Սլովակիայում 8-րդ դասարանի աշակերտը զինված հարձակում է իրականացրել. կան զոհեր և վիրավորներՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում է
Վճռաբեկ դատարանի նախագահին սպասարկող «Toyota»-ի վարորդը խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները
Ուկրաինայի զինված ուժերը Բրյանսկի մերձակայքում հարձակվել են երկաթուղային գծերի վրա՝ գնացքի երթևեկության ժամանակ
Սամվել Սամվելի Աշոտյանն ընդդեմ Ալեն Սիմոնյանի. դատական նիստը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 30-ին
60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով գումար էր վերցրել
Գրողների դիրքորոշումը հստակ է և անփոփոխ․ սեփականության իրավունքը որևէ մեկի ցանկությամբ չի կարող վերածվել ուրիշի սեփականության. փաստաբան
Ադրբեջանցին մտել է Ծովագյուղ և հանգիստ նկարում է տարածքը (քարտեզ, տեսանյութ)
Փաշինյանն աշխատանքից ազատել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարինՍոչիի օդանավակայանում մոտ 40 չվերթ է հետաձգվելԶեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes», կա վիրավnր
Նիկոլ Փ․-ն չի ցանկանում մեծ հնչեղություն տալ հակառուսական ուղղվածության այս «գործին», այլապես կստացվի, որ ՀՀ-ն պաշտոնապես և մեծ շուքով պատերազմ է հայտարարում ՌԴ-ին․ Թևանյան
Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հյուսիսային բրիգադի հրամանատարի ոչնչացման մասին
Տիգրանաշենի տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելու մասին կա՞ն փաստաթղթեր. պարզաբանում
Գործող կառավարչի սանձազերծած արկածախնդրությունը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ անբարոյականության մակարդակի է հասել. Տիգրան ԱբրահամյանԾառը կողաշրջվել է և փակել երթևեկելի հատվածըՏիրադավ արքեպիսկոպոսին՝ պատվավոր քաղաքացու կոչում․ հաջորդ քայլը Կաթողիկոսի թեկնածո՞ւն է․ «Հրապարակ»Գառնիկ Դավթյանը հրաժարվել է Ռուբինյանի հետ քննարկումներիցԹուրքիայի դպրոցներից մեկում կրակոցներից ուսուցիչ է զոհվել
Մհեր Գրիգորյանը հերքել է դիրքային զիջումների մասին հրապարակումները
Նիստի ընթացքում որևէ վիրավորական արտահայտություն չի հնչել․ Մալաթիա-Սեբաստիայի ղեկավարը հերքում է
«Ո՞նց կարա պատերազմ տանուլ տվածը դեռ մնա իշխանության, Ո՞ՆՑ …». օգտատերերն արձագանքել են Հարությունյանի գրառմանը
Սպիտակ-Ապարան ճանապարհին կցորդիչով բեռնատարը կորցրել է կառավարումը, ընդունել մկրատաձև դիրք․ երթևեկությունը փակվել է
Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի տարածքում միզելու փորձ կատարող իսրայելցի հրեա տղամարդը բռնվել է
Շատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ ՄելիքյանՄինչև ժամը 18:00-ը ջուր չի լինի12.9 մլն դրամ եկամուտ, 20.1 մլն դրամ վարկ․ ի՞նչ ունեցվածք ունի Արմավիրի ՔՊ-ական համայնքապետ Վարշամ Սարգսյանը․ «Ժողովուրդ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Վահագն Հովակիմյանի որոշումը դժգոհության առիթ է դարձել. «Հրապարակ»ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով երկրորդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում․ «Ժողովուրդ»Ինչ են նվիրել Արարատ Միրզոյանին. «Հրապարակ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Ուշագրավ ժողով է սպասվում․ «Հրապարակ»Ադրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է ադրբեջանցիների՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասինՎահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ «Ժողովուրդ»ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է. «Հրապարակ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»Թիրախում Գեւորգ Փարսյանն է. «Հրապարակ»Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո․ «Ժողովուրդ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»«Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները». «Հրապարակ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել. «Հրապարակ»Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա․ «Ժողովուրդ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Աննա Հակոբյանը Սյունիքում էր. «Հրապարակ»Սիրիայում խոշոր հրդեհ է բռնկվել և այրվում է երկրի խոշորագույն գազատարըՀռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան
Հասարակություն

