60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով գումար էր վերցրել
Գրողների դիրքորոշումը հստակ է և անփոփոխ․ սեփականության իրավունքը որևէ մեկի ցանկությամբ չի կարող վերածվել ուրիշի սեփականության. փաստաբան
Ադրբեջանցին մտել է Ծովագյուղ հանգիստ նկարում է տարածքը (տեսանյութ)
Փաշինյանն աշխատանքից ազատել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարինՍոչիի օդանավակայանում մոտ 40 չվերթ է հետաձգվելԶեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes», կա վիրավnր
Նիկոլ Փ․-ն չի ցանկանում մեծ հնչեղություն տալ հակառուսական ուղղվածության այս «գործին», այլապես կստացվի, որ ՀՀ-ն պաշտոնապես և մեծ շուքով պատերազմ է հայտարարում ՌԴ-ին․ Թևանյան
Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հյուսիսային բրիգադի հրամանատարի ոչնչացման մասին
Տիգրանաշենի տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելու մասին կա՞ն փաստաթղթեր. պարզաբանում
Գործող կառավարչի սանձազերծած արկածախնդրությունը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ անբարոյականության մակարդակի է հասել. Տիգրան ԱբրահամյանԾառը կողաշրջվել է և փակել երթևեկելի հատվածըՏիրադավ արքեպիսկոպոսին՝ պատվավոր քաղաքացու կոչում․ հաջորդ քայլը Կաթողիկոսի թեկնածո՞ւն է․ «Հրապարակ»Գառնիկ Դավթյանը հրաժարվել է Ռուբինյանի հետ քննարկումներիցԹուրքիայի դպրոցներից մեկում կրակոցներից ուսուցիչ է զոհվել
Մհեր Գրիգորյանը հերքել է դիրքային զիջումների մասին հրապարակումները
Նիստի ընթացքում որևէ վիրավորական արտահայտություն չի հնչել․ Մալաթիա-Սեբաստիայի ղեկավարը հերքում է
«Ո՞նց կարա պատերազմ տանուլ տվածը դեռ մնա իշխանության, Ո՞ՆՑ …». օգտատերերն արձագանքել են Հարությունյանի գրառմանը
Սպիտակ-Ապարան ճանապարհին կցորդիչով բեռնատարը կորցրել է կառավարումը, ընդունել մկրատաձև դիրք․ երթևեկությունը փակվել է
Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի տարածքում միզելու փորձ կատարող իսրայելցի հրեա տղամարդը բռնվել է
Շատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ ՄելիքյանՄինչև ժամը 18:00-ը ջուր չի լինի12.9 մլն դրամ եկամուտ, 20.1 մլն դրամ վարկ․ ի՞նչ ունեցվածք ունի Արմավիրի ՔՊ-ական համայնքապետ Վարշամ Սարգսյանը․ «Ժողովուրդ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Վահագն Հովակիմյանի որոշումը դժգոհության առիթ է դարձել. «Հրապարակ»ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով երկրորդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում․ «Ժողովուրդ»Ինչ են նվիրել Արարատ Միրզոյանին. «Հրապարակ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Ուշագրավ ժողով է սպասվում․ «Հրապարակ»Ադրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է ադրբեջանցիների՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասինՎահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ «Ժողովուրդ»ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է. «Հրապարակ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»Թիրախում Գեւորգ Փարսյանն է. «Հրապարակ»Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո․ «Ժողովուրդ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»«Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները». «Հրապարակ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել. «Հրապարակ»Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա․ «Ժողովուրդ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Աննա Հակոբյանը Սյունիքում էր. «Հրապարակ»Սիրիայում խոշոր հրդեհ է բռնկվել և այրվում է երկրի խոշորագույն գազատարըՀռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն է
Հասարակություն

Հայրենի՛քն է մնայունը, այս վարչախումբը գնայունն է, նրանք պառակտում են ազգը․ Արամ Ա Վեհափառ

