Մարգարիտա Սիմոնյանը վիրահատվել էՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունը
«Ռիբոկ» համալիրի լողավազանում ջրшհեղձ եղած աղջիկը 1,5 ամիս անց մահшցել է, դեպքի իրավական գնահատականը՝ փոփոխվել
Գերմանիան և ևս հինգ երկիր ԵՄ բյուջեի վերաբերյալ վերջնագիր են ներկայացրելՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպՍլովակիայում 8-րդ դասարանի աշակերտը զինված հարձակում է իրականացրել. կան զոհեր և վիրավորներՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում է
Վճռաբեկ դատարանի նախագահին սպասարկող «Toyota»-ի վարորդը խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները
Ուկրաինայի զինված ուժերը Բրյանսկի մերձակայքում հարձակվել են երկաթուղային գծերի վրա՝ գնացքի երթևեկության ժամանակ
Սամվել Սամվելի Աշոտյանն ընդդեմ Ալեն Սիմոնյանի. դատական նիստը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 30-ին
60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով գումար էր վերցրել
Գրողների դիրքորոշումը հստակ է և անփոփոխ․ սեփականության իրավունքը որևէ մեկի ցանկությամբ չի կարող վերածվել ուրիշի սեփականության. փաստաբան
Ադրբեջանցին մտել է Ծովագյուղ և հանգիստ նկարում է տարածքը (քարտեզ, տեսանյութ)
Փաշինյանն աշխատանքից ազատել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարինՍոչիի օդանավակայանում մոտ 40 չվերթ է հետաձգվելԶեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes», կա վիրավnր
Նիկոլ Փ․-ն չի ցանկանում մեծ հնչեղություն տալ հակառուսական ուղղվածության այս «գործին», այլապես կստացվի, որ ՀՀ-ն պաշտոնապես և մեծ շուքով պատերազմ է հայտարարում ՌԴ-ին․ Թևանյան
Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հյուսիսային բրիգադի հրամանատարի ոչնչացման մասին
Տիգրանաշենի տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելու մասին կա՞ն փաստաթղթեր. պարզաբանում
Գործող կառավարչի սանձազերծած արկածախնդրությունը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ անբարոյականության մակարդակի է հասել. Տիգրան ԱբրահամյանԾառը կողաշրջվել է և փակել երթևեկելի հատվածըՏիրադավ արքեպիսկոպոսին՝ պատվավոր քաղաքացու կոչում․ հաջորդ քայլը Կաթողիկոսի թեկնածո՞ւն է․ «Հրապարակ»Գառնիկ Դավթյանը հրաժարվել է Ռուբինյանի հետ քննարկումներիցԹուրքիայի դպրոցներից մեկում կրակոցներից ուսուցիչ է զոհվել
Մհեր Գրիգորյանը հերքել է դիրքային զիջումների մասին հրապարակումները
Նիստի ընթացքում որևէ վիրավորական արտահայտություն չի հնչել․ Մալաթիա-Սեբաստիայի ղեկավարը հերքում է
«Ո՞նց կարա պատերազմ տանուլ տվածը դեռ մնա իշխանության, Ո՞ՆՑ …». օգտատերերն արձագանքել են Հարությունյանի գրառմանը
Սպիտակ-Ապարան ճանապարհին կցորդիչով բեռնատարը կորցրել է կառավարումը, ընդունել մկրատաձև դիրք․ երթևեկությունը փակվել է
Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի տարածքում միզելու փորձ կատարող իսրայելցի հրեա տղամարդը բռնվել է
Շատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ ՄելիքյանՄինչև ժամը 18:00-ը ջուր չի լինի12.9 մլն դրամ եկամուտ, 20.1 մլն դրամ վարկ․ ի՞նչ ունեցվածք ունի Արմավիրի ՔՊ-ական համայնքապետ Վարշամ Սարգսյանը․ «Ժողովուրդ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Վահագն Հովակիմյանի որոշումը դժգոհության առիթ է դարձել. «Հրապարակ»ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով երկրորդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում․ «Ժողովուրդ»Ինչ են նվիրել Արարատ Միրզոյանին. «Հրապարակ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Ուշագրավ ժողով է սպասվում․ «Հրապարակ»Ադրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է ադրբեջանցիների՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասինՎահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ «Ժողովուրդ»ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է. «Հրապարակ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»Թիրախում Գեւորգ Փարսյանն է. «Հրապարակ»Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո․ «Ժողովուրդ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»«Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները». «Հրապարակ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել. «Հրապարակ»Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա․ «Ժողովուրդ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»
Հասարակություն

Այն, ինչ այսօր կատարվում է Արագածոտնում, վտանգավոր նախադեպ է, որը հիշեցնում է խորհրդային 1930-ականների հակաեկեղեցական քաղաքականությունը, երբ հարյուրավոր հայ հոգևորականներ աքսորվեցին կամ բանտարկվեցին. «Քոչարի» կուսակցություն

«Քոչարի» կուսակցությունը հայտարարություն է տարածել հոգևոր արժեքների դեմ ուղղված պետական ճնշումների վերաբերյալ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հայ ժողովրդի հոգևոր հիմքը եղել և մնում է մեր Եկեղեցին։ Դարեր շարունակ՝ օսմանյան բռնապետություններից մինչև խորհրդային Աթեիզմը, հենց հոգևորականներն են եղել ազգային ինքնության պահպանման կուռ ողնաշարը։

