Մահացել է Շերլոկ Հոլմսի դերակատարը
96 տարեկանում մահացել է Շերլոկ Հոլմսի դերակատար Դուգլաս Ուլիմերը. նա խաղացել է Բի-Բի-Սիի սերիալում 1965-1968 թթ: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն:
Նա մահացել է նախօրեին հիվանդանոցում, որը գտնվում է անգլիական Սաֆֆոլկ կոմսությունում. ախտորոշումը չի ճշտվում, նա հիվանդանոցում էր ոչ երկար ժամանակ:
Դուգլաս Ուլիմերը ծնվել է 1920թ-ի հունվարի 8-ին Լոնդոնում, սովորել է Թագավորական ակադեմիայի դերասանական բաժնում, որոշ ժամանակ ծառայել է Հյուսիսայի Աֆրիկայում: Առաջին բեմելը տեղի է ունեցել 1945թ-ին, իսկ վաթսունակններից սկսել խաղալ կինոյում: Նա խաղացել է մոտ 70 ֆիլմերում և սերիլաներում:
Արթուր Կոնան Դոյլի հերոսի մասին նոր սերիալում, որտեղ դետեկտիվի դերը կատարում է Բենեդիկտ Կամբերբետչը, Ուիլմերը երևում է երկրորդ սեզոնի վերջին էպիզոդում: