60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով գումար էր վերցրել
Գրողների դիրքորոշումը հստակ է և անփոփոխ․ սեփականության իրավունքը որևէ մեկի ցանկությամբ չի կարող վերածվել ուրիշի սեփականության. փաստաբան
Ադրբեջանցին մտել է Ծովագյուղ հանգիստ նկարում է տարածքը (տեսանյութ)
Փաշինյանն աշխատանքից ազատել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարինՍոչիի օդանավակայանում մոտ 40 չվերթ է հետաձգվելԶեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes», կա վիրավnր
Նիկոլ Փ․-ն չի ցանկանում մեծ հնչեղություն տալ հակառուսական ուղղվածության այս «գործին», այլապես կստացվի, որ ՀՀ-ն պաշտոնապես և մեծ շուքով պատերազմ է հայտարարում ՌԴ-ին․ Թևանյան
Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հյուսիսային բրիգադի հրամանատարի ոչնչացման մասին
Տիգրանաշենի տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելու մասին կա՞ն փաստաթղթեր. պարզաբանում
Գործող կառավարչի սանձազերծած արկածախնդրությունը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ անբարոյականության մակարդակի է հասել. Տիգրան ԱբրահամյանԾառը կողաշրջվել է և փակել երթևեկելի հատվածըՏիրադավ արքեպիսկոպոսին՝ պատվավոր քաղաքացու կոչում․ հաջորդ քայլը Կաթողիկոսի թեկնածո՞ւն է․ «Հրապարակ»Գառնիկ Դավթյանը հրաժարվել է Ռուբինյանի հետ քննարկումներիցԹուրքիայի դպրոցներից մեկում կրակոցներից ուսուցիչ է զոհվել
Մհեր Գրիգորյանը հերքել է դիրքային զիջումների մասին հրապարակումները
Նիստի ընթացքում որևէ վիրավորական արտահայտություն չի հնչել․ Մալաթիա-Սեբաստիայի ղեկավարը հերքում է
«Ո՞նց կարա պատերազմ տանուլ տվածը դեռ մնա իշխանության, Ո՞ՆՑ …». օգտատերերն արձագանքել են Հարությունյանի գրառմանը
Սպիտակ-Ապարան ճանապարհին կցորդիչով բեռնատարը կորցրել է կառավարումը, ընդունել մկրատաձև դիրք․ երթևեկությունը փակվել է
Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի տարածքում միզելու փորձ կատարող իսրայելցի հրեա տղամարդը բռնվել է
Շատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ ՄելիքյանՄինչև ժամը 18:00-ը ջուր չի լինի12.9 մլն դրամ եկամուտ, 20.1 մլն դրամ վարկ․ ի՞նչ ունեցվածք ունի Արմավիրի ՔՊ-ական համայնքապետ Վարշամ Սարգսյանը․ «Ժողովուրդ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Վահագն Հովակիմյանի որոշումը դժգոհության առիթ է դարձել. «Հրապարակ»ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով երկրորդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում․ «Ժողովուրդ»Ինչ են նվիրել Արարատ Միրզոյանին. «Հրապարակ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Ուշագրավ ժողով է սպասվում․ «Հրապարակ»Ադրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է ադրբեջանցիների՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասինՎահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ «Ժողովուրդ»ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է. «Հրապարակ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»Թիրախում Գեւորգ Փարսյանն է. «Հրապարակ»Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո․ «Ժողովուրդ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»«Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները». «Հրապարակ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել. «Հրապարակ»Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա․ «Ժողովուրդ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Աննա Հակոբյանը Սյունիքում էր. «Հրապարակ»Սիրիայում խոշոր հրդեհ է բռնկվել և այրվում է երկրի խոշորագույն գազատարըՀռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն է
Հասարակություն

Հրաշքի նկատմամբ աստվածային զորության հավատը․ լույս է տեսել «Արցախյան հրաշապատումներ» գրքույկը

«Գեղարդ» վերլուծական․

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի գրասենյակի և ԴԻԱԼՈԳ ՀԿ-ի համատեղ մատենաշարի շրջանակներում լույս է տեսել «Արցախյան հրաշապատումներ» գրքույկը, որտեղ նկարագրվող հնօրյա և նորօրյա հրաշագործ պատմությունները վկայում են, որ Քրիստոնյա աշխարհի համար Հիսուս Քրիստոսի` շուրջ 2000 և ավելի տարիներ առաջ կատարած հրաշքները աստվածհայտնության ու աստվածային փրկագործության յուրահատուկ դրսևորումներ են եղել, ինչպես հին ժամանակներում, այնպես էլ՝ այսօր։

Հրաշքը` ապշեցուցիչ, արտասովորությամբ բացառիկ, ինչ որ բան է, ինչը մշտապես եղել է Աստծո անսահման սիրո դրսևորումն ու ապացույցը մարդու հանդեպ: Այս առումով, գրքույկում նկարագրվող Արցախի սրբատեղիների, մատուռների և եկեղեցիների շուրջ հյուսված սրբապատումները,  հայ մատենագիրների  սրբազան ավանդազրույցներն ու Արցախյան ողբերգական իրադարձությունների ընթացքում  առանձին մարդկանց հետ կատարված հրաշագործությունները բացառություն չեն (օրինակ` «Տեսիլքը Քարին տակում», «Մանկան հրաշքը», երբ ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայրը հանկարծ պատվում է մառախուղով և թշնամու ռմբակոծությունից փրկվում է` հավատացյալ համայնքի աղոթքով, իսկ Շահումյանի շրջանի հայաթափման ժամանակ անզգուշորեն մոր գրկից Թարթառ գետն ընկած երեխան փրկվում է` Մարիամ Աստվածածնի տեսիլքով և այլն):

Աստված հավիտենական է և միայն հավատացողը գիտի, որ Աստծո գործած հրաշքները ծնվում են հավատքից` անկախ ժամանակից ու տարածությունից, զորօրինակ, անսպասելի բուժում` որևէ անբուժելի հիվանդությունից, անսպասելի ելք` անելանելի վիճակից, ինչն էլ  հանգում է սրբազնացված  և ընդգծված  զգացմունքային հոգեվիճակի` աստվածահաճո վարձատրության դիմաց:

Այսօր, ավելի քան երբևէ, երբ  մեր ժողովուրդն ապրում է հրաշքներ տեսնելու մշտատև ակնկալությամբ, աստվածային ուժի միջամտությանն ապավինելն ընկալվում է որպես ամենազորեղ հրաշք, միայն թե  կարողանանք  արժանի լինել դրան. «Գնա՛, և ինչպես հավատացիր, այնպես թող լինի քեզ» (Մատթ. Ը 13):

«Արցախյան հրաշապատումներ» գրքույկն, իհարկե, չի հավակնում ակադեմիական աշխատանքների համար ներկայացվող պահանջների բավարարմանը, սակայն գրքույկում նկարագրվող հրաշագործությունները վկայում են հրաշքի նկատմամբ աստվածային զորության հավատի մասին, որը հատելով մարդկային մտքի, տրամաբանության և ըմբռնման սահմանագիծը՝ կենցաղավարում  է իր նորօրյա դրսևորումներով, քանի որ մարդկությունը շարունակում է իր կյանքն ապրել աչքերի համար տեսանելի հրաշքներ փնտրելով։