Այսօր, ցավոք, մենք ականատես ենք դառնում նոր և վտանգավոր երևույթի՝ իշխանական համակարգի կողմից հոգևոր արժեքների դեմ ուղղված նպատակային հալածանքի։

Արագածոտնի թեմի հոգևորականների ձերբակալությունները, որոնք ըստ տարբեր աղբյուրների հասնում են տասներկուսի, իրականում ոչ թե իրավական գործընթաց են, այլ քաղաքական բնույթի գործողություններ, որոնք վտանգում են Հայաստանի Հանրապետության հոգևոր և բարոյական կայունությունը։
Քրեական գործի հիմքում դրված է՝ «հանրահավաքին մասնակցելու հարկադրանք» ձևակերպումը, սակայն մինչ այսօր հանրությանը չեն ներկայացվել ոչ մի բացահայտված ապացույց, ոչ ձայնագրություններ, ոչ փորձաքննության արդյունքներ, ոչ վկայությունների իսկության հաստատումներ։

Հենց այստեղ է կարևոր փաստը. մենք հարցնում ենք՝ որտեղից գիտեն, որ ցուցմունք տվող անձը չի ստում, չի լուծում վրեժ, չունի անձնական կամ հոգևոր շահ, և որ նրա վկայությունները չեն մանիպուլյացված՝ օգտագործվելով իշխանության կամ արտաքին շահերի համար։ Եթե այդ փաստարկները բացակա  են, ապա մեղադրանքը չի կարող հիմնված լինել անկախ և օրինական դատաքննության վրա։

Մենք նաև գտնում ենք, որ այս գործողություններն ունեն նաև միջազգային բաղադրիչ։ Մենք չենք բացառում և զգուշությամբ դիտարկում ենք, որ այս գործընթացները կարող են լինել Ադրբեջանի և Թուրքիայի պատվերի մաս, ինչն օգտագործվում է տարածաշրջանային ազդեցությամբ ներքին քաղաքական ճեղքվածություններ առաջացնելու և Հայաստանի առջև արտաքին նպատակներ դնելու համար։ Սա ևս պահանջում է անկախ ու խիստ ուսումնասիրություն, քանի որ արտաքին միջամտության ենթադրյալությունը լրջագույն անվտանգության և իշխանության հաշվետվողականության հարց է։

Սա նաև մանիպուլյացիայի պարզ ձև է՝ ժողովրդին շեղելու համար հանրային ուշադրությունը հիմնական, ճշմարտացի եվ սուր խնդիրներից։ Այդ խնդիրների ցանկը՝

սոցիալական վատ ապրելու պայմանները,

աղքատությունը,

սոցիալական եւ տնտեսական անարդարությունը,

խաղաղության օրակարգի ձախողումը և հանրային վստահության կորուստը,

հանցագործությունների աճը և սպանությունների ավելացումը,

թմրադեղերի տարածման արագ աճը։

Ամեն ինստիտուտ ձախողված է՝ օրենքի գերակայությունից մինչև սոցիալական երաշխիքների համակարգ. այս իրավիճակը պահանջում է փակ, արդար, անկախ և հանրային հետաքննություն, այլ ոչ թե քաղաքական հաշվեհարդար կամ սենյակային ճնշումներ։

Առանց այս հարցերի պատասխանների՝ որևէ մեղադրանք ոչ թե արդարադատության դրսևորում է, այլ քաղաքական հաշվեհարդար։
Այն, ինչ այսօր կատարվում է Արագածոտնում, վտանգավոր նախադեպ է, որը հիշեցնում է խորհրդային 1930-ականների հակաեկեղեցական քաղաքականությունը, երբ հարյուրավոր հայ հոգևորականներ աքսորվեցին կամ բանտարկվեցին՝ միայն իրենց համոզմունքների համար։
Վերջին անգամ նման լայնամաշտաբ հալածանք հայ հոգևորականների դեմ եղել է դեռևս Եղեռնի նախաշեմին, երբ Օսմանյան իշխանությունները ձերբակալեցին Կ.Պոլսո և արևմտահայոց բազմաթիվ եկեղեցականների՝ ազգային առաջնորդությունը ոչնչացնելու նպատակով։

Այսօր՝ XXI դարում, անկախ Հայաստանում, կրկնվում են նույն սխալները՝ հոգևորականը դարձվում է «համակարգի թշնամի», իսկ հավատը՝ քաղաքական հանցագործություն։

Մենք՝
«ՔՈՉԱՐԻ — Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» Կուսակցությունը,
պահանջում ենք՝

1. Անմիջապես հրապարակել բոլոր ապացույցները՝ ձայնագրությունները, ցուցմունքները և փորձաքննությունների եզրակացությունները։

2. Ապահովել Եկեղեցու և պետության հարաբերությունների իրական անջատվածությունը՝ առանց քաղաքական միջամտության։

3. Սահմանել անկախ հասարակական հանձնաժողով՝ վերահսկելու հոգևորականների դեմ հարուցված գործերի օրինականությունը։

4. Ազատել բոլոր հոգևորականներին մինչև մեղադրանքի փաստացի հաստատումը՝ հաշվի առնելով նրանց հանրային հեղինակությունը և հարգանքը։

Հայ ժողովուրդը չի հանդուրժի նոր հոգևոր ճնշում։

Եկեղեցու դեմ հարվածելը նշանակում է հարվածել ազգային հիշողությանը, ինքնությանը և ապագային։

ՔՈՉԱՐԻ Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք
Կուսակցության վարչություն