն ևս մեկ անգամ վկայում է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում և հաջորդած ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության նկատմամբ վանդալիզմի և ոչնչացման դեպքերը կրում են միտումնավոր ու ծրագրված բնույթ, և Լեռնային Ղարաբաղն իր բնիկ հայ բնակչությունից զրկելու քաղաքականության մաս են կազմում»,-ասվել էր ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունում։

Բաքվի կողմից կազմակերպված միջազգային համաժողովը, ինչպես նաև՝ դրա շրջանակում իրականացված շրջայցն Արցախի բռնազավթված տարածքներ, մասնավորապես՝ Շուշի քաղաք, վկայում են Ադրբեջանի կողմից մշակված քաղաքական ռազմավարության մասին՝ ուղղված Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության վերաձևմանն ու ժխտմանը։ Պատմության և մշակույթի քաղաքական շահարկմամբ Ադրբեջանի պաշտոնական հայտարարությունները՝ եկեղեցին «աղվանական» ներկայացնելու և «հայկական կեղծ հետքերը» վերացնելու մասին, ոչ միայն խախտում են միջազգային իրավունքի նորմերը, այլև նպատակ ունեն ջնջել հայկական ինքնության հետքերն Արցախում։