Տարօրինակ պատմություն Սյունիքում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ օրերս ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի վարչության պետ Վահրամ Դաղունցին կանչել են Երևան՝ ՀՀ քննչական կոմիտե, և նրանից հետաքրքրվել, թե ինչ է տեղի ունեցել մարտի 8-ին Գորիսում։ Ըստ լուրերի՝ Վահրամ Դաղունցն ասել է, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է ընկել իրենց հետևից։
Հիշեցնենք, որ միջադեպի տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է Գորիսի ոստիկանապետը ծեծում Արթուր Գևորգյանին։
Այս պատմության մյուս տարօրինակությունն այն է, որ միջադեպի քննության ընթացքում Սյունիքի ՔԿ վարչության պետը, դատախազը և նրա տեղակալը շարունակում են պաշտոնավարել։ Բոլոր հիմքերը կան կարծելու, որ նրանք իրենց պաշտոններով կազդեն նախաքննության ընթացքի վրա։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ի կողմից միջադեպի տեսագրությունը հրապարակելուց հետո՝ մարտի 23-ին, Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի լիազորությունները կասեցվեցին մինչև միջադեպի քննության ավարտը»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում