60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով գումար էր վերցրել
Գրողների դիրքորոշումը հստակ է և անփոփոխ․ սեփականության իրավունքը որևէ մեկի ցանկությամբ չի կարող վերածվել ուրիշի սեփականության. փաստաբան
Ադրբեջանցին մտել է Ծովագյուղ հանգիստ նկարում է տարածքը (տեսանյութ)
Փաշինյանն աշխատանքից ազատել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարինՍոչիի օդանավակայանում մոտ 40 չվերթ է հետաձգվելԶեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes», կա վիրավnր
Նիկոլ Փ․-ն չի ցանկանում մեծ հնչեղություն տալ հակառուսական ուղղվածության այս «գործին», այլապես կստացվի, որ ՀՀ-ն պաշտոնապես և մեծ շուքով պատերազմ է հայտարարում ՌԴ-ին․ Թևանյան
Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հյուսիսային բրիգադի հրամանատարի ոչնչացման մասին
Տիգրանաշենի տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելու մասին կա՞ն փաստաթղթեր. պարզաբանում
Գործող կառավարչի սանձազերծած արկածախնդրությունը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ անբարոյականության մակարդակի է հասել. Տիգրան ԱբրահամյանԾառը կողաշրջվել է և փակել երթևեկելի հատվածըՏիրադավ արքեպիսկոպոսին՝ պատվավոր քաղաքացու կոչում․ հաջորդ քայլը Կաթողիկոսի թեկնածո՞ւն է․ «Հրապարակ»Գառնիկ Դավթյանը հրաժարվել է Ռուբինյանի հետ քննարկումներիցԹուրքիայի դպրոցներից մեկում կրակոցներից ուսուցիչ է զոհվել
Մհեր Գրիգորյանը հերքել է դիրքային զիջումների մասին հրապարակումները
Նիստի ընթացքում որևէ վիրավորական արտահայտություն չի հնչել․ Մալաթիա-Սեբաստիայի ղեկավարը հերքում է
«Ո՞նց կարա պատերազմ տանուլ տվածը դեռ մնա իշխանության, Ո՞ՆՑ …». օգտատերերն արձագանքել են Հարությունյանի գրառմանը
Սպիտակ-Ապարան ճանապարհին կցորդիչով բեռնատարը կորցրել է կառավարումը, ընդունել մկրատաձև դիրք․ երթևեկությունը փակվել է
Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի տարածքում միզելու փորձ կատարող իսրայելցի հրեա տղամարդը բռնվել է
Շատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ ՄելիքյանՄինչև ժամը 18:00-ը ջուր չի լինի12.9 մլն դրամ եկամուտ, 20.1 մլն դրամ վարկ․ ի՞նչ ունեցվածք ունի Արմավիրի ՔՊ-ական համայնքապետ Վարշամ Սարգսյանը․ «Ժողովուրդ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Վահագն Հովակիմյանի որոշումը դժգոհության առիթ է դարձել. «Հրապարակ»ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով երկրորդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում․ «Ժողովուրդ»Ինչ են նվիրել Արարատ Միրզոյանին. «Հրապարակ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Ուշագրավ ժողով է սպասվում․ «Հրապարակ»Ադրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է ադրբեջանցիների՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասինՎահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ «Ժողովուրդ»ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է. «Հրապարակ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»Թիրախում Գեւորգ Փարսյանն է. «Հրապարակ»Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո․ «Ժողովուրդ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»«Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները». «Հրապարակ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել. «Հրապարակ»Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա․ «Ժողովուրդ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Աննա Հակոբյանը Սյունիքում էր. «Հրապարակ»Սիրիայում խոշոր հրդեհ է բռնկվել և այրվում է երկրի խոշորագույն գազատարըՀռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն է
Հասարակություն

Ադրբեջանցիները Մինգեչաուրում ոչնչացրել են հայերեն գրված արձանագրությունները

Monument watch.

«Չնայած Մինգեչաուր քաղաքը համեմատաբար նոր է, սակայն մարդիկ այդ տարածքում բնակվել են դեռևս հին ժամանակներից։ Հին և միջնադարյան շրջանում քաղաքի տարածքը, որը գտնվում է Կուր գետի երկու ափերին, մտել է Մեծ Հայքի Ուտիք նահանգի և Աղվանքի կազմում։ Մինգեչաուրի մասին հիշատակություններ կան դեռևս միջնադարից։ Ռուսաստանյան կայսրության տարիներին այստեղ համանուն բնակավայր է եղել՝ ներառված Ելիզավետպոլի նահանգի Արեշի գավառի կազմում։

Ներկայիս Մինգեչաուր քաղաքի հիմքերը դրվել են խորհրդային տարիներին՝ Երկրորդ աշխարհամարտից հետո, երբ սկսել են կառուցել Մինգեչաուրի ջրամբարն ու հիդրոէլեկտրակայանը։ Քաղաքը գտնվում է Մինգեչաուրի ջրամբարի արևելյան և Կուր գետի երկու ափերին։

Մինգեչաուրում ի սկզբանե բնակություն են հաստատել նաև հայեր։ Բացի ադրբեջանցիներից՝ 1959 թվականին քաղաքում ապրել է 3799 հայ, 1979 թվականին՝ 5147, 1988 թվականին՝ մոտ 10000 հայ բնակչություն։ 1988 թվականի բռնությունների ալիքը հասել է նաև Մինգեչաուր և տեղի հայերը ստիպված բռնագաղթել են քաղաքից։

Խորհրդային տարիներին այստեղ պեղվել է բազմաշերտ մի հնավայր։ Հայտնաբերվել են նաև վաղմիջնադարյան հայկական եկեղեցու և կից շինությունների մնացորդներ։ Պեղումների ընթացքում գտնվել են նաև 5-7-րդ դարերով թվագրվող հայերեն և աղվաներեն արձանագրություններ՝ չնայած ադրբեջանցի հնագետները այդտեղ միայն աղվանական հետքն են տեսնում։

Հայերի՝ դեռևս վաղ միջնադարում այստեղ գտնվելը փաստում են հայտնաբերված վերոհիշյալ արձանագրությունները՝ պեղված եկեղեցու ավերակներում՝ կամարաձև քարի վրա միատող փորագրված․

Ի ԹՈՒԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԵՐԵՍՆԵՐՈՐԴԻ ԱՄՒՈՅՆ ԵՐԱԿՂԻ ․․․ ՇԻՆԵՑԱՒ ՔԱՒԱՐԱՆ ՍՐԲՈՅՆ ԵՂԻՇԱՅԻ։

Եկեղեցու շինարարության առթիվ պահպանվել է հայերեն մի արձանագրություն, որն, ըստ Ա․Գ․ Աբրահամյանի վերծանության, ունի հետևյալ բովանդակությունը․

ՀԵՐԱԿԼԻ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՐԵՍՈՒՆԵՐՈՐԴ ԱՄԻՆ ՍՈՒՐԲ ԵՂԻՇԵԻ (կամ Գիսի եկեղեցի) ԱՂՈԹԱՏՈՒՆԸ ․․․ ԿԱՌՈՒՑՎԱԾ Է ․․․ Ի ՀԻՇԱՏԱԿԻ ՀՈԲԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ։

Փաստորեն՝ եկեղեցին կառուցվել է բյուզանդական հայազգի կայսր Հերակլի (610-641 թթ․) կառավարման 30-րդ տարում, այսինքն՝ 640 թվականին։

Հնավայրում գտնվել է նաև մի խեցեբեկոր, որի վրա հայերեն գրված է եղել անձնանուն՝ ՍԻՄ(ԷՈՆ)։ Եկեղեցու պեղումների ժամանակ հայտնաբերվել է նաև մի քարաբեկոր, որի վրա նշված է եղել 7-րդ դարում ապրած Աղվանքի ականավոր հոգևորականներից մեկի՝ Հոբելի անունը՝ ՈԲԵԼ ԱԲԵՂ(ԱՅ)։

Ադրբեջանական թանգարաններում ներկայացված են Մինգեչաուրում և նրա շրջակայքից հայտնաբերված գտածոները, սակայն խոսք չկա հայերի և հայկական մշակութային հետքի մասին։ Հավանական է, որ հայերեն գրված արձանագրությունները, որոնք հայտնաբերվել են պեղումների ընթացքում, ադրբեջանական սովորության համաձայն, ուղղակի ոչնչացվել են»։