Տորոնտոյում նշվել է ՆՍՕՏՏ Արամ Ա. Վեհափառի գահակալության 30-ամյա հոբելյանը․

«Կիրակի, 19 Հոկտեմբեր 2025-ի երեկոյեան ժամը 6։30-ին, Թորոնթոյի Հայ Երիտասարդական կեդրոնի սրահէն ներս տեղի ունեցաւ հանդիսութիւն մը, նուիրուած Արամ Ա. Վեհափառի գահակալութեան 30-ամեակին։ Հանդիսութիւնը կը վայելէր ներկայութիւնը ՆՍՕՏՏ Արամ Վեհափառ Հայրապետին՝ Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ, Գերշ. Տ. Բաբգէն Արք. Չարեանի՝ Առաջնորդ Գանատայի Հայոց Թեմին, Գերշ. Տ. Անուշաւան Արք. Դանիէլեանի՝ Առաջնորդ ԱՄՆ Արեւելեան Թեմին, հոգեւոր հայրերու, Լիբանանի հիւպատոս Գրիգոր Փոսթաճեանի, ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչին, ՀՅԴ «Սողոմոն Թեհլիրեան» կոմիտէի ներկայացուցիչին, ազգային-եկեղեցական մարմիններու եւ հոգաբարձական կազմերու ներկայացուցիչներու, Հայ Օգնութեան միութեան, Համազգայինի, ՀՄԸՄ-ի եւ Թորոնթոհայ համայնքի միութիւններու եւ կազմակերպութիւններու ներկայացուցիչներու, Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եւ Գանատայի Հայոց Թեմի Շքանշանակիրներու, Ազգային պատգամաւորներու, երեսփոխաններու եւ հոծ բազմութեան։

Հանդիսութեան ողջոյնի խօսքով հանդէս եկաւ տոքթ. Խաժակ Գուլաճեան որ ըսաւ. «Երեք տասնամեակ առաջ, հայ ազգիս կամքով, հայրապետական Կիլիկեան դարաւոր Սուրբ աթոռի գահին ծառայելու համար, ընտրուեցաւ Նորին Սուրբ Օծութիւն Տէր Տէր Արամ Ա. Վեհափա՜ռը: Իր 30-ամեայ գահակալութեամբ, Սուրբ աթոռը եւ Սուրբ աթոռին ընդմէջէն Անթիլիասական դիմագիծը փառաւորուեցաւ, եւ հովուապետական գաւազանը ծաղկեցաւ Արամ Ա Վեհափառի եկեղեցասիրութեամբ եւ նուիրումով, նախանձախնդրութեամբ, աներկիւղ կամքով, ազգային ու հոգեւոր կեանքի բարեզարդումով եւ մշտարթուն հովուութեամբ:

«Այո հովուութեամբ եւ ղեկավարութեամբ, որ ակնյայտ է մանաւանդ այս օրերուն, երբ մեր հայրենիքին մէջ եկեղեցականներ կը ձերբակալուին եւ հայաստանեայց առաքելական եկեղեցին կ’ենթարկուի նուաստացումի: Նորին Սրբութիւնը Գանատա հովուապետական իր այցելութեան մէջն իսկ, կրկին անգամ դատապարտեց այս անընդունելի երեւոյթը եւ յանձինս Գերաշնորհ Տէր Շահան Արքեպիսկոպոս Սարգիսեանին, իր մտահոգութիւնն ու դատապարտումը փոխանցեց նոյնիսկ ՀՀ-ի վարչապետի աթոռը զբաղեցնողին։ Վեհափառ Հայրապետին մօտեցումը այն էր, որ պետութիւն-եկեղեցի ներկայ վատառողջ վիճակը պէտք է վերջ գտնէ անյապաղ, եւ մեր ազգին ու հայրենիքին գերագոյն շահերը կը պահանջեն, որ մեր ազգի երկու կարեւոր սիւներուն՝ պետութեան ու եկեղեցւոյ յարաբերութիւնը ըլլայ սերտ ու ամուր։

«Սակայն այս հանդիպումը եւ մօտեցումը, հայրենի իշխանութիւններուն կողմէ հանրութեան ներկայացուեցաւ այնքան արագ եւ որպէս թէ այդ հանդիպումով Վեհափառ Տէրը բարեմաղթանք եւ օրհնութիւն էր, որ կը փոխանցէր վարչապետի պաշտօնը զբաղեցնող անձնաւորութեան:

«Ներկայացուածը խեղաթիւրուած իրականութիւն մըն էր, ապատեղեկատուութիւն, յարիր այս վարչախումբին, որ խստօրէն անհանգստացուց հայ ազգային կեանքը, վիրաւորեց մեր ազգային ոգին ու տեղի տուաւ անտեղի իրարանցումի, անհիմն ու անտեղի մեկանաբանութիւններու: Ահա այսպէս է, որ հայրենի իշխանութիւնները կը միտին պառակտել ազգս: Բայց մենք ծուղակը չենք իյնար»: Հանդիսավար Գուլաճեան շեշտեց հետեւեալ կէտերը ըսելով. «Յստակ ըլլալու է բոլորիս, թէ՝
 
– Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ Հայոց Ցեղասպանութիւնը ուրացողին եւ հայոց պատմութիւնը Հայաստանի պատմութեան վերածողին:
– Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ Արցախն ու հայրենի հողերը թշնամիին ծախողին եւ 5000 լուսաւոր տղոց գերեզման ուղարկողին:
– Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ այսպէս կոչուած խաղաղութեան պայմանագիրը ստորագրողին եւ դարաւոր թշնամիին ձեռքը սեղմողին:

– Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ իր հոգեւոր եղբայրները անպատուող ու հայոց եկեղեցին նսեմացնողին:

«Մենք միասնակամ ենք այս իշխանութեան արարքները դատապարտելու աշխատանքին մէջ՝ առանց բացառութիւններու։ Բոլորս կը գիտակցինք, որ այս վարչախումբին հետ իւրաքանչիւր արարք եւ արտայայտութիւն, որքան ալ շինարար ու բարեացակամ միտումով ըլլան, սխալ ու վտանգաւոր մեկնաբանութիւններու տեղի կրնան տալ եւ առ այդ ըլլալու ենք զգօն:

«Վեհափառ Տէրը Մոնթրէալի եկեղեցական կանոնական արարողութեան ընթացքին ըսաւ. «Հայրենիքը ամէն բանէ վեր է, մնայունը մոռնալով գնայունին չկառչինք»: Սիրելիներ, հայրենի՛քն է մնայունը, այս վարչախումբը՝ գնայունն է, ան արժանանալու չէ որեւէ ուշադրութեան, եւ անոր հետ պայմանաւորուելու ամէն փորձ խիստ վտանգաւոր է»: Գուլաճեան իր խօսքը աւարտեց ըսելով. «Վեկափառ Տէր, շնորհակալութիւն ձեր հովուութեան ու ղեկավարութեան համար: Որդիական խոնարհութեամբ կը շնորհաւորենք ձեր գահակալութեան 30-րդ տարեդարձը, մաղթելով արեւշատութիւն եւ երկար տարիներու քաջառողջ գահակալութիւն։ Թող նորանոր արարումներով եւ ձեռքբերումներով զարդարուի հայրապետական գաւազանը՝ ի փառս Աստուծոյ, ի շինութիւն հայրենիքիս եւ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցիին, ի միասնութիւն ազգիս հայոց եւ ի պահպանում հայ ազգային արժէքներու»:

Յոբելենական հանդիսութեան ընթացքին գեղարուեստական յայտագրով ելոյթ ունեցան արհեստավարժ նուագողներ եւ մեներգողներ, գլխաւորութեամբ խմբավար Արմէն էմիրխանեանի։

Օրուան բանախօսն էր Գանատայի Կեդրոնական կոմիտէի պաշտօնաթերթ «Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեան։ Ան Պատմական հակիրճ ակնարկով անդրադարձաւ 1375-ին Սիսի բռնագրաւման, հասնելով մինչեւ 1930 թուականին Կիլիկիոյ Կաթողիկոսութեան հիմնադրումին Անթիլիասի մէջ, ապա ներկայացուց Արամ Ա. Վեհափառին հոգեւոր ճանապարհորդութիւնը, աբեղայական տարիներէն հասնելով մինչեւ Կաթողիկոսական պաշտօնին։

«1979-1995, ամբողջ 16 տարի, իրեն պիտի վիճակուէր Լիբանանի Հայոց Թեմի Առաջնորդութիւնը, այն պատմական արարին, երբ Լիբանանի քաղաքացիական պատերազմին պատճառով խոր ցնցումներէ անցաւ սփիւռքահայութեան սիրտը հանդիսացող լիբանանահայութիւնը։ Իր կոչումին հաւատարիմ, Արամ Սրբազան կը դառնայ իսկական առաջնորդը թեմին եւ լիբանանահայ համայնքին կամք, յոյս եւ հաւատք կը ներշնչէ, տոկալու եւ դիմագրաւելու պատերազմի ամէն հարուած, տագնապ ու արհաւիրք։

Լիբանանի Թեմի Առաջնորդ Արամ Արք. Քէշիշեան, ողջախոհութեամբ, պահուան կշռադատումը կատարելու իր կարողութիւններով, Լիբանանի տագնապահար հայութեան համար արմատական լուծումներ գտաւ, չընկրկեցաւ իր դէմ ծառացած վիթխարի դժուարութիւններուն դէմ յանդիման, այլ՝ պողպատեայ կամքով ու անանձնական նուիրումով վերակենսաւորեց համայնքը, բալասանեց գաղութի ծանր վէրքերը, մխիթարեց տառապեալները», ըսաւ Գարագաշեան եւ աւելցուց. «Այստեղ սակայն անհրաժեշտ է յատուկ կանգ առնել 2011 թուականին բռնկած Սուրիոյ պատերաազմին վրայ։ Արդարեւ, քաղաքացիական այս պատերազմը, իր տարողութեամբ աղէտալի հետեւանքներ ունեցաւ Բերիոյ թեմին համար։ Սակայն Կիլիկիոյ Սուրբ Աթոռը, Արամ Վեհափառի առաջնորդութեամբ, պատերազմի ողջ տեւողութեան ընթացքին զօրավիգ կանգնեցաւ եւ օգնութեան ձեռք երկարեց սուրիահայութեան։ Տագնապի ու պատերազմի պատճառով, համայնքը կրեց մարդկային կորուստներ, աւերուածութիւններ, տնտեսական տագնապ… Վեհափառ Հայրապետը, Լիբանանեան քաղաքացիական պատերազմին ընթացքին թրծուած փորձառութեամբ, անմիջապէս նախաձեռնեց Սուրիահայութեան Օժանդակութեան հիմնադրամի ստեղծման, քաջ գիտակցելով որ Սփիւռքի համայնքներու աջակցութիւնը կարեւոր դերակատարութիւն կրնայ ունենալ սուրիահայութեան ցաւերը ամոքելու առաջադրութեան մէջ»:

Բանախօսը անդրադարձաւ եկեղեցական ասպարէզէն ներս Վեհափառին գործունէութեանց եւ յայտնեց. «Վեհափառին համար, հայ առաքելական եկեղեցւոյ քրիստոնէական դաստիարակութիւնը հայ ընտանիքի կազմաւորման հիմնախարիսխն է, որուն միջոցով կը սփռուի Յիսուս Քրիստոսի ճշմարիտ եւ ուղղափառ հաւատքը, որուն միջոցով կը կազմաւորուի հայ անհատի պարկեշտութիւնը, բարոյականութիւնը, բարոյասիրութիւնը, վեհանձնութիւնը։ Եւ որպէս քրիստոնէական դաստիարակութեան իմաստուն ճարտարապետ, անցնող 30 տարիներուն ընթացքին, Վեհափառ Հայրապետը բոլոր թեմերէն ներս անխտիր խթանեց քրիստոնէական դաստիարակութեան ծրագիրները»:

Բանախօսը աչքի առաջ բերաւ, թէ Արամ Ա. Վեհափառը միջեկեղեցական շարժումին առաջնորդներէն է եւ միջկրօնական երկխօսութեանց ջատագովը, ըսելով. «Անուրանալի է Արամ Վեհափառի դերակատարութիւնը Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի պատմութեան մէջ։ 75-ամեայ եկեղեցական այս միջազգային կազմակերպութեան հետ սերտօրէն առնչուած է Վեհափառ Տէրը, որովհետեւ ան աւելի քան 50 տարի է, որ իր հոգեւոր գործադաշտին մէջ ընդգրկած է այս կազմակերպութիւնը եւ երկար տարիներ եղած է կազմակերպութեան առաջնորդը»:

Ան նշեց նաեւ, թէ Վեհափառ Հայրապետը հայ ժողովուրդի արդար պահանջատիրութեան դրօշակակիրն ու Ռահվիրան է, Հայ դատի գծով լայնածաւալ եւ բեղուն գործունէութիւններ ծաւալողը, որոնց ընդմէջէն շեշտը դրաւ Տէր Զօրի եկեղեցւոյ որպէս համազգային ուխտատեղի յայտարարելը եւ մէջբերեց Վեհափառ Հօր խօսքը, որ կ’ըսէ. «ինչպէ՞ս կարելի է ողջունել Թուրքիան, որ տակաւին կ՚ուրանայ իր նախահայրերուն կողմէ պետականօրէն ծրագրուած ու գործադրուած ցեղասպանութիւնը: Ինչպէ՞ս կարելի է ողջունել Թուրքիան, երբ քաղաքական, քարոզչական ու դիւանագիտական զանազան միջոցներով կը փորձէ մոռացութեան դատապարտել Հայոց Ցեղասպանութիւնը»:

Բանախօսը յայտնեց, թէ Արամ Ա. Հայրապետը նեցուկ կանգնած է արցախահայութեան, թէ ան կը դատապարտէ այսօրուան ղեկավարութիւնը, որոնք հայրենիքը կ’առաջնորդեն դէպի ինքնաքանդումի, ահազագ կը հնչեցնէ եւ ի հարկին կը պահանջէ հայրենիքի ազատութիւնն ու փրկութիւնը։

Գարագաշեան եզրափակելով իր խօսքը ըսաւ. «Այսօր, մենք, հայութիւնը ազգովին, պէտք է հետեւինք Կիլիկիոյ Նուիրապետական Սուրբ Աթոռի գահակալ Արամ Վեհափառին ազգակերտման ուղեցոյցին, մինչեւ որ յայտնուին արդարութեան ճաճանչները, մինչեւ որ գրուի ճշմարտութիւնը, մինչեւ որ, Աստուծոյ կամօք, հայ ազգին համար բացուի պայծառակերտ նոր արշալոյս, մինչեւ որ ուրացման, լռութեան ու ժխտումի պատը քանդուի եւ բացուի հայ ազգի վարդահեղեղ ու ահեղազօր նոր արշալոյսը, մինչեւ որ դարմանուին հոգեխոց ազգին մղկտանքերը, մինչեւ որ շնչահեղձութիւնը վերածենք վերապրումի, մինչեւ որ խաւարը կենսագործենք ու վերածենք ազգի նոր ծննդոցի, մինչեւ արդարապայծառ այն օրը, “երբ բացուին դռներն յուսոյ եւ մեր երկրէն փախ տայ ձմեռ…”»։

Հանդիսութեան ընթացքին սրտի խօսքով հանդէս եկաւ Գանատայի Առաջնորդ Գերշ. Տ Բաբգէն Արք. Չարեանը, որ նախ գնահատեց կազմակերպիչ եւ ընդունելութեան յանձնախումբի անդամները, հանդիսութեան գեղարուեստական յայտագրին մասնակցողները, ինչպէս նաեւ բարերարները, ազգայինները եւ հաւատաւոր ժողովուրդը, ապա ըսաւ. «ՆՍՕՏՏ Արամ Ա. Կաթողիկոսը վերջին 30 տարիներուն, որպէս գահակալ, իր ամբողջ ունեցածը` իր սրտէն, հոգիէն, մտքէն եւ իր էութենէն տուաւ յանուն Աստուծոյ, եկեղեցւոյ եւ յանուն հայ ժողովուրդին»։ Ան նաեւ իր խօսքը ուղղելով Վեհափառ Հայրապետին ըսաւ. «Հայ ժողովուրդը ձեր կողքին է, որովհետեւ գիտէ, թէ դուք քաջ հովուապետ էք, հաւատք կը ներարկէք, յոյս կը ներշնչէք, միջազգային բեմերու վրայ մեր եկեղեցին ճառագայթող ներկայութիւն կը դարձնէք եւ պիտի շարունակէք: Փառք ու պատիւ ձեզի, եւ մենք ձեր 30 տարուան ծառայութեան վաստակին դիմաց կը խոնարհինք։ Աստուած առողջ եւ երկար կեանք պարգեւէ ձեզի։ Կիլիկիոյ հայապետական աթոռը թող շարունակէ ծաղկիլ, եւ դուք շարունակէք գահակալել եւ առաջնորդել հայ ժողովուրդը։ Կեցցէ՛ հայ ժողովուրդը, կեցցէ՛ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը եւ կեցցէ՛ Արամ Ա. Հայրապետը»:

Հանդիսութեան աւարտին իր հայրական խօսքն ու պատգամը փոխանցեց ՆՍՕՏՏ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ըսելով. «Սրբազան խորանէն երբ ստացայ օծումը, սաղմոսին բառերով ըսի. “Տէ՛ր, ցոյց տուր ինծի այն ճամբան, ուրկէ պիտի քալեմ”, եւ իսկապէս կը հաւատամ, որ Տէրը ցոյց տուաւ այդ ճամբան ու զիս առանձին չձգեց։ Այդ ճամբէն ես քալեցի ու դէմս ունենալով մեր ժողովուրդը անոր կարիքներն ու սպասումները եւ կարողութեանս սահմաններէն ներս ու կարելիութեան պայմաններէն ներս տուի այն ինչ որ կրնայի»։

Վեհափառ Հայրապետը անդրադարձաւ հայրենիքի ներկայ տագնապալից իրավիճակին մասին ինչպէս նաեւ լուսարձակի տակ առաւ հայ ազգի ներկան ու ըսաւ. «Զգացական պոռթկումներէ, անիրատես արժեւորումներէ հեռու պէտք է մնանք։ Մենք չենք կրնար մեր ապագան ծրագրել պատահական մօտեցումներով, լոզունգներով, դատապատումներով։ Մենք մեր ժողովուրդին ապագան պիտի կերտենք իրատես մօտեցումով, ընտրելով այն ճամբան, որ կը տանի դէպի հայրենիքի փրկութիւնը եւ ազգի հզօրացումը»:

Ապա կոչ ուղղեց ներկաներուն ըսելով. «Այսօր սփիւռքը, աւելի քան երբեք, ոչ թէ ըսելիք, այլ` ընելիք պէտք է ունենայ, եւ հայրենիքի հզօրացման, փրկութեան ու վերականգնումին մէջ Սփիւռքի դերը առաջնահերթ է: Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւն արդէն սկսած է սփիւռքի վերակենսաւորումի գործընթացին։ Կիլիլիոյ Կաթողիկոսութիւնը սոսկ հոգեւոր ու աղօթքի կեդրոն մը չէ, այլ ժողովուրդի հաւաքական պայքարի առաջին գծին վրայ է իր խօսքով ու գործով, միշտ նպատակ ունենալով հայրենիքի հզօրացում, վերականգնում ու վերածաղկում»:

Վեհափառ Հայրապետը եզրափակելով իր խօսքը ըսաւ. «Ամեակներու մէջ չսահմանափակուինք, այլ քալենք յառաջ, հաւատքով, տեսիլքով ու միասնաբար համախմբուինք մեր արժէքներուն շուրջ ու քալենք յառաջ, նոր տեսլականով եւ նոր միջոցառումներով»:

Հանդիսութիւնը «Կիլիկիա» օրհներգով հասաւ իր աւարտին»։