Բռնապետությունը չի կարող հաղթել հավատքին. Կարինե Վանեսյան

Լրագրող, հաղորդավարուհի Կարինե Վանեսյանը գրել է․

Կարինե ՎանեսյանԱյսօր Հայաստանում բանտարկվում են մարդիկ, որոնց միակ «մեղքը» ծառայությունն է Աստծուն եւ Հայրենիքին։ 
Նրանց չեն կարողանում մեղադրել արդարացիորեն բացահայտված որեւէ արարքի համար, ուստի փորձում են դատապարտել հոգեւոր  ներկայության վստահելի ազդեցության պատճառով։ 

Սա ապազգային հարձակում է հոգեւոր համայնքի դեմ, հարված՝ Սուրբ Էջմիածնին՝ հայ ժողովրդի հավերժական սրտին։

Եթե նույնիսկ փորձեն փակել Եկեղեցու դռները, միեւնույնն է, անհնար է դադարեցնել, լռեցնել աղոթքն առ Աստված։
Եւ ամեն անգամ, երբ ներկայիս իշխանությունները դիմում են ստորացուցիչ բռնարարքների եւ փորձում սադրանքների գնով լռեցնել ճշմարտության, արդարության ձայները, իրականում միայն ուժեղացնում են այդ ձայները պաշտպանող արձագանքները։

Այդ պատճառով այսօր Մայր Աթոռի պատերն անգամ չեն լռում։
Այնտեղից հնչում է ոչ թե պաշտպանության, այլ հավատքի պայքարի անընկճելի խոսքը։

Այսօր Վեհափառ Հայրապետի ուղերձ-պատգամը, որը վկայում է ճնշումների եւ անարդարության տիրող մթնոլորտի մասին՝ մեզ եւս մեկ անգամ հիշեցրեց, որ Եկեղեցին երբեք չի փլուզվի, այն անպաշտպան չի եւ չի երկնչում որեւէ հարձակումից։
Նրա ուժը հիմա փորձության մեջ է եւ հենց այստեղ է տեսանելի հավատքի իրական կշիռը։

Երբ հակահայ ուժերը փորձում են Եկեղեցին ներկայացնել որպես միջամտող ուժ, դա արվում է մի նպատակով՝ վարկաբեկել ազգային հիշողությունը։
Սակայն այստեղ կա խորքային հակասություն․ պետությունն առանց Եկեղեցու կորցնում է իր պատմական շարունակականությունը։ Իսկ ժողովուրդն առանց հավատքի՝ իր հավաքական ոգին։

Այսօր ականատես ենք մի վտանգավոր գործընթացի, երբ քաղաքական հաշվարկը փորձում է վերակազմակերպել հոգեւոր կառույցը՝ ստեղծելով «նոր ժամանակակից մոդել»՝ առանց ավանդույթի, առանց խղճի, առանց Աստծո։
Բայց այդ փորձը ձախողման է ենթարկվելու եւ կավարտվի ինքնակործանմամբ։
Պատմությունից բազմաթիվ խայտառակ, անհաջող օրինակներ են հայտնի, երբ փորձել են կառուցել երկիր առանց տաճարի, տապալվել են հենց այնտեղ, որտեղ մարդը դադարել է աղոթել։

Անշուշտ, արդարությունը հնարավոր է հետաձգել, բայց ոչնչացնել՝ երբե՛ք։
Չպետք է մոռանալ, որ Աստծո առջեւ բոլոր իշխանությունները ժամանակավոր են, իսկ Եկեղեցին՝ մի՛շտ հավերժ եւ կանգուն։

Եւ հենց այս հակադրության մեջ է բացվում մեր ժամանակի ողբերգությունը․ իշխանությունը կառուցում է իր փառքն ուժի գործադրմամբ, մինչդեռ Եկեղեցին ապրում է զոհողությունների զորությամբ։

Երբ այս երկուսը բախվում են, պատմությունը միշտ հիշում է ոչ թե բռնություն ենթարկողին, այլ նրան, ով բռնության դիմաց երբեք չի ծնկադրում։

Այս օրերին Մայր Աթոռի շուրջ կատարվող ամեն բան հիշեցնում է մաքրագործման ընթացքի մասին։
Հոգեւոր պայքարն այժմ տեսանելի է դարձել քաղաքական հարթության վրա, բայց իր խորքում այն մնում է ոգու պայքար։
Եկեղեցին հիմա կանգնած է նույն տեղում, որտեղ միշտ եղել է՝ ժողովրդի կողքին։
Իսկ ժողովուրդը, որքան հուսահատ լինի, միեւնույնն է, իր ներքին բնազդով զգում է, երբ հարվածում են Եկեղեցուն, հարվածում են իրեն։

Այսօր բանտարկված մեր հոգեւորականները չեն կրում իշխանության կամայականության խարանը, այլ ազգի խղճի Խաչը։
Նրանք չե՛ն պարտվել եւ չե՛ն պարտվելու։
 Նրանք մաքրագործում են բոլորիս հավատքը եւ բացահայտում չափը։
Իսկ իշխանությունները, որոնք վախենում են անգամ հնչող աղոթքից, արդեն իսկ պարտված են։
Քանի դեռ բանտարկված են նրանք, ովքեր աղոթում են այս երկրի համար, իրականում ազատ չեն նրանք, ովքեր իշխում են։

Մայր Աթոռը, երբ արձագանքում է, երբեմն թվում է՝ դանդաղ, չափված, առանց շտապելու։
Բայց դա ուժի նշան է, ոչ թե զսպվածության կամ վախի։
Եկեղեցին չի մղում քաղաքական պատերազմ, այն պսրզապես բարոյական դիմադրություն ու հավասարակշռվածություն է ցուցաբերում։
Եւ այս պայքարում նրա ամենախոսուն արձագանքը՝ հոգեւոր անառիկ ներկայությունն է։

Մայր Աթոռը այսօր կանգնած է ոչ թե ընդդեմ իշխանության, այլ հանուն հավատքի պահպանման։
Եւ հենց այս տարբերությունն է որոշում, թե ով  է բարոյական առավելություն կրողը։

Եւ երբ այս փոթորկի միջից բարձրանում է Վեհափառ Հայրապետի պատգամաբեր խոսքը՝ առանց մեղադրանքի, բայց հաստատուն հավատքով, սա քաղաքական արձագանք չի, այլ բարոյական սահմանագիծ է՝ հիշեցում, որ մեր երկիրը գոյատեւում է իր աղոթասեր ժողովրդի անսասան հավատքի շնորհիվ։

Երբ վերջին անգամ հարցնենք՝ ի՞նչ են ուզում իշխանությունները՝ վերացնել Եկեղեցին եւ հավատքը, վերաձեւել բարոյականությունը, թե ուղղակի ոչնչացնել հոգեւոր դիմադրությունը, պատասխանն ակնհայտ է․
 նրանք՝ սրբությունները ամենամերժողականները, անկարող են ընկալել եւ ընդունել, որ հավատքը չի ենթարկվում ստոր բռնությունների ու կեղեքիչ ճնշումների։

Եկեղեցին ապրում է ոչ թե իշխանությունների, այլ Աստծո ներկայությամբ եւ ժողովրդի հավատքի շնորհիվ։
Եւ այս վերջին երկու ուժերի միասնությունը երբեք չի պարտվում։

Հավատավոր ժողովուրդն այս անգամ պաշտպանելու է ոչ միայն Մայր Տաճարը, այլ իր ներքին տաճարը՝ խղճի եւ արժանապատվության սահմանում։

Եւ քանի դեռ այդ տաճարի ներսում կա աղոթք, քանի դեռ այդ աղոթքը հնչում է նույնիսկ բանտախցերում, Հայոց Եկեղեցին կանգուն եւ անխոցելի է։
Ոչ թե որպես հոգեւոր կառույց, այլ որպես ապրող եւ հավերժացող ճշմարտություն։