Թոխմախի Մհերը գործի է անցել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ հաջորդ խորհրդարան են մտնելու ոչ թե օդիոզները, այլ նրանց զավակները, սանիկները, զարմիկները: Երեկ արդեն որոշ շրջանակներ լծվել էին Թոխմախի Մհերի որդու՝ Դավիթ Սեդրակյանի PR ակցիային:
Պարզվում է՝ այս ընտանիքը ‹‹Սեդրակյան›› բարեգործական հիմնադրամ ունի, որի գոյության մասին մինչ օրս ոչ ոք չի իմացել, սակայն այն կա և ղեկավարում է Դավիթ Սեդրակյանը։ Հիմա էլ իրենց հարազատ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների կրթօջախներում բարեգործական ծրագրեր է մտադիր իրականացնել:
Եվ չնայած մամուլը պարբերաբար գրում է, թե Երևանի ավագանու անդամ Դավիթ Սեդրակյանին հայրիկը ցանկանում է տեսնել Երևանի քաղաքապետի պաշտոնում, բայց առավել հավանական է, որ նա հոր փոխարեն գործուղվի ԱԺ: Լուրեր կան նաև, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին եւս կմտնի խորհրդարան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում