Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ինՎստահաբար կարող ենք ասել, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք. Զաքարյան
Քաղաքականություն

Նիկոլը եկեղեցու դեմ մղվող այս կռվnւմ էլ կարող է հաջողել. քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրել է.

Հետևելով վերջին երկու օրերի զարգացումներին՝ սկսում եմ մտածել, որ Նիկոլը, ցավոք, եկեղեցու դեմ մղվող այս կռվում էլ կարող է հաջողել։ Ավելին՝ իր առջև դրված խնդիրների կեսն արդեն լուծել է։ Մնացած կեսը լուծելու համար բավական ժամանակ ունի։ Չի շտապելու։ Դանդաղ է աշխատելու, բայց հետևողական։


Վստահ եմ՝ Նիկոլը նախապես գիտեր, թե հոգևորականներից ով և որ պահին է միանալու եկեղեցու դեմ արշավին, ով և որ պահին է ողջույններ ու օրհնություն փոխանցելու իրեն և դեռ ով ու ինչ կանի մոտ ապագայում։ Եկեղեցու դեմ իրականացվող այս արշավի սցենարը նախապես էր մշակված և մինչ այս պահը, վստահ եմ՝ անշեղորեն է իրագործվում։

Հարցս այլ է։ Իսկ ո՞րն է եկեղեցին պաշտպանելու ծրագիրը։ Տարբեր քաղաքական գործիչների հայտարարություններ եմ կարդում ու ոչինչ չեմ հասկանում՝ վերջն ի՞նչ։ Մի բան արվելու է, թե՞ մի քիչ էլ Նիկոլին կքննադատենք ու վերջ։

Եկեղեցու հայտարարություններից էլ բան չեմ հասկանում։ Հորդորում են՝ սադրանքներին չտրվել, ամուր մնալ և այլն։ Լավ, չտրվենք։ Բայց միթե՞ Նիկոլի արածը սադրանք է։ Ես այդպես չեմ կարծում։ Կոնկրետ ծրագիր է, որն իրականացվում է՝ անկախ նրանից եկեղեցին դա սադրանք կկոչի, թե՞ ոչ կամ կտրվի այդ սադրանքին, թե՞ ոչ։ Մկրտիչ Սրբազանն ակնհայտորեն սադրանքի չի տրվել և ի՞նչ եղավ։

…Երկար-բարակ գրում եմ՝ անընդհատ հետաձգելով ճշմարտությունն ասելու՝ շատ դժվար պահը։ Իսկ ճշմարտությունն այն է, որ մեր եկեղեցին ինքն իր համար կանխորոշեց այս ճակատագիրը։ Ճիշտ այն պահին, երբ հրաժարվեց Բագրատ Սրբազանից ու նրա սկսած պայքարից։ Հետո, երբ սկսեց ջոկողություններ դնել Բագրատ և Միքայել սրբազանների մեջ։ Հասկանու՞մ եք՝ եկեղեցին ակամայից ի ցույց է դրել իր ներքին վախերը (կարող է՝ սխալ բառ եմ օգտագործում), մտահոգությունները, տարաձայնությունները… ու էլի շատ բան, իսկ Նիկոլն այդ ամենը նկատել է։ Նկատել ու հիմա էլ արյան հոտ առած շնաձկան պես եկել հերթական զոհի ետևից։

Եվ հաջողելու է։ Որովհետև միասնական դիմադրություն չկա։ Որովհետև եկեղեցին շարունակում է Բագրատ Սրբազանին ու մյուս 17 արդարներին մեկ աչքով նայել, իսկ Միքայել և Մկրտիչ սրբազաններին՝ մեկ այլ։ Որովհետև ի աջակցություն Սամվել Կարապետյանի գազի տաքացուցիչներով ցույցեր են կազմակերպվում, իսկ Մկրտիչ Սրբազանի համար՝ ոչինչ։ Ով եղունգ ունի, իր գլուխն է քորում, ու այդպես բաժան-բաժան եղած հերթով հայտնվում բանտերում։

Ցավոք, սա է իրականությունը։ Հատիկ-հատիկ տանում են մեր հոգևոր և քաղաքական առաջնորդներին։

Ախ դու Կըկու, հիմար Կըկու,
Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու…

Մեր երկրում տեղի ունեցող ամեն բան իր բացատրությունն ունի։ Այլ հարց է, թե որքանով ենք պատրաստ նայել ճշմարտության աչքերին։ Նայել ու տեսնել, որ մենք ենք մեղավոր։ Մենք՝ եկեղեցին, ընդդիմությունը, մտավորականությունը, էլիտաները… Մենք ենք սնում Նիկոլին։ Մեր երկչոտությամբ, ամբիցիաներով, զգուշավորությամբ, անհետևողականությամբ, անվճռականութմաբ ու շատ ուրիշ այլ բաներով ենք սնում նրան։ Դա է իրականությունը։

Գիտեմ, որ ասածներս շատերին կարող է և դուր չգալ, բայց այլ տարբերակ չկա՝ հիվանդությունը բուժելու համար ճիշտ ախտորոշում է պետք։ Իսկ ով համարում է, որ սխալ է ասածս, հանգիստ կարող է իրեն դուրս դնել իմ նշած «մենք»-ից։ Հուսով եմ՝ Նիկոլը հաջորդը նրանց ետևից չի գնա։

Ես անսահման սիրում և հարգում եմ մեր եկեղեցին, նրա սպասավորներին ու անդամներին։ Եվ իրապես հուսով եմ՝ որ գրածս կօգնի ճիշտ որոշումներ կայացնելուն։ Մեզ բռնցքվել է պետք, միավորվել։ Վեհարանի դիմաց այս օրերին ընդդիմադիր առաջնորդների ու հանրային գործիչների հերթեր պետք է գոյանային։ Բայց ոչ՝ բոլորը նստած սպասում են, թե ինչ կանի Վեհափառը և գուշակում, թե ով կլինի հաջորդը։

Մինչդեռ, գուշակելու կարիք չկա. բարի ծերունի Հեմինգուեյը շատ հստակ է տվել այն հարցի պատասխանը, թե ում մահն է գուժում զանգը…