ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները մշտադիտարկման այց են կատարել Կիրանց, Առաքելոց, Մակարավանք, Դեղձնուտ վանական համալիրներ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզի մի շարք հուշարձաններ, այդ թվում՝ դժվարամատչելի վայրերում գտնվող։
Այցելության շրջանակում մշտադիտարկվել են Կիրանց, Առաքելոց, Մակարավանք, Դեղձնուտ վանական համալիրները, Մորո Ձորո (Ծռվիզ), Աղավնավանք եկեղեցիները։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Մշտադիտարկման ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել նաև Կիրանց և Առաքելոց վանական համալիրների ներսում գտնվող որմնանկարներին։
Մշտադիտարկվել են նաև պետություն-մասնավոր համագործակցությամբ վերականգնվող Մակարավանք վանական համալիրի գավիթի ծածկի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները։
Մշտադիտարկման արդյունքները հաշվի կառնվեն հաջորդ տարիներին հուշարձանների վերականգնման ծրագրերում։