60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով գումար էր վերցրել
Գրողների դիրքորոշումը հստակ է և անփոփոխ․ սեփականության իրավունքը որևէ մեկի ցանկությամբ չի կարող վերածվել ուրիշի սեփականության. փաստաբան
Ադրբեջանցին մտել է Ծովագյուղ հանգիստ նկարում է տարածքը (տեսանյութ)
Փաշինյանն աշխատանքից ազատել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարինՍոչիի օդանավակայանում մոտ 40 չվերթ է հետաձգվելԶեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes», կա վիրավnր
Նիկոլ Փ․-ն չի ցանկանում մեծ հնչեղություն տալ հակառուսական ուղղվածության այս «գործին», այլապես կստացվի, որ ՀՀ-ն պաշտոնապես և մեծ շուքով պատերազմ է հայտարարում ՌԴ-ին․ Թևանյան
Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հյուսիսային բրիգադի հրամանատարի ոչնչացման մասին
Տիգրանաշենի տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելու մասին կա՞ն փաստաթղթեր. պարզաբանում
Գործող կառավարչի սանձազերծած արկածախնդրությունը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ անբարոյականության մակարդակի է հասել. Տիգրան ԱբրահամյանԾառը կողաշրջվել է և փակել երթևեկելի հատվածըՏիրադավ արքեպիսկոպոսին՝ պատվավոր քաղաքացու կոչում․ հաջորդ քայլը Կաթողիկոսի թեկնածո՞ւն է․ «Հրապարակ»Գառնիկ Դավթյանը հրաժարվել է Ռուբինյանի հետ քննարկումներիցԹուրքիայի դպրոցներից մեկում կրակոցներից ուսուցիչ է զոհվել
Մհեր Գրիգորյանը հերքել է դիրքային զիջումների մասին հրապարակումները
Նիստի ընթացքում որևէ վիրավորական արտահայտություն չի հնչել․ Մալաթիա-Սեբաստիայի ղեկավարը հերքում է
«Ո՞նց կարա պատերազմ տանուլ տվածը դեռ մնա իշխանության, Ո՞ՆՑ …». օգտատերերն արձագանքել են Հարությունյանի գրառմանը
Սպիտակ-Ապարան ճանապարհին կցորդիչով բեռնատարը կորցրել է կառավարումը, ընդունել մկրատաձև դիրք․ երթևեկությունը փակվել է
Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի տարածքում միզելու փորձ կատարող իսրայելցի հրեա տղամարդը բռնվել է
Շատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ ՄելիքյանՄինչև ժամը 18:00-ը ջուր չի լինի12.9 մլն դրամ եկամուտ, 20.1 մլն դրամ վարկ․ ի՞նչ ունեցվածք ունի Արմավիրի ՔՊ-ական համայնքապետ Վարշամ Սարգսյանը․ «Ժողովուրդ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Վահագն Հովակիմյանի որոշումը դժգոհության առիթ է դարձել. «Հրապարակ»ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով երկրորդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում․ «Ժողովուրդ»Ինչ են նվիրել Արարատ Միրզոյանին. «Հրապարակ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Ուշագրավ ժողով է սպասվում․ «Հրապարակ»Ադրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է ադրբեջանցիների՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասինՎահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ «Ժողովուրդ»ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է. «Հրապարակ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»Թիրախում Գեւորգ Փարսյանն է. «Հրապարակ»Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո․ «Ժողովուրդ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»«Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները». «Հրապարակ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել. «Հրապարակ»Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա․ «Ժողովուրդ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Աննա Հակոբյանը Սյունիքում էր. «Հրապարակ»Սիրիայում խոշոր հրդեհ է բռնկվել և այրվում է երկրի խոշորագույն գազատարըՀռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն է
Հասարակություն

Ոչ մի բարոյական իրավունք չունեք հանդիմանելու հայ կնոջը. բաց նամակ՝ տեսանյութի հեղինակ թուրք երիտասարդին

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության վարչության անդամ Կարեն Կտրակյանն անդրադարձել է թուրք բլոգերի տեսանյութին, որտեղ վերջինս սրտնեղել էր, որ NEWSPRESS.am-ի հիմնադիր տնօրեն Արիանա (Արմենուհի) Հովսեփյանը ուտում և զզվանքով թքում է թուրքական արտադրության լոխումը:

Կարեն Կտրակյանը բաց նամակ է ուղղել տեսանյութի հեղինակ, ազգությամբ թուրք երիտասարդին։

Նա մասնավորապես գրել է.

«Օրերս համացանցում տեսա Ձեր տեսանյութը, որտեղ դուք թուրքական ակցենտով, ոչ գրական (հետաքրքիր է, թե որտեղ են այդպես վարժեցրել), բայց վարժ հայերենով հանդիմանում եք հայտնի հայուհի, բլոգեր Արիանա Հովսեփյանին՝ իր կողմից տեղադրած մի տեսանյութի պատճառով, որը վերաբերվում էր անմիջապես մեր հայկական ներքին քաղաքական թեմային։ Ակամայից ուշադրությունս գրավեց Ձեր հայերենով արտաբերվող մտքերի շարանը։ Մարդ կարող է սովորել օտար լեզու, երբ ընդունում, հարգում է այդ լեզվի մշակույթը կրող ժողովրդին։ Կամ էլ լեզվին տիրապետելը կարող է ունենալ հեռու գնացող, հնարավոր է, թշնամական գործունեություն իրականացնելու նպատակներ։ Ձեր պարագայում, դուք արտաբերեցիք հետևյալ արտահայտությունը՝ ուղղված հայ ժողովրդին։ Ցիտում եմ Ձեր բառերը նույնությամբ. «Դո՛ւք, հայերդ, տարիներ շարունակ ապրել եք թուրքական հողերում, կերել եք թուրքերի հացը, խմել եք նրանց ջուրը։ Էդ ժամանակ ամեն ինչը լավ էր, հիմա վատը դարձա՞վ, հա՞»:

Այս արտահայտությունից հետո մնացածն արդեն լսելու իմաստ էլ չկար։ Հասկանում եմ, որ որպես թուրք պատրիոտ, դուք վիրավորվում ու պաշտպանում եք Ձեր երկրի արժանապատվությունը, ինչը գովելի է և հասկանալի։ Բայց դուք ինքներդ արդեն վիրավորում եք իմ ազգային արժանապատվությունը ու արդեն խոսելու հերթը իմն է։ Կպաշտպանեմ Արիանային ու կբացատրեմ նրա արարքը մի փոքր ավելի ուշ։ Ինչպես դուք Ձեզ կոռեկտ և պատշաճ պահեցիք, այնպես էլ ես չեմ անցնի կոռեկտության սահմանները։ Շատ վատ է, որ դուք դեռ չգիտեք՝ հայե՞րն են թուրքական հողերում ապրել, թե՞ թուրքերն են հիմա ապրում հայկական և հունական հողերում, որը ներկայիս Թուրքիայի ամբողջ տարածքն է։ Դուք դա իրոք չգիտե՞ք, թե՞ ձեր դպրոցներում այդպես են կրթում նոր սերունդներին:

Թե՞ գիտեք, բայց ուրանում ու մերժում եք իրականությունը՝ փորձելով Ձեզ ներկայացնել քաղաքակիրթ ազգի ներկայացուցիչ։ Մոռացե՞լ եք, թե՞ չգիտեք աշխարհի որ ծայրից են քոչել դեպի մեր տարածաշրջան ձեր նախնիներն իրենց յուրտերով ու անասուններով՝ գրավելով երբեմնի քաղաքակրթության օջախ հանդիսացող երկրների տարածքները։ Ձեր ներկայիս երկրի տարածքի ամեն մի քառակուսի մետրը պեղելուց հայտնաբերվում են հիմնականում հայկական և հունական մշակույթի ժառանգություն հանդիսացող մասունքներ և իրեր, որոնք ապացուցում են, թե ով է ում հողն ու ջուրը շահագործում ներկայումս։ Թերևս, եթե ազնիվ լինենք ինքներս մեզ հետ, մի գուցե և կարելի է ինչ-որ տեղ շնորհակալ լինել Օսմանյան միապետներից, որոնց կառավարման հարյուրամյակների ընթացքում թուրք, հայ, ասորի, հույն, եզդի, քուրդ և այլ ժողովուրդներ խաղաղ ապրել և արարել են, զարգացրել մշակույթը, հողագործությունը, քաղաքաշինությունը այն կայսրության, որի հպատակները, որ հանդիսացել են։

Սակայն ամեն ինչ գրեթե նորմալ էր ընթանում մինչև այն ժամանակ, երբ, չգիտես թե ինչու, օսմանները ընդունեցին ոմն հրեա Սաբիթայ Ցվիյի ուսմունքը և վերածվեցին թուրքերի։ Ի դեպ, մինչ այդ թուրք բառով օսմանները վիրավորում էին հանրության անարժան, արհամարված նվաստացված մարդկանց։ Սուլթան Աբդուլ Համիդի երկրորդի օրոք 1894-1896թ.թ-ին Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում սկսվեցին մասսայական հայերի ջարդեր, որոնք պարբերաբար հետագայում շարունակվեցին առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ երիտթուրքերի ղեկավարմամբ ու հետո մինչև Խորհրդային կարգերի հաստատումը և Հայկական ՍՍՀ ի ստեղծումը։ Այսպիսով դուք՝ թուրքերդ, քրդերի հետ միասին կոտորեցիք և ցեղասպանության ենթարկեցիք տեղացի էթնիկ ժողովուրդներին, այդ թվում միլիոնավոր հայերի։

Իր բազմահազարամյա պատմության ընթացքում շատ նվաճողների, ասորիների, պարսիկների, հույների, հռոմեացիների, արաբների, մոնղոլ թաթարների ու թուրքալեզու ցեղախմբերի հետ է առերեսվել ու պատերազմել հայ ժողովուրդը։ Բայց երբեք ոչ մի այլ նվաճող ազգ այդպես հիմնահատակ, մեծից փոքր չի ցեղասպանել ու արտաքսել իր հայրենի բնօրրանից իմ ազգին, ինչպես վարվեցիք նախորդ դարասկզբին դուք՝ թուրքերդ։ Չեմ ուզում շատ խորանալ պատմության էջերում։ Բայց քանի դուք՝ թուրքերդ, չեք ճանաչում Ձեր նախնիների կատարած անմարդկային ոճրագործությունները, ցեղասպանությունը քրիստոնյա ազգերի և եզդիների նկատմամբ, քանի դուք մերժում եք իրական համաշխարհային ակադեմիական պատմությունը, փոխում եք աշխարհագրական տեղանունները, յուրացնում եք հայկական և հունական մշակույթը, դուք ոչ մի բարոյական իրավունք չունեք հանդիմանելու հայ կնոջը, որը մերժում է ամեն թուրքականը։ Եվրոպացիներն էլ, գրավելով ու տիրանալով հարավային ու հյուսիսային Ամերիկաներին, գրեթե լիովին վերացրեցին տեղի բնակչությանը։

Սակայն ոչ մեկ մինչև այսօր չի յուրացնում ու ոտնձգություն անում հնդկացիների մշակույթի նկատմամբ այնպես, ինչպես դուք եք վարվում հայկական և հունական եկեղեցիների հետ՝ վերածելով լավագույն դեպքում մզկիթների, եթե ոչ՝ անասնագոմերի։ Ու սրա՞ համար ես, Արիանան, հայ ժողովուրդը պետք է շնորհակալ լինենք Ձեզ, թուրքերիդ: Եվ ինչպե՞ս պետք է վերաբերվի թուրքական «փաշօղլի» լոխումին Արիանան, որի անունը ասոցացվում է այսօրվա ամենամեծ դավաճան հայի հետ: Ինչպե՞ս պետք է վերաբերվի Արիանան թուրքերին, երբ նրա պապերի ու տատերի ընտանիքները, ցեղասպանության են ենթարկվել, կորցրել պապերին ու տատերին, հայրերին ու մայրերին, քույրերին ու եղբայրներին, տղա և աղջիկ երեխաների։

Եվ ինչպես շատ հայ ընտանիքներ, ընդ որում՝ նաև իմ պապերիս ընտանիքները, հարազատների մի մասի դիակները թողնելով գաղթի ճանապարհին և մազապուրծ լինելով թուրքական յաթաղանից՝ հանգրվանեցին ներկայիս Հայաստանի Հանրապետություն կոչվող փոքրիկ հողակտորի վրա՝ աչքները չկտրելով Արարատ լեռան և նրանից այն կողմ թողած իրենց ծննդավայրերին։

Ցեղասպանությունից փրկված մարդիկ կորցրեցին իրենց հարազատների մեծ մասին, գյուղերում՝ իրենց տները, այգիները, անասունները։ Քաղաքներում արհեստանոցները, խանութները, ֆաբրիկաներն ու բանկերը, որոնք ստեղծվել էին քրտինքով հարյուրամյակների ընթացքում։

Ովքե՞ր տիրացան նրանց սեփականությանը: Դրա՞ համար պետք է շնորհակալ լինենք:

Ներողություն խնդրեք, ճանաչեք թուրքական դատարանով հանցագործ ճանաչված երիտթուրքերի գլխավորությամբ իրականացված ցեղասպանության համար։ Մարդ գտնվեք վերջապես, առերեսվեք պատմական ճշմարտություններին։ Ու մի նեղսրտվեք թուրքական արտադրության լոխումի նկատմամբ վատ վերաբերմունքից, մանավանդ որ դրա ապրանքանիշի անվանումը ասոցացվում է շատ վատ մարդու հետ, որը ուղղակի նողկանք է առաջացնում։
 
Ինչպե՞ս կվարվեիք դուք, օրինակ թուրք դավաճանի անունով հայկական արտադրության լոխում հաճույքո՞վ կուտեիք:
 
Ի դեպ՝ խորհուրդ կտամ, յուրաքանչյուր եվրոպական երկրի անկախ գենետիկական լաբորատորիայում տեստ հանձնեք։ Մի գուցե Ձեր պապերից ու տատերից մեկը կամ մի քանիսը հայ եմ, կամ հույն են, կամ մի ուրիշ ազգությունից։ Միգուցե նրանք այն երեխաներից են եղել, որոնց ծնողներին սպանել են ու հետո վաճառել, կամ մի գուցե մաքուր հա՞յ եք:
 
Այդպիսի դեպքեր շատ շատ են հանդիպել ու հանդիպում Թուրքիայում։ Մի վախեցեք, ճշտեք` ով եք դուք և Ձեր գեները որտեղից են գալիս։ Եթե պարզվի, որ հայ եք գուցե այդ դեպքում այդպես վարժ տիրապետվող հայերենն արդեն որպես գործիք չեք օգտագործի Ձեր իրական ազգի նկատմամբ:
 
Մի գուցե այդ ժամանակ կհասկանաք, որ հայը թուրքին շնորհակալություն հայտնելու բան չունի»։