Ռուսաստանը գիշերը կորցրել է 17 տանկեր և երկու գազատար նավՇենգավիթ թաղամասում «Գ․ Ս․ ՊԵՏՐՈՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է հեղուկ գազի թերլիցքավորման դեպք
Եթե այսօր մեր հարցին լուծում չտան, մենք կտրուկ քայլերի ենք գնալու, էլ մեր քայլերին պատասխանատու չենք, որովհետև բաժակը լցվել ա․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակից (տեսանյութ)
Աղանդավորները սկսել են Եկեղեցու վրա հարձակվել, Նիկոլը քիչ էր, հիմա էլ դրանք. Տեր Մանուկ Ընտրություններից ընտրությու՞ն են հիշում ժողովրդին. Կոտայքի մարզպետին հրավիրում ենք այստեղ. «Մուլտի սթոուն»-ի աշխատակից (տեսանյութ)
Երեկ Դավթաշենի շենքերից մեկից ընկած 16 տարեկան աղջիկն ինքնաuպանnւթյուն է գործել
Կասեցվել է Մեղրաշատում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ«88» սուպերմարկետներում 33 վարչական իրավախախտում է արձանագրվել․ 16 դեպքում անցած է եղել ապրանքի պիտանելիության ժամկետըՓոխանակ կառավարությունից գան, մի պատասխան տան, գվարդիա են բերում վրաներս․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակից (տեսանյութ)Փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրերՏարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հուլիսի 15-ի դրությամբՌԴ ԶՈւ-ն Օդեսայում և Չեռնոմորսկում խոցել է նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտները. ՊՆ
Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
Իսպանիայի հավաքականը հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն և 16 տարի անց ՖԱԱ եզրափակիչում էՏեղումներ չեն լինի. երեկոյան սպասվում է քամու ուժգնացումԱմենայն Հայոց Կաթողիկոսը սփյուռքահայ երիտասարդներին պատգամ է հղելԹրամփը կոչ է արել Նեթանյահուին դուրս բերել զորքերը Սիրիայից և Լիբանանից
Հարութ Սասունյանը լավ լուր է հայտնել
Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել
Ներիշխանական խմորումներ. ում են «քցել» և ում են դեռ «քցելու» ՔՊ-ականները՝ Փաշինյանի հրահանգով. «Հրապարակ»
Ռուսական բանակը Օդեսայում հարվածել է Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավին
Շահումյանցի Ժիրոն ու նրա «կլանը»՝ կրկին մեղադրյալի աթոռին. «Հրապարակ»«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտումՍահմանադրական դատարանի որոշման փաստաթղթում հազարավոր անհամապատասխանություններ կան. թվեր. «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն զանգվածային հարձակում է իրականացրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայի վրաՓաշինյանը որոշել է «ժերտվա տալ» մերձավորներին. «Հրապարակ»210 մլն դրամ, 300 հազար դոլար և 100 հազար եվրո. Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը. «Ժողովուրդ»Աղբերք-Ճամբարակ հատվածում՝ մայրուղու մոտ 250 գծամետրն ամբողջությամբ քանդված է. «Հրապարակ»Մարզպետներն անգործ կմնան. «Ժողովուրդ»Իրանը հարվածել է Հորդանանում գտնվող ամերիկյան Ալ-Ազրաք ռազմաբազայինԳագիկ Ծառուկյանին 2 անգամ փոքր մահճակալի վրա են ստիպել քնել, Արեգնազ Մանուկյանին արգելում են անգամ անչափահաս զավակին տեսնել. «Հրապարակ» Ի՞նչն է շուրջ երկու տարի քննվում մի գործով, որի առանցքային հանգամանքները տեղի են ունեցել բաց նիստի ընթացքում՝ ուղիղ եթերում. «Ժողովուրդ»ԱԱԾ-ն ու ՌՈ-ն օդանավակայանում շարունակում են որս իրականացնել. «Հրապարակ»Երևանի քաղաքապետարանում պաշտոնանկությունների և վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունների գործընթացը նոր փուլ է թևակոխում. «Ժողովուրդ»ԱՄՆ-ն Իրանին նոր հարվածներ է հասցրելԻշխանությունը Կոտայքի մարզպետացու է փնտրում․ «Հրապարակ»«Ադրբեջանի նկատմամբ անհրաժեշտ քաղաքական ճնշում չենք տեսնում Եվրամիության կողմից». Դավիթ Իշխանյանի որդու ելույթը ԵԽ-ում
Դավթաշենում շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջկա մարմին
Իսպանիան հաղթում է Ֆրանսիային ԱԱ-2026-ի կիսաեզրափակչումՎրաստան-Հայաստան սահմանին պնևմատիկ զենք և փամփուշտներ են հայտնաբերվել«Արարատ-Արմենիան» հաղթահարել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլըԻրան-ԱՄՆ լարվածությունը սրվում է․ Թեհրանը հայտնում է նոր հարվածների մասինԼիլիթ Աղեկյանի թիմը դատավճիռը համարում է խոսքի ազատության սահմանափակումՄատենադարանը և շվեյցարական կառույցները քննարկել են համագործակցության նոր ծրագրերԻրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմական օբյեկտներինՓոխվարչապետը կարևորել է հայ-ֆրանսիական ռազմավարական գործընկերության խորացումըՈղբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինՎեհափառը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների ազգային ինքնության ամրապնդումըՎերին Լարսում սահմանային ծանրաբեռնվածություն է․ բեռնատարների հերթ է գոյացելՆեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը
Քաղաքականություն

«Մի նոր 80-ամյա էջ ենք բացում»․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը «Արամ Խաչատրյան» համերգասրահում մասնակցել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի 80-ամյակին նվիրված միջոցառմանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը, ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, գիտակրթական և մշակութային ոլորտների ներկայացուցիչներ, ինչպես նաև հյուրեր արտերկրից։

Փաշինյանը հանդես է եկել ելույթով, ողջունել ներկաներին և շնորհավորել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հիմնադրման 80-րդ տարեդարձի առիթով: Վարչապետի խոսքով, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը մի հաստատություն է, որի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում շատ էմոցիաներ կան, քանի որ այդ ինստիտուտի գործունեության հետ են կապված Հայաստանի սպորտային այն փառապանծ հաջողությունները, որոնցով բոլորը շարունակաբար հպարտանում են: «Ես հասկանում եմ, որ դահլիճում այսօր ներկա են բազմաթիվ մարդիկ, ովքեր համահեղինակ են այդ բոլոր հաջողություններին, և ես ուզում եմ իմ գնահատանքի և հարգանքի տուրքը մատուցել բոլոր վաստակաշատ գործիչներին, որոնք ապահովել են մեր սպորտի փառքը և այդպիսով մեզ բոլորիս լիցքավորել մեծ էմոցիաներով ու էներգիայով: Շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր կատարած աշխատանքի համար»,– ասել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, այս տոնական օրը նաև շատ կարևոր է արձանագրել, թե ինչ պետք է անել այդ ժառանգության հետ. «Կարծում եմ՝ այդ ժառանգության նկատմամբ մեր մեծագույն տուրքը կլինի այն, որ մենք, ինչպես Նոր Կտակարանում է ասվում, ոչ թե մեզ ի պահ հանձնված այդ հաջողությունը մսխենք կամ առնվազն այդ հաջողությանը նոր բան չավելացնենք, այլ այդ հաջողության ավանդույթն օգտագործելով՝ նորանոր փառքի էջեր բացենք մինչև այս պահը մեր ունեցած սպորտային փառապանծ էջերին»։ Վարչապետն ընդգծել է, որ հաջողությունների ճանապարհն ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում, անցնում է կրթության միջոցով. «Այսինքն, եթե մենք կրթության ոլորտում չունենանք լուրջ հաջողություններ, մրցահարթակներում չենք կարող ունենալ ավելին, քան այսօր ունենք»։

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտը ռազմավարական նշանակություն ունի սպորտի բնագավառում, այս համատեքստում խոսել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում անհրաժեշտ մարզական ենթակառուցվածքների ապահովման, մարզերում մարզական կենտրոններ ստեղծելու մասին. «Մենք այսօր մեր բոլոր դպրոցներում առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում ոչ միայն ֆիզկուլտուրայի դահլիճներին, այլև բացօթյա մարզական ենթակառուցվածքներին: Մենք մասնավորի հետ համատեղ գործունեություն ենք իրականացնում մարզերում մարզական կենտրոններ ստեղծելու համար»։

Խոսելով առողջապահության բնագավառում ինստիտուտի կարևորության մասին՝ վարչապետը նշել է, որ առողջապահության ոլորտում մեծ խնդիրներ կան, այդ թվում՝ այն պատճառով, որ քաղաքացիներին բավարար չափով չի խրախուսվում առողջ ապրելակերպը, սպորտով զբաղվելը, ինչն էլ իր հերթին կապված է ենթակառուցվածքի բացակայության հետ: «Ես ուզում եմ ասել, որ Կառավարությունն այդ ենթակառուցվածքներն ստեղծելու է, և մենք ակնկալում ենք, որ այդ ենթակառուցվածքներն ունենան մասնագետներ, որովհետև այդ ենթակառուցվածքներն առանց պատշաճ մասնագետների չեն տալու այն արդյունքը, որը բոլորս ակնկալում ենք: Հետևաբար, ես ուզում եմ, որ մենք այսօր, նշելով Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի 80-ամյակը, նաև արձանագրենք մի նոր 80-ամյա էջի բացումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ անհրաժեշտ է ռազմավարական քննարկումներ ունենալ և որոշումներ կայացնել, թե նախորդ 80 տարվա ժառանգությունն ինչպես պետք է կիրառել հաջորդ 80 տարին պլանավորելու և հաջորդ 80 տարվա ընթացքում առնվազն նույնպիսի փառապանծ սպորտային և մարզական էջեր ստեղծելու համար:

Ամփոփելով իր ելույթը՝ վարչապետը կրկին շնորհավորել է ինստիտուտի 80-ամյա հոբելյանի առիթով, շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի, ներդրման համար և համոզմունք հայտնել, որ այս առաջին 80-ամյակին կհաջորդի երկրորդը, երրորդը, չորրորդը, հինգերորդը, և ամեն 80-ամյակ նախորդից կլինի ավելի հարուստ, ավելի փառապանծ, ավելի գեղեցիկ և ավելի մեծ հեռանկարներով տոգորված։

Ելույթներով հանդես են եկել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը:

Միջոցառման շրջանակում ցուցադրվել է տեսաֆիլմ բուհի անցած ճանապարհի և ապագայի տեսլականի մասին, որից հետո տեղի է ունեցել Պատվո շքանշանների հանձնման հանդիսավոր արարողությունը: