60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով գումար էր վերցրել
Գրողների դիրքորոշումը հստակ է և անփոփոխ․ սեփականության իրավունքը որևէ մեկի ցանկությամբ չի կարող վերածվել ուրիշի սեփականության. փաստաբան
Ադրբեջանցին մտել է Ծովագյուղ հանգիստ նկարում է տարածքը (տեսանյութ)
Փաշինյանն աշխատանքից ազատել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարինՍոչիի օդանավակայանում մոտ 40 չվերթ է հետաձգվելԶեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes», կա վիրավnր
Նիկոլ Փ․-ն չի ցանկանում մեծ հնչեղություն տալ հակառուսական ուղղվածության այս «գործին», այլապես կստացվի, որ ՀՀ-ն պաշտոնապես և մեծ շուքով պատերազմ է հայտարարում ՌԴ-ին․ Թևանյան
Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հյուսիսային բրիգադի հրամանատարի ոչնչացման մասին
Տիգրանաշենի տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելու մասին կա՞ն փաստաթղթեր. պարզաբանում
Գործող կառավարչի սանձազերծած արկածախնդրությունը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ անբարոյականության մակարդակի է հասել. Տիգրան ԱբրահամյանԾառը կողաշրջվել է և փակել երթևեկելի հատվածըՏիրադավ արքեպիսկոպոսին՝ պատվավոր քաղաքացու կոչում․ հաջորդ քայլը Կաթողիկոսի թեկնածո՞ւն է․ «Հրապարակ»Գառնիկ Դավթյանը հրաժարվել է Ռուբինյանի հետ քննարկումներիցԹուրքիայի դպրոցներից մեկում կրակոցներից ուսուցիչ է զոհվել
Մհեր Գրիգորյանը հերքել է դիրքային զիջումների մասին հրապարակումները
Նիստի ընթացքում որևէ վիրավորական արտահայտություն չի հնչել․ Մալաթիա-Սեբաստիայի ղեկավարը հերքում է
«Ո՞նց կարա պատերազմ տանուլ տվածը դեռ մնա իշխանության, Ո՞ՆՑ …». օգտատերերն արձագանքել են Հարությունյանի գրառմանը
Սպիտակ-Ապարան ճանապարհին կցորդիչով բեռնատարը կորցրել է կառավարումը, ընդունել մկրատաձև դիրք․ երթևեկությունը փակվել է
Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի տարածքում միզելու փորձ կատարող իսրայելցի հրեա տղամարդը բռնվել է
Շատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ ՄելիքյանՄինչև ժամը 18:00-ը ջուր չի լինի12.9 մլն դրամ եկամուտ, 20.1 մլն դրամ վարկ․ ի՞նչ ունեցվածք ունի Արմավիրի ՔՊ-ական համայնքապետ Վարշամ Սարգսյանը․ «Ժողովուրդ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Վահագն Հովակիմյանի որոշումը դժգոհության առիթ է դարձել. «Հրապարակ»ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով երկրորդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում․ «Ժողովուրդ»Ինչ են նվիրել Արարատ Միրզոյանին. «Հրապարակ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Ուշագրավ ժողով է սպասվում․ «Հրապարակ»Ադրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է ադրբեջանցիների՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասինՎահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ «Ժողովուրդ»ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է. «Հրապարակ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»Թիրախում Գեւորգ Փարսյանն է. «Հրապարակ»Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո․ «Ժողովուրդ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»«Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները». «Հրապարակ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել. «Հրապարակ»Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա․ «Ժողովուրդ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Աննա Հակոբյանը Սյունիքում էր. «Հրապարակ»Սիրիայում խոշոր հրդեհ է բռնկվել և այրվում է երկրի խոշորագույն գազատարըՀռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն է
Հասարակություն

Վստահ եմ, որ խայտառակության ավելի մեծ շոու են կազմակերպելու իշխանությունները. Զոհրաբյան

«Մեր իրականության մեջ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք նոր աղետ են բերելու մեր տանջված երկրի վրա»,- նշում է փաստաբան, Միքայել Սրբազանի, Մկրտիչ Սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը։ 

Նա գրում է. «Մի քանի պնդումներ կներկայացնեմ, որոնք հուսով եմ օգտակար կլինեն իշխանության թեզերը մասամբ կամ ամբողջությամբ ճիշտ համարող հայրենակիցների համար:

ՊՆԴՈՒՄ 1․ ՀԱԿԱԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆ ԱՌԱՋԻՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ․

Հակաեկեղեցական (այդ թվում՝ ազգային ինքնության, ընտանիքի դեմ ուղղված) շարժումը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սկսել է 2018 թվականից սկսած: Այն ժամանակ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները դեռևս լավ հարաբերությունների մեջ էին իշխանության ներկայացուցիչների հետ: Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման փորձը, Լանզարոտեի կոնվենցիայի վավերացումը, Հայ Եկեղեցու պատմության առարկայի դուրս բերումը կրթական ծրագրից, Ն․Փաշինյանի ինքնանույնացումը Պապ թագավորի հետ, Եկեղեցու նկատմամբ հարկային արտոնությունների վերացման փորձը, որոշ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Վեհափառ Հայրապետի նկատմամբ բացահայտ վիրավորական արտահայտությունները սկսվել են վաղուց:

ՊՆԴՈՒՄ 2․ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԽԱՌՆՎԵԼ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻՆ․

«Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ իր նվիրապետության սահմաններում:

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17֊րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ԵԿԵՂԵՑԻՆ ԱՆՋԱՏՎԱԾ Է ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ: Սույն հիմնադրույթի համաձայն պետությունը`.․. չի միջամտում եկեղեցու ...` օրենքին համապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին, արգելում է եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների կառուցվածքում որևէ պետական մարմնի կամ նրա հանձնարարությունները կատարող անձի գործունեություն:

Այս նորմերից հետևում է, որ պետությունը չի կարող խառնվել Եկեղեցու ներքին գործերին, այդ թվում՝ Կաթողիկոսին փոխելու հարց բարձրացնել:

ՊՆԴՈՒՄ 3․ ՔԱՀԱՆԱՅԻՆ ԿԱՐԳԱԼՈՒՅԾ ԱՆԵԼՈԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՎԻՃԱՐԿՎԵԼ

Պնդում 2-ում ներկայացված պատճառաբանությամբ պետության կողմից դատական վերահսկողությունը ներքին հարցերին ուղղակիորեն կխախտի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման սկզբունքը: Պատկերացնենք մի պահ, որ որևէ քահանայի հեռացրել են դավանաբանական սխալ թույլ տալու պատճառով: Արդյոք այս դեպքում քահանան կարող է դատարանի միջոցով ապացուցել, որ իր դավանաբանական դիրքորոշումն ավելի ճիշտ է, քան Առաքելահիմն Եկեղեցու դիրքորոշումը:

Այս մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ունի որոշումներ: Գործերից մեկով կաթոլիկ քահանան բողոքել է կաթոլիկ կրոնի և բարոյագիտության ուսուցչի իր պայմանագիրը երկարաձգելու մերժման դեմ՝ հղում անելով Կոնվենցիայի 8-րդ հոդվածին: Չերկարաձգումը հիմնված էր եպիսկոպոսի կողմից պաշտոնից ժամանակավորապես հեռացման վրա: Այս դեպքում նույնպես ՄԻԵԴ֊ը որոշում է կայացրել Եկեղեցու ինքնավարության օգտին և չի հայտնաբերել Կոնվենցիայի խախտում, այդ թվում՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում: Նմանապես, ՄԻԵԴ֊ը պաշտպանել է հունգարական դատարանների որոշումը, որոնք որոշել են, որ իրենք իրավասություն չունեն քննելու հովվի բողոքը Եկեղեցու կողմից պաշտոնից անօրինական կերպով ժամանակավորապես հեռացման վերաբերյալ: Քանի որ, ներպետական օրենսդրության համաձայն, հովիվը չէր կարող որևէ «իրավունք» վկայակոչել, եթե Դատարանը հայտնաբերեր Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում, այն կստեղծեր նոր իրավունք՝ հակասելով իր սեփական հաստատված նախադեպային իրավունքին: Հետևաբար, Դատարանը բողոքը հայտարարել է անընդունելի:

ՊՆԴՈՒՄ 4․ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԵՐՔԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՁԸ ԲԱՐԻ ՀՈՎԻՎԸ ՉԷ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում, ինչպես ցանկացած այլ կազմակերպությունում, որտեղ գործում են մարդիկ, չեն կարող սխալներ չլինել: Այդ սխալները, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեպքում, պետք է վերացվեն ներքին ընթացակարգերով՝ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՄԲ, որպեսզի հավատացյալների համար ավելի մեծ գայթակղության պատճառ չդառնան: (Հիշենք Նոյի պատմությունը Ծննդոց 9:20-25 ֊ 20 Նոյը՝ հողագործ այդ մարդը, առաջինն էր, որ հող մշակեց եւ այգի տնկեց: 21 Նա խմեց դրա գինուց, հարբեց ու մերկացաւ իր տան մէջ: 22 Քամը՝ Քանանի հայրը, տեսաւ իր հօր մերկութիւնն ու դուրս գնալով՝ այդ մասին պատմեց իր երկու եղբայրներին: 23 Սէմն ու Յաբէթը, երկուսն էլ, հագուստներ առան իրենց ուսերին եւ, յետ-յետ գնալով, ծածկեցին իրենց հօր մերկութիւնը: Նրանք մէջքով էին կանգնած, այնպէս որ իրենց հօր մերկութիւնը չտեսան: 24 Նոյը սթափուելով գինովութիւնից՝ իմացաւ, թէ ինչ է արել իր նկատմամբ իր կրտսեր որդին, 25 եւ ասաց. «Անիծեալ լինի ստրուկ Քանանը եւ իր եղբայրների ծառան թող լինի»:):

Մի շատ կարևոր հարց է ծագում․ ով է ցանկանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու խնդիրները լուծել: Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, որոնց մեծ մասը աչքի են ընկել իրենց աթեիստական, հակաեկեղեցական կեցվածքով: Պարզ չէ, որ Նիկոլ Փաշինյանը այն բարի հովիվը չէ, որն ուզում է իրականում խնդիրները լուծել:

Եվ ինչ մեթոդներով է Նիկոլ Փաշինյանը փորձում «լուծել» այդ խնդիրները: Եկեղեցականներին վարկաբեկելով ու ահաբեկելով: Վստահ եմ, որ խայտառակության ավելի մեծ շոու են կազմակերպելու իշխանությունները:

Ամբողջ Արագածոտնի մարզի հոգևոր կյանքը մի ամբողջ օր պարալիզացվել էր: 54 քննիչներից կազմված խումբ էր ստեղծվել, բազմաթիվ ոստիկաններ և ԱԱԾ աշխատակիցներ են ներգրավել ընդդեմ եկեղեցականների իրականացվող այդ ամոթալի օպերացիային, փոխանակ այդ ուժերն ուղղեն իրական հանցագործությունների կանխմանն ու բացահայտմանը:

Իրեն քրիստոնյա հավատացյալ մարդ համարելով նույն Փաշինյանը արդյո՞ք չի գիտակցում, որ Աստծու օծյալի դեմ չի կարելի ձեռք բարձրացնել (հիշենք Դավիթ ֊ Սավուղ պատմությունը): Վեհափառ Հայրապետն Աստծու օծյալ է: Նիկոլ Փաշինյանը և իր թիմը Վեհափառ Հայրապետի հոգևոր կարգավիճակը վարկաբեկելու համար կոչում են իբրև ավազանի անունով՝ Կտրիճ, մինչդեռ Վեհափառ Հայրապետի անունը ԱՆՁՆԱԳՐՈՎ Գարեգին Բ է:

Ցավալի է, որ Նիկոլ Փաշինյանը խոնարհվում է կաթոլիկ հոգևոր իշխանության առջև, վնասելով և վարկաբեկելով իր սեփական երկրի հոգևոր իշխանությանը:

ՊՆԴՈՒՄ 5․ ՊԱՏԱՐԱԳ ՄԱՏՈՒՑԵԼՈՒՆ ԽՈՉԸՆԴՈՏԵԼԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Ստեփան Ասատրյանը (կարգալույծ եղած նախկին տ․ Արամը) չի կարող 26.10.2025 թվականին պատարագ մատուցել Հովհաննավանքում: Իրեն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ կամ հետևորդ համարող որևէ քրիստոնյա չի կարող ընդունել անվավեր պատարագը:

ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածի համաձայն կրոնական ծեսի կատարումը խոչընդոտելը քրեական հանցագործություն է:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավասու քահանայի կողմից 26.10.2025 թվականին Հովհաննավանքում պատարագ մատուցելուն խոչընդոտելը համարվելու է հանցագործություն:

Հ․Գ․ Իշխանությունը գնում է արկածախնդրության ճանապարհով, իսկ Եկեղեցու դեմ այս մաստշաբի հարձակման, այդ թվում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վնասելու համար հատուցելու է ազգը»։